040.0006.080101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2001 թվականի N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1.-1.7. (1.1.-1.7 կետենրն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1685-Ն որոշում)
i
2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:
2.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:
2.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել դրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ սյունակը):
2.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:
2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների գույքը` համաձայն N 2 հավելվածի, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 203264 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Գագարինի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 200117 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 200117 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.5. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունների 2874 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2083 հազ. դրամ,
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 227 հազ. դրամ,
ստացված կանխավճարների գծով` 120 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով` 394 հազ. դրամ:
3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:
4.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:
4.3. Գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 50 տոկոսի չափով (տես սույն որոշման N 2 հավելվածի 5-րդ սյունակը):
4.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 2-ամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի վերաբերյալ:
4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 8-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 8-ի N 6 որոշման
ՑԱՆԿ
դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Մասիսի նավթամթերք» փակ
բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների
գույքի` ըստ գնահատված արժեքի և մեկնարկային գնի
հազ. դրամ
.__________________________________________________________________________.
|NN | Օբյեկտի | Հասցեն | Գույքի | Գույքի |
|ը/կ| անվանումը | |գնահատման|մեկնարկային|
| | | | արժեքը | գինը |
| | | | | (գնահատ. |
| | | | | արժ. 50%) |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |

| 1.|N 2 ԱԼԿ |քաղ. Երևան, Արշակունյաց 174 | 20194 | 10097 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 2.|N 4 ԱԼԿ |քաղ. Երևան, Սևանի 17 | 6317 | 3159 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 3.|N 5 ԱԼԿ |քաղ. Երևան, Արցախի խճ. | 11458 | 5729 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 4.|N 6 ԱԼԿ |քաղ. Երևան, Կիլիկիա, 1-ին | 3168 | 1584 |
| | |փող., 2 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 5.|N 7 ԱԼԿ |քաղ. Երևան, Ռոստովյան 1 | 3990 | 1995 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 6.|N 8 ԱԼԿ |քաղ. Երևան, Գորկու 7 | 2246 | 1123 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 7.|N 10 ԱԼԿ |քաղ. Երևան, Ծերեթելու 34 | 12003 | 6002 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 8.|N 12 ԱԼԿ |քաղ. Երևան, Աշտարակի խճ. | 40418 | 20209 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 9.|N 13 ԱԼԿ |քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի | 12788 | 6394 |
| | |փող. | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|10.|N 14 ԱԼԿ |քաղ. Երևան, 7-րդ զանգված | 29093 | 14547 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|11.|N 15 ԱԼԿ |քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. | 27377 | 13689 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|12.|N 16 ԱԼԿ |քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան | 15599 | 7800 |
| | |16 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|13.|N 17 ԱԼԿ |քաղ. Էջմիածին, Մարգարայի խճ. | 2495 | 1248 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|14.|N 18 ԱԼԿ |քաղ. Էջմիածին, Ծաղկունքի խճ. | 14810 | 7405 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|15.|N 19 ԱԼԿ |քաղ. Էջմիածին, Երևանի խճ. | 2033 | 1017 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|16.|N 21 ԱԼԿ |քաղ. Բյուրական, Աշտարակի խճ. | 19668 | 9834 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|17.|N 22 ԱԼԿ |Երևան-Եղվարդ խճ. | 31105 | 15553 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|18.|N 23 ԱԼԿ |Աշտարակ-Եղվարդ խճ. | 40436 | 20218 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|19.|N 24 ԱԼԿ |Աբովյան-Արամուս խճ. | 19992 | 9996 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|20.|N 25 ԱԼԿ |Մասիս-Խարբերդ խճ. | 7425 | 3713 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|21.|N 1 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. | 1993 | 997 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|22.|N 2 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Սեբաստիայի խճ. | 1800 | 900 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|23.|N 3 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Վարդանանց փող. | 1956 | 978 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|24.|N 4 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Զեյթուն թաղ. | 483 | 242 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|25.|N 5 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. | 927 | 464 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|26.|N 6 ԿԱԼԿ |քաղ. Երևան, Ավան-Առինջ թաղ. | 1375 | 688 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|27.|N 7 ԿԱԼԿ |քաղ. Երևան | 2944 | 1472 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|28.|N 8 ԿԱԼԿ |քաղ. Էջմիածին, Աշտարակի խճ. | 2256 | 1128 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|29.|N 9 ԿԱԼԿ |քաղ. Էջմիածին, Երևանյան խճ. | 1375 | 688 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|30.|N 10 ԿԱԼԿ |Բյուրեղավան | 4258 | 2129 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|31.|N 11 ԿԱԼԿ |քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճ.| 503 | 252 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|32.|N 12 ԿԱԼԿ |Գառնի | 1948 | 974 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|33.|N 13 ԿԱԼԿ |քաղ. Աշտարակ | 721 | 361 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|34.|N 14 ԿԱԼԿ |քաղ. Ապարան | 1894 | 947 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|35.|N 15 ԿԱԼԿ |քաղ. Եղվարդ | 2839 | 1420 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|36.|N 16 ԿԱԼԿ |Արագածոտնի մարզ, գ. Ուջան | 657 | 338 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|37.|N 17 ԿԱԼԿ |քաղ. Աշտարակ | 4004 | 2002 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|38.|N 18 ԿԱԼԿ |քաղ. Աշտարակ | 2124 | 1062 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|39.|N 19 ԿԱԼԿ |քաղ. Աշտարակ | 1095 | 548 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|40.|N 20 ԿԱԼԿ |Աբովյան-Ողջաբերդ | 2018 | 1009 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|41.|N 24 ԿԱԼԿ |Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճ. | 382 | 191 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|42.|N 25 ԿԱԼԿ |Մասիս-Խարբերդ խաչմերուկ | 1252 | 626 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|43.|N 2 յուղման կետ |քաղ. Երևան, Արշակունյաց 174 | 686 | 343 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|44.|N 3 յուղման կետ |քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի | 1204 | 602 |
| | |փող. | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|45.|N 5 յուղման կետ |քաղ. Երևան, Արցախի փող. | 753 | 377 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|46.|N 10 յուղման կետ |քաղ. Երևան, Ծերեթելու 34 | 814 | 407 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|47.|N 11 յուղման կետ |քաղ. Երևան, Մյասնիկյան պող. | 632 | 316 |
| | |22 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|48.|N 12 յուղման կետ |քաղ. Երևան, Աշտարակի խճ. | 5459 | 2730 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|49.|N 13 յուղման կետ |քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի | 1208 | 604 |
| | |փող. | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|50.|N 14 յուղման կետ |քաղ. Երևան, 7-րդ զանգված | 911 | 456 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|51.|N 15 յուղման կետ |քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. | 1056 | 528 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|52.|N 16 յուղման կետ |քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան | 5152 | 2576 |
| | |փող. | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|53.|N 20 յուղման կետ |քաղ. Աբովյան, Աբովյան-Սևան | 10941 | 5471 |
| | |խճ. | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|54.|N 22 յուղման կետ |Եղվարդ-Երևան խճ. | 755 | 378 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|55.|N 24 յուղման կետ |Աբովյան-Արամուս խճ. | 7234 | 3617 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|56.|N 25 յուղման կետ |Մասիս-Խարբերդ խճ. | 6435 | 3218 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|57.|Մասիսի ն/բ խանութ|Մասիս-Խարբերդ խճ. | 9426 | 4713 |
.__________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունվարի 8-ի N 6 որոշման
ՑԱՆԿ
դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Գագարինի նավթամթերք» փակ
բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների
գույքի` ըստ գնահատված արժեքի և մեկնարկային գնի
հազ. դրամ
.__________________________________________________________________________.
|NN | Օբյեկտի | Հասցեն | Գույքի | Գույքի |
|ը/կ| անվանումը | |գնահատման|մեկնարկային|
| | | | արժեքը | գինը |
| | | | | (գնահատ. |
| | | | | արժ. 50%) |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 1.|N 1 ԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. | 3562 | 1781 |
| | |Ճամբարակ | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 2.|N 2 ԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, Վարդենիս- | 1265 | 633 |
| | |Մարտունի մայրուղի | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 3.|N 4 ԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, Գավառ | 581 | 291 |
| | |(Կամո) - Սևան մայրուղի | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 4.|N 8 ԱԼԿ |Կոտայքի մարզ, գ. Քաղսի | 532 | 266 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 5.|N 9 ԱԼԿ |Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան | 10045 | 5023 |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 6.|N 10 ԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. | 6397 | 3199 |
| | |Ճամբարակ | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 7.|N 1 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան- | 817 | 409 |
| | |Դիլիջան մայրուղի | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 8.|N 2 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան | 457 | 229 |
| | |Գործարանային 3 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
| 9.|N 3 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ | 910 | 455 |
| | |(Կամո) | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|10.|N 4 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, | 632 | 316 |
| | |Շահումյան 6 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|11.|N 6 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. | 492 | 246 |
| | |Վարդենիս, Կիրովի 3 | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|12.|N 8 ԿԱԼԿ |Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան | 862 | 431 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|13.|N 9 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, Մարտունի- | 330 | 165 |
| | |Վարդենիս մայրուղի | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|14.|N 10 ԿԱԼԿ |Կոտայքի մարզ, գ. Ջրառատ | 930 | 465 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|15.|N 11 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ | 667 | 334 |
| | |(Կամո) | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|16.|N 13 ԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, քաղ. | 442 | 221 |
| | |Վարդենիս, Վարդենիս 2-րդ | | |
| | |ավտոճանապարհ | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|17.|N 15 ԿԱԼԿ |Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, | 2135 | 1068 |
| | |Սևան-Երևան մայրուղի | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|18.|N 20 ԿԱԼԿ |Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան | 366 | 183 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|19.|N 21 ԿԱԼԿ |Սևան-Երևան մայրուղի | 3621 | 1811 |
|___|_________________|______________________________|_________|___________|
|20.|N 14 ԲԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, | 300 | 150 |
| | |գ. Գեղամավան | | |
|___|_________________|______________________________|_________|___________|
|21.|N 18 ԲԿԱԼԿ |Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան| 512 | 256 |