i
(ուժը կորցրել է 12.12.2022 թիվ 99-Ն և 23.12.2022 թիվ 918-Ն համատեղ հրաման)
100.0025.200813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
ՀՐԱՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2013 թվականի N 25-Ն 13 հունիսի 2013 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման 3-րդ կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն Հավելված 1-ի,
2) Լոռու մարզպետարանի ենթակայության Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) հավակնորդներին ներկայացվող պահանջները` համաձայն Հավելված 2-ի:
2. Սահմանել, որ Լոռու մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը մինչև հրապարակելը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի հունիսի 7-ի
թիվ 25-Ն և
ՀՀ Լոռու մարզպետի
2013 թվականի հունիսի 13-ի
թիվ 100-Ն
համատեղ հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ` Նախարարության համակարգում ընդգրկված` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Լոռու մարզպետարանի «________________________» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
3. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման,
4. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
5. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
6. օտար լեզվի բավարար իմացություն:
7. Մրցույթը կանցկացվի 201__ թվականի ________________ -ին ժ. ____00-ին:
8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Լոռու մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.
3) քաղվածք` աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է _________________________
Մրցույթը կկայանա Լոռու մարզպետարանի շենքում (նշել գտնվելու վայրը): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմ (գտնվելու վայր, ստորաբաժանում, հեռախոս):
i
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2013 թվականի հունիսի 7-ի
թիվ 25-Ն և
ՀՀ Լոռու մարզպետի
2013 թվականի հունիսի 13-ի
թիվ 100-Ն
համատեղ հրամանի
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
._____________________________________________________________________.
| 1. Պարտադիր պայմաններ |
|_____________________________________________________________________|
|1. Հիվանդանոցներ, |2. Գյուղական |3. Առողջապահական |
|պոլիկլինիկաներ, |ամբուլատորիաներ և |պետական ոչ առևտրային |
|բժշկական կենտրոններ, |գյուղական առողջության |կազմակերպություններ |
|ծննդատներ, բժշկական |կենտրոններ | |
|այլ | | |
|կազմակերպություններ | | |
|_____________________|_______________________|_______________________|
|1) բարձրագույն |1) բարձրագույն բժշկական|1) բարձրագույն բժշկական|
|բժշկական կրթություն, |կրթություն և |կրթություն, |
|2) առնվազն 5 տարվա |հետբուհական կրթություն |2) առնվազն 5 տարվա |
|մասնագիտական |ներքին հիվանդություններ|մասնագիտական |
|աշխատանքային ստաժ, |(թերապիա), կամ |աշխատանքային ստաժ, կամ |
|կամ բժշկական ոլորտի |մանկաբուժություն կամ |բժշկական ոլորտի |
|ձեռնարկատիրական կամ |ընտանեկան բժշկություն |ձեռնարկատիրական կամ |
|առողջապահական |մասնագիտությամբ, |առողջապահական համակարգի|
|համակարգի կառավարման |2) առնվազն 3 տարվա |կառավարման ոլորտի |
|ոլորտի առնվազն 3 |մասնագիտական ստաժ կամ |առնվազն 3 տարվա ստաժ, |
|տարվա ստաժ, |բժշկական ոլորտի |3) իր |
|3) իր |ձեռնարկատիրական կամ |պարտականությունների |
|պարտականությունների |առողջապահական համակարգի|կատարման համար |
|կատարման համար |կառավարման ոլորտի |անհրաժեշտ իրավական |
|անհրաժեշտ իրավական |առնվազն 2 տարվա ստաժ, |ակտերի իմացություն (այդ|
|ակտերի իմացություն |3) իր |թվում` Հայաստանի |
|(այդ թվում` Հայաստանի|պարտականությունների |Հանրապետության |
|Հանրապետության |կատարման համար |Սահմանադրություն, |
|Սահմանադրություն, |անհրաժեշտ իրավական |բաժնետիրական |
|բաժնետիրական |ակտերի իմացություն (այդ|ընկերությունների, |
|ընկերությունների, |թվում` Հայաստանի |աշխատանքային, |
|աշխատանքային, |Հանրապետության |առողջապահության ոլորտի`|
|առողջապահության |Սահմանադրություն, |Հայաստանի |
|ոլորտի` Հայաստանի |բաժնետիրական |Հանրապետության |
|Հանրապետության |ընկերությունների, |օրենսդրություն և այլ |
|օրենսդրություն և այլ|աշխատանքային, |իրավական ակտեր), |
|իրավական ակտեր), |առողջապահության ոլորտի`|4) կազմակերպության |
|4) կազմակերպության |Հայաստանի |զարգացման ծրագրեր |
|զարգացման ծրագրեր |Հանրապետության |մշակելու կարողություն, |
|մշակելու |օրենսդրություն և այլ |5) աշխատանքի |
|կարողություն, |իրավական ակտեր), |կազմակերպման և |
|5) աշխատանքի |4) կազմակերպության |ղեկավարման անհրաժեշտ |
|կազմակերպման և |զարգացման ծրագրեր |հմտություն, ներառյալ` |
|ղեկավարման անհրաժեշտ |մշակելու կարողություն, |ա. ստորաբաժանումների |
|հմտություն, ներառյալ`|5) աշխատանքի |աշխատանքների |
|ա. ստորաբաժանումների |կազմակերպման և |կազմակերպման, |
|աշխատանքների |ղեկավարման անհրաժեշտ |բ. անձնակազմի աշխատանքի|
|կազմակերպման, |հմտություն, ներառյալ` |ընդունման, ազատման և |
|բ. անձնակազմի |ա. ստորաբաժանումների |վերապատրաստման |
|աշխատանքի ընդունման, |աշխատանքների |գործընթացների |
|ազատման և |կազմակերպման, |կազմակերպման, |
|վերապատրաստման |բ. անձնակազմի աշխատանքի|գ. աշխատանքների |
|գործընթացների |ընդունման, ազատման և |բաշխման, |
|կազմակերպման, |վերապատրաստման |դ. կարգապահական |
|գ. աշխատանքների |գործընթացների |պատասխանատվության, |
|բաշխման, |կազմակերպման, |ե. խրախուսանքի |
|դ. կարգապահական |գ. աշխատանքների |միջոցների կիրառման, |
|պատասխանատվության, |բաշխման, |6) համակարգչով և |
|ե. խրախուսանքի |դ. կարգապահական |ժամանակակից այլ |
|միջոցների կիրառման, |պատասխանատվության, |տեխնիկական միջոցներով |
|6) համակարգչով և |ե. խրախուսանքի |աշխատելու ունակություն,|
|ժամանակակից այլ |միջոցների կիրառման, |7) ֆինանսատնտեսական |
|տեխնիկական միջոցներով|6) համակարգչով և |գործունեության |
|աշխատելու |ժամանակակից այլ |իրականացման |
|ունակություն, |տեխնիկական միջոցներով |կարողություն, ներառյալ`|
|7) ֆինանսատնտեսական |աշխատելու ունակություն,|գույքի, ներառյալ |
|գործունեության |7) ֆինանսատնտեսական |ֆինանսական միջոցների |
|իրականացման |գործունեության |տնօրինման, և |
|կարողություն, |իրականացման |գործարքներ կնքելու |
|ներառյալ` գույքի, |կարողություն, ներառյալ`|կարողություններ, |
|ներառյալ ֆինանսական |գույքի, ներառյալ |8) առողջապահական |
|միջոցների տնօրինման, |ֆինանսական միջոցների |ծառայությունների, |
|և գործարքներ կնքելու|տնօրինման, և |պատշաճ մատուցման, |
|կարողություններ, |գործարքներ կնքելու |ինչպես նաև անձնակազմի |
|8) բժշկական |կարողություններ, |կողմից ռեսուրսների |
|ծառայությունների |8) բժշկական |արդյունավետ օգտագործման|
|պատշաճ մատուցման, |ծառայությունների պատշաճ|և լրացուցիչ |
|ինչպես նաև |մատուցման, ինչպես նաև |աշխատողների, |
|անձնակազմի կողմից |անձնակազմի կողմից |սարքավորումների և |
|ռեսուրսների |ռեսուրսների արդյունավետ|ծառայությունների |
|արդյունավետ |օգտագործման և |անհրաժեշտության |
|օգտագործման և |լրացուցիչ աշխատողների, |գնահատում, |
|լրացուցիչ |սարքավորումների և |9) չի լրացել հավակնորդի|
|աշխատողների, |ծառայությունների |65 տարին |
|սարքավորումների և |անհրաժեշտության | |
|ծառայությունների |գնահատում | |
|անհրաժեշտության | | |
|գնահատում | | |
|9) հարյուր տոկոս` |9) հարյու տոկոս | |
|պետությանը սեփականու-|պետությանը սեփականու- | |
|թյան իրավունքով |թյան իրավուքնով | |
|պատկանող բաժնեմաս |պատկանող բաժնեմաս | |
|ունեցող առողջապահական|ունեցող առողջապահական | |
|բաժնետիրական ընկերու-|բաժնետիրական ընկերու- |
|թյունների տնօրենների |թյունների տնօրենների | |
|դեպքում` չի լրացել |դեպքում` չի լրացել | |
|հավակնորդի 65 տարին |հավակնորդի 65 տարին | |
|_____________________________________________________________________|
| 2. Լրացուցիչ պայմաններ |
|_____________________________________________________________________|
|1) տրամաբանելու և |1) տրամաբանելու և |1) տրամաբանելու և |
|տարբեր իրավիճակներում|տարբեր իրավիճակներում |տարբեր իրավիճակներում |
|կողմնորոշվելու |կողմնորոշվելու |կողմնորոշվելու |
|ունակություն |ունակություն |ունակություն |
|2) ենթակաների հետ |2) ենթակաների հետ |2) ենթակաների հետ |
|վարվելու անհրաժեշտ |վարվելու անհրաժեշտ |վարվելու անհրաժեշտ |
|էթիկայի կանոնների |էթիկայի կանոնների |էթիկայի կանոնների |
|իմացություն |իմացություն |իմացություն |
|3) առնվազն մեկ օտար |3) օտար լեզվի |3) առնվազն մեկ օտար |
|լեզվի իմացություն |իմացություն |լեզվի իմացություն |
|4) առողջապահության | |4) առողջապահության |
|կազմակերպչի | |կազմակերպչի որակավորում|
|որակավորում | | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 14.05.14 թիվ 19-Ն հրաման)
(2-րդ հավելվածը փոփ. 14.05.14 թիվ 19-Ն, 17.09.15 թիվ 31-Ն և 10.07.15 թիվ 195-Ն հրամաններ)