Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ...

 

 

040.0634.121000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2000 թվականի N 634

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքներից և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 377 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով նշված փորձնական ծրագիրը շարունակել մինչև 2000/2001 ուսումնական տարվա ավարտը` 2000 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում լրացուցիչ ընդգրկելով Վայոց ձորի մարզի բոլոր և Երևանի Կենտրոն թաղային համայնքի դպրոցները` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը`

ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցի նոր կանոնադրության նախագիծը.

i

բ) հաստատել և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ներկայացնել`

հանրակրթական հաստատության խորհրդի ընտրության կարգը,

համայնքի կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության գործադիր տնօրենի ընտրության և նշանակման կարգը,

հանրակրթական դպրոցի խորհրդի կանոնադրությունը,

հանրակրթական դպրոցի` կառավարման և ֆինանսավորման նոր համակարգին անցնելու ընթացակարգը և կառավարման նոր համակարգի անցնող դպրոցին ներկայացվող պահանջները,

խորհրդի միջոցով կառավարվող հանրակրթական դպրոցի գործունեության վերահսկման և գնահատման ընթացակարգը,

Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատության ռացիոնալացման իրականացումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի փաթեթը` ներառելով ռացիոնալացման ընթացակարգը և ժամանակացույցը` ըստ մարզերի, վերակազմակերպման և լուծարման ենթակա դպրոցների ընտրության չափանիշները, ռացիոնալացման հետևանքով աշակերտների տեղափոխության, ուսուցիչների և այլ աշխատողների ընտրության կարգերը.

i

գ) սահմանել չափանիշներ, ըստ դրանց կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ռազմավարական նշանակություն ունեցող դպրոցների ցանկը.

դ) նշանակել փորձնական ծրագրի պատասխանատու-համակարգող.

ե) բարելավել փորձնական ծրագրի իրականացման լուսաբանումը և քարոզչական աշխատանքները.

i

զ) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

(2-րդ կետի զ ենթակետն ուժը կորցրել է 09.12.00 թիվ 819 որոշում)

է) Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքների հիման վրա մինչև 2001 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված փորձնական ծրագրի հետագա ընդլայնման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 21.02.01 թիվ 121 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում մշակել փորձնական ծրագրում ընդգրկված հանրակրթական դպրոցների ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու կարգ:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ձեռնարկել միջոցներ` երկամսյա ժամկետում դպրոցների շենքերի և շինությունների օգտագործման իրավունքի պետական գրանցման համար:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)`

ա) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մարզային խորհրդի (Երևանի խորհրդի) նիստերում քննարկել հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի կատարման ընթացքը և արդյունքների մասին համապատասխան տեղեկանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն.

բ) վերահսկողություն սահմանել ներդպրոցական ռացիոնալացման աշխատանքների նկատմամբ ու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, իրականացնել միջոցառումներ 2000/2001 ուսումնական տարվա սեպտեմբերին միջդպրոցական ռացիոնալացումն ապահովելու ուղղությամբ:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների վերադաս մարմինների ղեկավարների և պատասխանատու աշխատողների մասնակցությամբ մեկամսյա ժամկետում նշված փորձնական ծրագրի իրականացման հարցերին նվիրված տարածաշրջանային սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու գործում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 12-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

հոկտեմբերի 12-ի N 634 որոշման

 

ՑԱՆԿ

 

Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի

բարեփոխումների փորձնական ծրագրում լրացուցիչ

ընդգրկված դպրոցների

 

Երևանի Կենտրոն թաղային համայնքի դպրոցներ

 

1. Ա. Շահումյանի անվան N 1 դպրոց

2. Խ. Աբովյանի անվան N 2 դպրոց

3. Մ. Աբեղյանի անվան N 3 դպրոց

4. Լ. Շանթի անվան N 4 դպրոց

5. Մուշեղ Իշխանի անվան N 5 դպրոց

6. Վ. Մայակովսկու անվան N 7 դպրոց

7. Ա. Պուշկինի անվան N 8 դպրոց

8. Խրիմյան Հայրիկի անվան N 10 դպրոց

9. Է. Թելմանի անվան N 13 դպրոց

10. Նար-Դոսի անվան N 14 դպրոց

11. Պ. Պռոշյանի անվան N 15 դպրոց

12. Ն. Աղբալյանի անվան N 19 դպրոց

13. Ջ. Կիրակոսյանի անվան N 20 դպրոց

14. Հ. Աճառյանի անվան N 72 դպրոց

15. Շ. Ռուսթավելու անվան N 23 դպրոց

16. Ս. Սպանդարյանի անվան N 24 դպրոց

17. Ա. Մռավյանի անվան N 25 դպրոց

18. Ա. Շավարշյանի անվան N 40 դպրոց

19. Ալ. Գրիբոյեդովի անվան N 41 դպրոց

20. Տ. Շևչենկոյի անվան N 42 դպրոց

21. Վ. Թոթովենցի անվան N 57 դպրոց

22. Ե. Չարենցի անվան N 67 դպրոց

23. Գ. Էմինի անվան N 182 դպրոց

24. Ա. Խանջյանի անվան N 53 դպրոց

25. Ս. Սահակյանի անվան N 73 դպրոց

26. Տիմոշենկոյի անվան N 39 դպրոց

27. Մ. Նալբանդյանի անվան N 33 դպրոց

28. Վ. Վաղարշյանի անվան N 80 դպրոց

29. N 81 դպրոց

30. Ն. Ստեփանյանի անվան N 71 դպրոց

 

Վայոց ձորի մարզի դպրոցներ

 

1. Եղեգնաձորի N 1 միջնակարգ դպրոց

2. Եղեգնաձորի N 2 միջնակարգ դպրոց

3. Եղեգնաձորի N 3 միջնակարգ դպրոց

4. Աղավնաձորի միջնակարգ դպրոց

5. Արենիի միջնակարգ դպրոց

6. Արփիի միջնակարգ դպրոց

7. Բարձրունու միջնակարգ դպրոց

8. Գետափի միջնակարգ դպրոց

9. Գլաձորի միջնակարգ դպրոց

10. Գողթանիկի 8-ամյա դպրոց

11. Ելփինի միջնակարգ դպրոց

12. Խաչիկի միջնակարգ դպրոց

13. Հերմոնի միջնակարգ դպրոց

14. Մալիշկայի N 1 միջնակարգ դպրոց

15. Մալիշկայի N 2 միջնակարգ դպրոց

16. Մոզրովի 8-ամյա դպրոց

17. Չիվայի միջնակարգ դպրոց

18. Ռինդի միջնակարգ դպրոց

19. Վարդահովտի 8-ամյա դպրոց

20. Վերնաշենի միջնակարգ դպրոց

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.2000
N 634
Որոշում