(ուժը կորցրել է 01.08.02 թիվ 1246-Ն որոշում)
i
040.0342.230600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2000 թվականի N 342
i
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծել սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն` գերատեսչության կարգավիճակով:
i
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության կանոնադրության, կենտրոնական ապարատի կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարության պահպանման ծախսերի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 23-ից: