(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0041.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 41-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
i
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ) հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, ընդունում կնիքը և դրոշմակնիքը (այսուհետ` կնիքներ)` կատարելով դրանց քանակական հաշվառում,
3) կազմավորված բոլոր ընտրական տեղամասերից կնիքներն ստանալուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է, փաթեթի վրա նշում առկա կնիքների քանակը և փաթեթը կնքում,
4) հանրաքվեի, համապետական, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո համապատասխան մասնագիտացված կազմակերպության, իսկ Երևան քաղաքում` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,
5) Ազգային ժողովի լրացուցիչ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով,
6) կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով տեղափոխելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում է կատարվում` կնիքների փաթեթը մասնագիտացված կազմակերպության ներկայացուցչին հանձնելու, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ընդունելու մասին,
7) կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստուգվում են և հաշվառվում:
(1-ին կետը փոփ. 20.07.15 թիվ 41-Ն որոշում)