(ուժը կորցրել է 01.06.05 թիվ 697-Ա որոշում)
i
040.0294.090600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2000 թվականի N 294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
i
2. Մասնագիտական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 9-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
հունիսի 9-ի N 294 որոշմամբ
ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների
անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական
հանձնաժողովի
Լ. Վալեսյան - Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ,
Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ,
աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի
ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահ)
Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Լ. Գալստյան - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության
պետ, բանասիրական գիտությունների թեկնածու
Կ. Ղաֆադարյան - ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների
պահպանության վարչության պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ա. Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության
ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Ա. Քոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական
գիտությունների դոկտոր
Գ. Ավետյան - «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության
գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի
փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու,
դոցենտ
Գ. Ավագյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի
դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ջ. Եսայան - Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի
ավագ գիտաշխատող
Հ. Կարագյոզյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Գ. Բադալյան - Երևանի պետական համալսարանի Հայաստանի պատմական
աշխարհագրության և պատմության լաբորատորիայի
գիտաշխատող
Ա. Ավդալյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության
գործունեությունը համակարգող նախարարության
գեոդեզիայի և քարտեզագրության վարչության առաջին
կարգի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)