Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄ ...

18.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.03.2001  -ից մինչեւ   18.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.01 թիվ 1295 որոշում)

i

040.0626.071000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2000 թվականի N 626

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 20.03.01 թիվ 209 որոշում)

i

3. Հանձնաժողովին` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 7-ից:

(որոշումը փոփ. 20.03.01 թիվ 209 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Մանուկյան    - ՀՀ պետական եկամուտների նախարար

                      (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Մալխասյան    - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ալավերդյան   - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Մելքումյան  - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ

    Ա. Ավետիսյան    - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

    Մ. Վարդանյան    - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի

                      պետական կոմիտեի նախագահ

Ա. Չիլինգարյան  - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ

(համաձայնությամբ)

    Ֆ. Մուշեղյան    - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի

                      նախագահ

    Զ. Բարսեղյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական

                      վարչության պետ       

    Տ. Խաչատրյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության պետական

                      եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ

    Ա. Թամազյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարության մեթոդաբանության

                      վարչության պետ

    Կ. Խտրյան       - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդիր հարցերի

                      վարչության պետ

    Ա. Ղազարյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարության ուղղակի

                      հարկերի բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի

                      քարտուղար)

   Գ. Պողոսյան     - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

(կազմը փոփ. 16.12.00 թիվ 825 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հոկտեմբերի 7-ի N 626 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, ինչպես նաև օրենսդիր,

գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման

մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

ղեկավար աշխատողների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական

ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների գույքի, ծախսի և

եկամուտներիերի հայտարարագրման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ

(1-ին փուլ` 2000 թվական)

 

.__________________________________________________________________________.

|NN |       Միջոցառման անվանումը              | Կատարման    |Պատասխանատուն |

|ը/կ|                                         | ժամկետը     |              |

|___|_________________________________________|_____________|______________|

| 1 |                  2                      |     3       |     4        |

|___|_________________________________________|_____________|______________|

| 1.|«Հայաստանի Հանրապետության Նախագահի,      |             |ՀՀ պետական    |

|   |ինչպես նաև  օրենսդիր, գործադիր, դատական  |             |եկամուտների   |

|   |իշխանության, տեղական ինքնակառավարման     |             |նախարարություն|

|   |մարմինների, Հայաստանի Հանրապետության     |             |              |

|   |կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների,   |օրենքն ուժի  |ՀՀ ֆինանսների |

|   |Հայաստանի Հանրապետության կենտրոնական     |մեջ մտնելուց |և  էկոնոմիկայի|

|   |ընտրական հանձնաժողովի նախագահի և         |մեկ ամիս հետո|նախարարություն|

|   |անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի |             |              |

|   |հայտարարագրման մասին» Հայաստանի          |             |              |

|   |Հանրապետության օրենքից (այսուհետև`       |             |              |

|   |օրենք) բխող գերատեսչական նորմատիվ ակտերի |             |              |

|   |ընդունում                                |             |              |

|___|_________________________________________|_____________|______________|

| 2.|Օրենքով սահմանված ֆիզիկական անձանցից     |օրենքով      |ՀՀ պետական    |

|   |հայտարարագրերի ընդունում                 |սահմանված    |եկամուտների   |

|   |                                         |ժամկետներում |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 3.|Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից|             |ՀՀ պետական    |

|   |գույքի և  եկամուտների համադրումն         |2-րդ կիսամյակ|եկամուտների   |

|   |իրավասու պետական մարմիններից ստացված     |             |նախարարություն|

|   |տեղեկությունների հետ                     |             |              |

|   |                                         |             |իրավասու      |

|   |                                         |             |նախարարու-    |

|   |                                         |             |թյուններ և    |

|   |                                         |             |գերատեսչու-   |

|   |                                         |             |թյուններ      |

|___|_________________________________________|_____________|______________|

| 4.|3-րդ կետի պահանջներն իրականացնելու       |             |ՀՀ պետական    |

|   |նպատակով համակարգչային բազայի ստեղծում   |2-րդ կիսամյակ|եկամուտների   |

|   |և  ծրագրերի մշակում ու ներդրում          |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 5.|Օրենքով սահմանված ֆիզիկական անձանց կողմից|             |              |

|   |ներկայացված հայտարարագրերում արտացոլված  |3-րդ եռամսյակ| հանձնաժողով  |

|   |տվյալների վերլուծություն                 |             |              |

.__________________________________________________________________________.

