ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 172
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի
հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների
հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ
122 որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային
տեսչության առաջարկության մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը
որոշում է.
i
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության առաջարկությանը և դիմել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների հաշվառման համարները վճարային փաստաթղթերում նշելու մասին» թիվ 122 որոշմամբ սահմանված ժամկետը մինչև 1995 թվականի նոյեմբերի 15-ը երկարաձգելու առաջարկությամբ:
i
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հանդես գալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» թիվ 321 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախաձեռնությամբ:
яяяяяяяяяяяяяяяяя