(ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
i
040.0586.220900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2000 թվականի N 586
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 188 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքները կազմակերպելու մասին» N 188 որոշման 1-ին կետը:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Արփա-Սևան թունելի N 4 հորանի վերագործարկման աշխատանքների իրականացման նպատակով 10-օրյա ժամկետում «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքելու է գնման պայմանագիր` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 3-րդ կետին, 23 հոդվածի 1-ին կետին և 44 հոդվածին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 22-ից: