Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 66 ...

 

 

040.0253.200500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2000 թվականի N 253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Գրանդ-Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 2000 թվականի մայիսի 1-ի դրությամբ «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի չիրացված խոշոր մնացորդի առկայությունը և ելնելով ընկերությանը ֆինանսական վնաս չհասցնելու նկատառումներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 12-ի N 169 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`

i

ա) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կետի «ը» ենթակետում նշված դեպքի» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

«ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից անցկացված գույքագրման արդյունքներով արձանագրված «Գրանդ-Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում առկա «1997», «1998» և «1999» թվագրված նմուշի դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի Հայաստանի Հանրապետությունում իրացումն արգելվում է 2000 թվականի օգոստոսի 1-ից».

գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ապահովել վերահսկողություն սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետում նշված ապրանքների իրացման նկատմամբ` յուրաքանչյուր 15 օրվա ընթացքում իրացված ապրանքի քանակի (ըստ անվանացանկի), գնորդ կազմակերպությունների (կազմակերպության անվանումը, հասցեն, բանկային տվյալները, հարկ վճարողի հաշվառման համարը, ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման համարը) վերաբերյալ` «Գրանդ-Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացվող տեղեկությունների հիման վրա»:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3-օրյա ժամկետում անցկացնել սույն որոշման «բ» ենթակետով նախատեսված գույքագրումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2000
N 253
Որոշում