(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0563.130900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 սեպտեմբերի 2000 թվականի N 563
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 166 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱԶՄ
«Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության,
«Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության,
«Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության
և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության
մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս (համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Կ. Բալայան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Հ. Բաբուխանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Գ. Գասպարյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Վ. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Մ. Մալխասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարի տեղակալ».
i
բ) որոշման վերնագրում և տեքստում «Կենտրոն էլեկտրացանց» բառերը փոխարինել «Կենտրոնական էլեկտրացանց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 13-ից: