041.0762.161100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2000 թվականի N 762
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետը «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ» ենթակետով.
«բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության սպայական, ենթասպայական ու կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն)` համաձայն N 1.1. հավելվածի»:
Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ», «դ» և «ե» ենթակետեր.
i
բ) որոշումը 2-րդ կետից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1.-րդ կետով.
«2.1. Իրավունք վերապահել սույն որոշման N 1.1. հավելվածում ընդգրկված համապատասխան մարմինների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին աշխատողներին վճարելու լրավճարներ և պարգևավճարներ».
i
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի «ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ», «ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության սպայական, ենթասպայական, կրտսեր հրամանատարական և շարքային կազմ», «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմիններ», «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ», «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական ապարատի և քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի զինծառայողներ», «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների մարզային (Երևան քաղաքի) շտաբների զինծառայողներ», «ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի և նրա համակարգի հիմնարկների զինվորական կոչում չունեցող աշխատողներ», «Երևան քաղաքի, մարզային քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների շտաբներ», «Ներքին գործերի մարմինների ստորաբաժանումներ և ծառայություններ», «Քրեական պատիժների իրականացման վարչություն և դրան ենթակա ստորաբաժանումներ» և «Ներքին զորքերի վարչությանը ենթակա ստորաբաժանումներ» բաժինները:
Հավելված N 1.1
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 16-ի N 226 որոշման
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի
նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր արտակարգ իրավիճակների վարչության սպայական,
ենթասպայական ու կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային
դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն)
.__________________________________________________________________________.
| Բյուջետային ոլորտը | Պաշտոնային |
| |դրույքաչափերը |
| | (դրամ) |
| |________________|
| |նվազա-| առավե- |
| |գույն | լագույն |
|_________________________________________________________|______|_________|
| 1 | 2 | 3 |
._________________________________________________________|________________|
| ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ | |
| | |
|- գլխավոր վարչության պետ, ԱՊՀ-ի ներկայացուցիչ |23170 - 38000 |
|- վարչության պետ |20350 - 34800 |
|- բաժնի պետ |19760 - 28800 |
|- բաժանմունքի պետ |18610 - 24500 |
|- խմբի պետ |16750 - 23000 |
|- ավագ սպա, նախարարի օգնական |15840 - 21500 |
|- սպա, նախարարի տեղակալի օգնական |14510 - 19400 |
| | |
| ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ | |
| ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ | |
| | |
|- գլխավոր վարչության պետ |23170 - 38000 |
|- վարչության պետ, նախարարի խորհրդական |20350 - 34800 |
|- ինքնուրույն բաժնի, ծառայության պետ |19760 - 28800 |
|- ռազմաբժշկական ծառայության, քննչական մեկուսարանի պետ |18610 - 24500 |
|- բաժանմունքի պետ |17440 - 23700 |
|- խմբի պետ |16750 - 23000 |
|- ավագ օպերլիազոր |16270 - 22300 |
|- օպերլիազոր |15840 - 21500 |
|- կրտսեր օպերլիազոր |15370 - 20000 |
|- ենթասպաներով զբաղեցված պաշտոններ |14510 - 19400 |
| | |
| ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐ | |
| | |
| Սպայական պաշտոններ | |
| | |
|- գլխավոր վարչության պետ |23170 - 38000 |
|- վարչության պետ |20350 - 34800 |
|- գլխավոր վարչության կազմում վարչության, ինքնուրույն | |
| բաժնի պետ |19760 - 28800 |
|- բաժնի պետ (տարածքային) |18610 - 24500 |
|- ինքնուրույն բաժանմունքի, վարչության կազմում բաժնի պետ |18000 - 24100 |
|- վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ |17440 - 23700 |
|- կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ | |
| հանձնարարություններով ավագ տեսուչ |16750 - 23000 |
|- ավագ` օպերլիազոր, քննիչ, տեսուչ |16270 - 22300 |
|- օպերլիազոր, քննիչ, տեսուչ |15840 - 21500 |
|- դասակի հրամանատար |15370 - 18500 |
|- ավագ տեսուչ (շարային) |15030 - 17500 |
|- տեսուչ (շարային) |14700 - 16000 |
| | |
| Ենթասպայական պաշտոններ |14510 - 15000 |
| | |
|- կրտսեր հրամկազմ |13800 - 13900 |
|- շարքային կազմ |13100 - 13400 |
| | |
| Ներքին զորքեր | |
| | |
| Սպայական կազմ | |
| | |
|- հրամանատար |23170 - 38000 |
|- շտաբի պետ |20470 - 34800 |
|- բաժնի պետ, գնդի հրամանատար |19760 - 26500 |
|- բաժանմունքի պետ |18610 - 24000 |
|- առանձին գումարտակի շտաբի պետ |17800 - 23500 |
|- ավագ սպա, վաշտի հրամանատար |17440 - 23000 |
|- դասակի հրամանատար |16500 - 22500 |
|- սպա |16000 - 21700 |
| | |
| Ենթասպայական կազմ | |
| | |
|- դասակի հրամանատար |15800 - 21000 |
|- ջոկի հրամանատար |15370 - 20000 |
|- հրաձիգ |14000 - 17500 |
|- տեսուչ |13800 - 17000 |
|- բուժակ |13100 - 16000 |
| | |
| Քրեական պատիժների իրականացման վարչության | |
| ենթակա ստորաբաժանումներ | |
| | |
| Սպայական պաշտոններ | |
| | |
|- հիմնարկության պետ |10390 - 27600 |
|- տեղամասի պետ, դաստիարակչական աշխատանքային գաղութի | |
| քննչական մեկուսարանի պետ | 9610 - 24600 |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի բաժնի պետ, գլխավոր | |
| հաշվապահ | 9300 - 22800 |
|- ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հերթապահ օգնական, | |
| բաժանմունքի պետ | 9010 - 21000 |
|- մասի պետ, հսկողության դասակի հրամանատար | 9010 - 18000 |
|- ավագ` տեսուչ, օպերլիազոր, ջոկատի պետ, բժիշկ | 8770 - 16800 |
|- օպերլիազոր, տեսուչ, շնաբուծարանի պետ | 8640 - 15720 |
|- բուժակ | 8440 - 11400 |
| | |
| Ենթասպայական պաշտոններ | |
| | |
|- մասի պետ, մասնաշենքի ավագ, ավագ տեխնիկ | 8880 - 18600 |
|- ավագ` տեսուչ, տեխնիկ, հրաձիգ | 8830 - 15720 |
|- տեսուչ, գործավար, վարորդ-աշխատակից | 8700 - 13800 |
|- բուժակ | 8420 - 12600 |
| | |
| ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ | |
| ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ | |
| ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ | |
| ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ | |
| ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ | |
| | |
|- կորպուսի հրամանատար |20940 - 38000 |
|- բրիգադի հրամանատար |20470 - 31000 |
|- գնդի հրամանատար |19760 - 28800 |
|- գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար |18610 - 24500 |
|- վաշտի (մարտկոցի) հրամանատար |17440 - 21000 |
|- դասակի հրամանատար |16270 - 18000 |
|- ջոկի հրամանատար |15370 - 15500 |
| | |
| ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ | |
| ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ | |
| | |
|- վարչության պետ, տեսչության պետ |20940 - 36000 |
|- բաժնի պետ, ուսումնական կենտրոնի պետ, փրկարարական | |
| ծառայության պետ |19760 - 28800 |
|- բաժանմունքի պետ, կառավարման կետի պետ |18610 - 24500 |
|- ավագ սպա |15840 - 21000 |
|- սպա, օպերատիվ հերթապահ, լաբորատորիայի պետ, խմբի պետ |14140 - 18000 |
|- ենթասպայական պաշտոններ |13500 - 17000 |
| | |
| ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ | |
| ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | |
| ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ | |
| | |
|- վարչության պետ, շտաբի պետ |19760 - 28800 |
|- բաժնի պետ |18610 - 24500 |
|- բաժանմունքի պետ |15840 - 21500 |
|- ավագ սպա |14210 - 19000 |
|- սպա |14140 - 18000 |
|- ենթասպայական պաշտոններ |13500 - 17000 |
| | |
| ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ | |
| ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ | |
| ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ | |
| ԱՇԽԱՏՈՂՆԵՐ | |
| | |
|- բաժնի պետ, փրկարարական կայանի պետ |14120 - 17800 |
|- գլխավոր մասնագետ |13670 - 16500 |
|- առաջատար մասնագետ |13610 - 16000 |
|- 1-ին կարգի մասնագետ |13460 - 15600 |
|- 2-րդ կարգի մասնագետ |12980 - 14700 |
|- մասնագետ |12250 - 13000 |
|- փրկարար, ջրասուզակ |12000 - 12500 |
|- նավակավար |10000 - 10500 |
.__________________________________________________________________________.