(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում)
i
050.0222.290800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2000 թվականի թիվ 222
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1.1. կանոն 16-ի 16.3 կետի 6-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտարժույթի II խմբի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում, հյուրանոցներում, խանութներում, ինչպես նաև շուկաներում, տոնավաճառներում և դրանց հարակից տարածքներում».
1.2. կանոն 19-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 19. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության նկատմամբ վերահսկողությունը
19.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (հավելվածներ 2, 3, 4), ինչպես նաև տեղերում կատարվող ստուգումների միջոցով:
19.2. Տեղերում ստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի և դրանով հաստատված ժամանակացույցի հիման վրա` «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: