Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ...

 

 

301.0046.220800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

22 օգոստոսի 2000 թվականի թիվ 46

 

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել «ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը» կցվում է:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՂ ԳՏԱԾ ԱԿՆՀԱՅՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի, «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կանոնադրության (հաստատված է ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 12-ի թիվ 148 որոշմամբ) 3-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա և նախատեսված է կանոնակարգելու պաշտոնական տեղեկատվության մեջ տեղ գտած ակնհայտ սխալների ուղղման կարգը:

i

2. Պահպանական փաստաթղթի սեփականատերն իրավունք ունի դիմել ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն (այսուհետ` Հայարտոնագիր)` պահպանական փաստաթղթում կամ այդ մասին Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում հրապարակված տեղեկատվության մեջ տեղ գտած տեխնիկական կամ ակնհայտ այլ սխալներն ուղղելու խնդրանքով:

Եթե սխալը թույլ է տրված հայտատուի կողմից, սխալն ուղղելու մասին դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

(2-րդ կետը լրաց. 13.02.01 թիվ 8 հրաման)

3. Հայարտոնագրի պետի կամ նրա տեղակալի հանձնարարությամբ համապատասխան բաժինները ուղղում են սխալը և այդ մասին տեղեկություն են տրամադրում Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագիրը նախապատրաստող խմբին` հրապարակման համար:

4. Եթե սխալը թույլ է տրված Հայարտոնագրի աշխատակցի կողմից, ապա համապատասխան բաժնի վարիչը այդ մասին զեկուցագիր է ներկայացնում վարչության պետին կամ նրա տեղակալին` կցելով ուղղումը:

Հայարտոնագրի պետի կամ նրա տեղակալի հանձնարարությամբ Հայարտոնագրի համապատասխան բաժինները ուղղում են կատարում համապատասխան փաստաթղթերում և այդ մասին տեղեկություն են տրամադրում Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագիրը նախապատրաստող խմբին` հրապարակման համար:

Իմաստային նշանակություն չունեցող սխալների (վրիպակների) ուղղման վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

22. 11. 2000թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 301000138

 

 

pin
Արտոնագրային վարչություն
22.08.2000
N 46
Հրաման