 

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գույքի,

եկամուտների հայտարարագրման համակարգի

օրենսդրական հիմքերի ստեղծում

(2-րդ փուլ` 2001 թվական)

.__________________________________________________________________________.

| 1 |                  2                      |     3       |     4        |

|___|_________________________________________|_____________|______________|

| 1.|Այլ երկրների փորձի ուսումնասիրություն,   |             |ՀՀ պետական    |

|   |միջազգային ֆինանսական                    |             |եկամուտների   |

|   |կազմակերպությունների հետ                 |             |նախարարություն|

|   |համագործակցություն և  անհրաժեշտ          |1-ին կիսամյակ|              |

|   |տեղեկատվական բազայի ստեղծում             |             |ՀՀ ֆինանսների |

|   |                                         |             |և  էկոնոմիկայի|

|   |                                         |             |նախարարություն|

|   |                                         |             |              |

|   |                                         |             |հանձնաժողով   |

|___|_________________________________________|_____________|______________|

| 2.|Գործող օրենսդրական դաշտի վերլուծություն  |             |ՀՀ պետական    |

|   |և  «Հայաստանի Հանրապետության Նախագահի,   |             |եկամուտների   |

|   |ինչպես նաև  օրենսդիր, գործադիր, դատական  |             |նախարարություն|

|   |իշխանության, տեղական ինքնակառավարման     |3-րդ եռամսյակ|              |

|   |մարմինների, Հայաստանի Հանրապետության     |             |ՀՀ ֆինանսների |

|   |կենտրոնական բանկի ղեկավար աշխատողների,   |             |և  էկոնոմիկայի|

|   |Հայաստանի Հանրապետության կենտրոնական     |             |նախարարություն|

|   |ընտրական հանձնաժողովի նախագահի և         |             |              |

|   |անդամների գույքի, եկամուտների ու ծախսերի |             |              |

|   |հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի          |             |              |

|   |գործողության արդյունքների                |             |              |

|   |ուսումնասիրություն  և  վերլուծություն    |             |              |

|___|_________________________________________|_____________|______________|

| 3.|«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների   |             |ՀՀ պետական    |

|   |եկամուտների, գույքի և  ծախսերի           |             |եկամուտների   |

|   |հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագծի  |3-րդ և  4-րդ |նախարարություն|

|   |մշակում (այդ թվում` նախագծի քննարկում    |եռամսյակներ  |              |

|   |գործադիր և  օրենսդիր իշխանության         |             |ՀՀ ֆինանսների |

|   |մարմինների, հասարակական                  |             |և  էկոնոմիկայի|

|   |կազմակերպությունների և  հասարակության    |             |նախարարություն|

|   |հետ զանգվածային լրատվության միջոցներով)  |             |              |

|   |                                         |             |հանձնաժողով   |

.__________________________________________________________________________.

 

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների,

գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի ներդրման միջոցառումներ

(3-րդ փուլ` 2002 թվական)

.__________________________________________________________________________.

| 1 |                  2                      |     3       |     4        |

|___|_________________________________________|_____________|______________|

| 1.|«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների   |             |ՀՀ պետական    |

|   |եկամուտների, գույքի և  ծախսերի           |             |եկամուտների   |

|   |հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունում|1-ին կիսամյակ|նախարարություն|

|   |                                         |             |              |

|   |                                         |             |ՀՀ ֆինանսների |

|   |                                         |             |և  էկոնոմիկայի|

|   |                                         |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 2.|«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների   |             |ՀՀ պետական    |

|   |եկամուտների, գույքի և  ծախսերի           |օրենքն ուժի  |եկամուտների   |

|   |հայտարարագրման մասին» ՀՀ օրենքից բխող    |մեջ մտնելուց |նախարարություն|

|   |գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում   |մեկ ամիս հետո|              |

|   |                                         |             |ՀՀ ֆինանսների |

|   |                                         |             |և  էկոնոմիկայի|

|   |                                         |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 3.|Հայտարարագրման համակարգի ներդրման        |             |ՀՀ պետական    |

|   |ապահովման նպատակով համակարգչային բազայի  |2-րդ կիսամյակ|եկամուտների   |

|   |ստեղծում և  ծրագրերի մշակում ու ներդրում |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 4.|Հայտարարագրման համակարգի ներդրման մասին  |             |ՀՀ պետական    |

|   |իրազեկման ծրագրի մշակում և  իրականացում  |2-րդ կիսամյակ|եկամուտների   |

|   |                                         |             |նախարարություն|

|   |                                         |             |              |

|   |                                         |             |ՀՀ ֆինանսների |

|   |                                         |             |և  էկոնոմիկայի|

|   |                                         |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 5.|Հայտարարատուներին մեթոդական օգնություն   |             |ՀՀ պետական    |

|   |ցույց տալու նպատակով կենտրոնների ստեղծում|2-րդ կիսամյակ|եկամուտների   |

|   |                                         |             |նախարարություն|

|___|_________________________________________|_____________|______________|

| 6.|3-րդ, 4-րդ և  5-րդ կետերի պահանջներն     |             |ՀՀ ֆինանսների |

|   |իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական |3-րդ եռամսյակ|և  էկոնոմիկայի|

|   |միջոցների աղբյուրների ապահովում          |             |նախարարություն|

.__________________________________________________________________________.

 

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների,

գույքի և ծախսերի հայտարարագրման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի կիրառում 2003 թվականի հունվարի 1-ից

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.10.2000
N 626
Որոշում