Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.10.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2015  -ից մինչեւ   02.10.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1048-Ա որոշում)

i

040.0942.090913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 942-Ա

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 14-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տնօրինության «Գանձաքար» կինոթատրոնի 540,9 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Գանձաքարի համայնք, 28 փողոց, N 11) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի գյուղական համայնքին (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի փետրվարի 25-ին գնահատված արժեքը` 12 680 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1000 դրամ.

3) որ, գնորդին է մասնավորեցվում նաև գույքին սեփականության իրավունքով հատկացված 0,0855 հեկտար մակերեսով հողամասը, գինը` իր կադաստրային արժեքով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 165 816 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) գույքը որպես մշակութային կենտրոն վերակառուցելու նպատակով 3 տարվա ընթացքում` սկսած 2016 թվականից, կատարել 173 մլն դրամի ներդրումներ, ընդ որում`

ա. առաջին տարում` 113 մլն դրամ,

բ. երկրորդ տարում` 40 մլն դրամ,

գ. երրորդ տարում` 20 մլն դրամ.

2) գույքն օգտագործել ըստ նշանակության (մշակութային գործընթացին նպաստող գործունեություն իրականացնելու համար).

3) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը փոփ. 06.08.15 թիվ 885-Ա որոշում)

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվեհամարին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2013
N 942-Ա
Որոշում