Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 Ո ...

 

 

040.0842.181200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2000 թվականի N 842

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի 2-րդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշման վերնագիրը և նախաբանը «օրենքի» բառից հետո համապատասխանաբար լրացնել «11 հոդվածի 4-րդ կետի,» բառերով և «11,» թվով.

i

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը «ուսուցիչներին» բառից հետո լրացնել «և իրենց մասնագիտությամբ աշխատող բժիշկներին» բառերով, իսկ կետը` հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորակոչի տարկետման իրավունքից օգտվող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաների ցանկը (կցվում է)».

i

դ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկի վերնագիրը «ուսուցիչներին» բառից հետո լրացնել «և իրենց մասնագիտությամբ աշխատող բժիշկներին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

դեկտեմբերի 18-ի N 842 որոշմամբ

 

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորակոչի տարկետման

իրավունքից օգտվող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի

առանձին կատեգորիաների սպաների

 

1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ

2. 35 տարեկանից բարձր բժիշկներ

3. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում, 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության

4. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորողներ

5. 3 և ավելի երեխա ունեցող պահեստազորի սպաներ

6. Իրենց խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող առաջին խմբի հաշմանդամ կին, կամ հայր, կամ մայր, մանկուց հաշմանդամ երեխա ունեցող պահեստազորի սպաներ

7. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի աշխատողներ

8. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալները, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ

9. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ

10. Առողջապահության պետական համակարգում աշխատող ախտաբանաանատոմներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2000
N 842
Որոշում