Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 Ո ...

 

 

040.0829.161200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2000 թվականի N 829

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 478 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը հաստատելու մասին» N 478 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

i

ա) որոշմամբ հաստատված` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնությամբ» բառերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և ծրագրվող փոփոխությանն առնչվող այլ պետական կառավարման մարմինների համաձայնությամբ» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված` բնակավայրի կամ դրա առանձին հատվածի մանրամասն հատակագծման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Երևան քաղաքի տարածքում մանրամասն հատակագծման նախագծերում կատարվող և գլխավոր հատակագծով ամրագրված դրույթներին չհակասող փոփոխություններն իրականացվում են առանց սույն կարգի 6-րդ կետով սահմանված համաձայնեցումների` ապահովելով օրենքով և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների պարտադիր կատարումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.12.2000
N 829
Որոշում