040.0830.161200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2000 թվականի N 830
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 479 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
ա) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը «համայնքի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով համայնքի ղեկավարին վերապահված գործառույթներն իրականացնում է համապատասխան մարզպետը».
i
գ) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Մինչև քաղաքաշինական նոր ծրագրային փաստաթղթերի մշակումն ու հաստատումը, Երևանի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 3-րդ կետով սահմանված գործառույթների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը:
Երևանի գլխավոր հատակագծով ամրագրված դրույթների փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով (բացատրագիր, սխեմա և այլն), քննարկվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշմամբ հաստատված` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի համաձայն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից: