040.0571.160900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2000 թվականի N 571
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երհացառ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Կոմիտասի փողոցի N 54բ շենքի զբաղեցրած տարածքը (1400 քառ. մետր ընդհանուր մակերեսով) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
i
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 6-րդ կետին համապատասխան` Երևանի Կոմիտասի փողոցի N 54բ շենքից 900 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ավարտել «Երհացառ» պետական փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Կոմիտասի փողոցի N 54բ շենքի զբաղեցրած տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և մեկամսյա ժամկետում` գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության հետ համատեղ ավարտել անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 16-ից: