Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԻՆ ...

 

 

040.1133.281013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1133-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.6-րդ կետը և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1133-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Մեղրը բույսերի նեկտարից, բույսերի կամ բուսակեր միջատների արտաթորման հետևանքով բույսերի կենդանի մասերի վրա գոյացած մեղրացողից` ապիս մելիֆերա (apis mellifera) տեսակի մեղուներից ստացված բնական քաղցր նյութ է, որը փոխակերպում են` միացնելով իրենց սեփական հատուկ նյութերին, ջրազրկում, պահում և թողնում մեղրախորիսխներում` հասունանալու և լիարժեք դառնալու համար:

2. Մեղրի հիմնական տեսակներն են`

1) ըստ ծագման`

ա. ծաղկային մեղր կամ նեկտարի մեղր, որն ստացվում է բույսերի նեկտարից,

բ. մեղրացողային մեղր, որն ստացվում է բույսերի վրա գոյացած բուսակեր միջատների արտաթորանքից կամ բույսերի կենդանի մասերի մեղրացողից.

2) ըստ արտադրության`

ա. խորիսխային մեղր, որը հավաքվում է անթրթուր խորիսխների մեղրաբջիջներում կամ բարակ խորիսխային շերտերում, որոնք բացառապես բաղկացած են մեղրամոմից և վաճառվում են փակ ամբողջական խորիսխներով կամ խորիսխային շերտերով,

բ. մեղրախորիսխային կտոր պարունակող մեղր, կտրատված մեղրախորիսխներ, որը պարունակում է խորիսխային մեղրի մեկ կամ ավելի կտորներ,

գ. չորացրած մեղր, որն ստացվում է անթրթուր խորիսխները չորացնելիս,

դ. կենտրոնախուսային մեղր, քամված է անթրթուր մեղրաբջիջներից կենտրոնախուսակի միջոցով,

ե. մամլած մեղր, որն ստացվում է 45oC-ը չգերազանցող միջին ջերմության կիրառմամբ մեղրաբջիջներից ճզմելով,

զ. ֆիլտրացված մեղր, որն ստացվում է ծաղկափոշու զգալի կորստով օրգանական և ոչ օրգանական նյութերի հեռացման արդյունքում.

3) խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղր, որը որպես սննդամթերքի բաղադրամաս խոհարարական արտադրանք ստանալիս ենթարկվում է մշակման, ջերմամշակման, խմորման, վերամշակման և կարող է ունենալ օտար համ կամ հոտ:

3. Մեղրը բաղկացած է տարբեր շաքարներից, հատկապես խաղողաշաքարից (ֆրուկտոզա) և պտղաշաքարից (գլյուկոզա), ինչպես նաև այլ նյութերից, ինչպիսիք են օրգանական թթուները, էնզիմները և մեղրի հավաքածուներից ստացված պինդ մասնիկները:

4. Մեղրի գույնը տատանվում է գրեթե անգույնից մինչև մուգ դարչնագույն: Ըստ պնդության կարող է լինել հեղուկ, մածուցիկ, մասամբ կամ ամբողջովին բյուրեղացած: Բուսական ծագման մեղրի երանգը և բույրը կարող է տարբեր լինել:

5. Մեղրը, որը նախատեսված է որպես սննդամթերք օգտագործման համար, չունի հավելյալ որևէ սննդային բաղադրիչ, այդ թվում` սննդային հավելումներ: Այն, որքան հնարավոր է, զերծ է օրգանական կամ անօրգանական նյութերից, որոնք օտար են վերջինիս բաղադրությանը: Երբ անխուսափելի է օրգանական և անօրգանական օտար նյութերի հեռացումը, ապա այդ գործընթացն իրականացվում է ֆիլտրացման միջոցով: Եթե այդպիսի ֆիլտրացումը հանգեցնում է ծաղկափոշու զգալի քանակության հեռացմանը, սպառողն իրազեկվում է պիտակի վրա համապատասխան նշման միջոցով:

6. Մեղրը, բացառությամբ խոհարարության մեջ օգտագործվող մեղրի, չունի որևէ օտար համ կամ հոտ, խմորված չէ, չունի արհեստականորեն փոխված թթվայնություն, կամ արդեն ջերմամշակված չէ այնպես, որ բնական էնզիմները կամ ոչնչացված լինեն կամ զգալիորեն չակտիվացված:

7. Մեղրի մեջ պարունակվող ոչ մի ծաղկափոշի կամ բաղկացուցիչ մաս չի հեռացվում, բացառությամբ այն դեպքերի, երբ անխուսափելի է անօրգանական կամ օրգանական օտար նյութերի հեռացումը:

8. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված մեղրի տեսակների անվանումները բնորոշում են տվյալ արտադրանքի ծագումը և որակը:

9. Շրջանառության փուլերում մեղրի պիտակի վրա նշվում է «ՄԵՂՐ» անվանումը, առանց տեսակը մատնանշելու, բացառությամբ ֆիլտրացված, խորիսխային, մեղրախորիսխային կտոր պարունակող և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի:

10. Խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի մակնշումը պետք է պարունակի «Նախատեսված միայն խոհարարական արտադրության համար» նշումը:

11. Բացի ֆիլտրացված և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի, մեղրի մակնշումը պետք է ներառի տեղեկություն, որը վերաբերում է`

1) ծաղկային կամ բուսական ծագմանը, եթե արտադրանքն ամբողջությամբ կամ հիմնականում ծագում է նշված աղբյուրից և ունի ծագման օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական և միկրոսկոպիկ բնութագրեր.

2) տարածաշրջանային, տարածքային և տեղագրական ծագմանը, եթե արտադրանքն ամբողջությամբ ծագում է նշված աղբյուրից.

3) որակի հատուկ չափորոշիչներին:

12. Ֆիլտրացված և խոհարարական արտադրության մեջ օգտագործվող մեղրի մակնշումը պետք է ներառի արտադրանքի` համապատասխանաբար սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ և 3-րդ ենթակետով սահմանված նկարագրությունը:

13. Մեղրը շուկայահանելիս կամ մարդու սպառման համար նախատեսված ցանկացած ապրանքի մեջ օգտագործելիս պետք է համապատասխանի հետևյալ բաղադրամասային չափանիշներին (աղյուսակ):

 

Աղյուսակ

._____________________________________________________________________.

|1. Շաքար       |խաղողաշաքարի | ծաղկային մեղր           |ոչ պակաս, քան|

|               |(ֆրուկտոզա)  |                         |60 գ/100 գ   |

|               |և  պտղաշաքարի|                         |             |

|               |(գլյուկոզա)  |                         |             |

|               |             |_________________________|_____________|

|               |             |մեղրացողային մեղր,       |ոչ պակաս, քան|

|               |             |մեղրացողային մեղրի և     |45 գ/100 գ   |

|               |             |ծաղկային մեղրի խառնուրդ  |             |

|               |_____________|_________________________|_____________|

|               |սախարոզի     |ընդհանուր առմամբ         |ոչ ավելի, քան|

|               |պարունակու-  |                         |5 գ/100 գ    |

|               |թյուն        |_________________________|_____________|

|               |             |Կեղծ ակացիա (Robinia     |ոչ ավել, քան |

|               |             |pseudoacacia), առվույտ   |10 գ/100 գ   |

|               |             |(Medicago sativa) Menzies|             |

|               |             |Banksia (Banksia         |             |

|               |             |menziesii), Ֆրանսիական   |             |

|               |             |ցախկեռաս (Hedysarum),    |             |

|               |             |կարմիր խեժ (Eucalyptus   |             |

|               |             |camadulensis),           |             |

|               |             |leatherwood (Eucryphia   |             |

|               |             |lucida, Eucryphia        |             |

|               |             |milliganii), Citrus spp. |             |

|               |             |_________________________|_____________|

|               |             |Նարդոս (Lavandula spp),  |ոչ ավելի, քան|

|               |             |բոռաջո օֆիցինալիս (Borago|15 գ/100 գ   |

|               |             |officinalis)             |             |

|_______________|_____________|_________________________|_____________|

|2. Խոնավություն|             |ընդհանուր առմամբ         |ոչ ավելի, քան|

|               |             |                         |20%          |

|               |             |_________________________|_____________|

|               |             |հավամիրգ (Calluna) և     |ոչ ավելի, քան|

|               |             |խոհարարության մեջ        |23%          |

|               |             |օգտագործվող մեղր         |             |

|               |             |_________________________|_____________|

|               |             |հավամրգից (Calluna)      |ոչ ավելի, քան|

|               |             |ստացված խոհարարության մեջ|25%          |

|               |             |օգտագործվող մեղր         |             |

|_______________|_____________|_________________________|_____________|

|3. Ջրում ան-   |             |ընդհանուր առմամբ         |ոչ ավելի, քան|

|լուծելիություն |             |                         |0,1 գ/100 գ  |

|               |             |_________________________|_____________|

|               |             |սեղմված մեղր             |ոչ ավելի, քան|

|               |             |                         |0,5 գ/ 100 գ |

|_______________|_____________|_________________________|_____________|

|4. Էլեկտրական  |             |մեղրացողային և           |ոչ ավելի, քան|

|ջերմահաղորդու- |             |շագանակագույն մեղր և     |0,8 մվ/սմ    |

|թյուն          |             |վերջիններիս խառնուրդը`   |             |

|               |             |բացառությամբ ելակի թուփ  |             |

|               |             |(Arbutus unedo),         |             |

|               |             |զանգակածաղիկ (Erica)     |             |

|               |             |էվկալիպտ, կրաքար (Tilia  |             |

|               |             |spp), հասարակ հավամիրգ   |             |

|               |             |(Calluna vulgaris),      |             |

|               |             |մանուկա կամ jelly թուփ   |             |

|               |             |(leptospermum), թեյի ծառ |             |

|               |             |(Melaleuca spp.)         |             |

|_______________|_____________|_________________________|_____________|

|5. Թթվայնու-   |             |ընդհանուր առմամբ         |ոչ ավելի, քան|

|թյուն          |             |                         |50 մլ թթու   |

|               |             |                         |յուրաքանչյուր|

|               |             |                         |1000 գրամին  |

|               |             |                         |համարժեք     |

|               |             |_________________________|_____________|

|               |             |խոհարարության մեջ        |ոչ ավել, քան |

|               |             |օգտագործվող մեղր         |80 մլ թթու   |

|               |             |                         |յուրաքանչյուր|

|               |             |                         |1000 գրամին  |

|               |             |                         |համարժեք     |

|_______________|_____________|_________________________|_____________|

|6. Դիաստազային |Դիաստազային  |ընդհանուր առմամբ, բացի   |ոչ պակաս, քան|

|ակտիվություն և |ակտիվություն |խոհարարության մեջ        |8            |

|հիդրոքիմէթիլ-  |(Schade      |օգտագործվող մեղրից       |             |

|ֆուրֆուրոլային |սանդղակով)   |_________________________|_____________|

|քանակ (HMF)    |             |մեղրներ ցածր բնական      |ոչ ավելի, քան|

|որոշված        |             |էնզիմային պարունակությամբ|15 մգ/կգ ոչ  |

|մշակումից և    |             |(օրինակ ցիտրուսային      |պակաս, քան 3 |

|խառնուրդից հետո|             |բույսերի մեղրներ) և      |             |

|               |             |հիդրոքիմէթիլֆուրֆուրո-   |             |

|               |             |լային քանակ              |             |

|               |_____________|_________________________|_____________|

|               |հիդրոքիմէթիլ-|ընդհանուր առմամբ, բացի   |ոչ ավելի, քան|

|               |ֆուրֆուրոլ   |խոհարարության մեջ        |40 մգ/կգ     |

|               |             |օգտագործվող մեղրից       |             |

|               |             |_________________________|_____________|

|               |             |արևադարձային  կլիմայով   |ոչ ավելի, քան|

|               |             |շրջանների հայտնի ծագման  |80 մգ/կգ     |

|               |             |մեղրներ և  դրանց         |             |

|               |             |խառնուրդներ              |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1133-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՄԱՐԴՈՒ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՂՐԻ ԵՎ ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ (այսուհետ` սերտիֆիկատ) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Սերտիֆիկատը տրվում է անասնաբուժության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ մարդու սպառման համար նախատեսված յուրաքանչյուր խմբաքանակ մեղր և մեղվաբուծական այլ արտադրանքներ արտահանելու նպատակով արտահանողը հայտ է ներկայացնում տեսչական մարմին` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը (քանակը), արտահանվող երկիրը, արտահանման ժամկետները:

(3-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

4. Տեսչական մարմինը սերտիֆիկատը տրամադրում է արտահանվող մեղրի յուրաքանչյուր խմբաքանակի համար` պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին համապատասխանության վերաբերյալ հսկողության ավարտից և լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

5. Սերտիֆիկատը տնտեսավարող սուբյեկտին տրվում է, եթե`

1) արտահանվող մեղրի տվյալ խմբաքանակը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված պահանջներին.

2) արտահանվող մեղրը համապատասխանում է պահպանման, մակնշման, տեղափոխման, շուկայահանման գործընթացներում ներկայացվող սանիտարական պահանջներին.

3) առկա է տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ արձանագրությունը` տրված հավատարմագրված լաբորատորիայի կողմից:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հոկտեմբերի 17-ի

N 1133-Ն որոշման

 

HEALTH CERTIFICATE FOR EXPORTS OF HONEY AND OTHER APICULTURE PRODUCTS INTENDED FOR HUMAN CONSUMPTION CERTIFICAT SANITAIRE POUR L'EXPORTATION DE MIEL ET D'AUTRES PRODUITS DE L'APICULTURE DESTINE՛S A' LA CONSOMMATION HUMAINE

 

Մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ

արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ

 

    Country                               Veterinary Certificate to EU

    PAYS                                  Certificat veterinaire vers l'UE

    Երկիրը                                Սերտիֆիկատ ԵՄ երկրների համար

 

._________________________________________________________________________.

|   |1.1. Consignor/Expe՛diteur/Առաքող |1.2. Certificate |1.2.a.      /   |

|   |Name/Nom/Անուն:                   |reference number/|          /     |

|   |Address/Adresse/Հասցե:            |N de re՛fe՛rence |        /       |

|   |Postal code/Code postal/Փոստային  |du certificat/   |      /         |

|   |ինդեքս:                           |Վկայականի համար  |    /           |

|   |Tel No./Te՛l /Հեռ.:               |__________________________________|

|   |                                  |1.3. Central Competent Authority/ |

|   |                                  |Autorite՛ centrale compe՛tente    |

|   |                                  |/Կենտրոնական իրավասու մարմինը     |

|   |                                  |__________________________________|

|   |                                  |1.4. Local Competent Authority/   |

|   |                                  |Autorite՛ locale compe՛tente      |

|   |                                  |/Տեղական իրավասու մարմինը         |

|   |__________________________________|__________________________________|

|   |1.5. Consignee/Destinataire/Ստացող|1.6.             /                |

|   |Name/Nom/Անուն:                   |               /                  |

|   |Address/Adresse/Հասցե:            |             /                    |

|   |Postal code/Code postal/Փոստային  |           /                      |

|   |ինդեքս:                           |         /                        |

|   |Tel No./Te՛l/Հեռ.:                |       /                          |

|   |__________________________________|__________________________________|

|   |1.7. Country of |ISO code:|1.8.  /|1.9. Country of  |ISO code|1.10   |

|   |origin          |Code ISO |    /  |destination      |CodeISO |      /|

|   |/Pays d'origine |ԻՍՈ կոդ: |  /    |/Pays de         |ԻՍՈ կոդ |    /  |

|   |/Ծագման երկիր   |         |/      |destination      |        |  /    |

|   |                |         |       |/Ստացող երկիր    |        |/      |

|   |__________________________________|__________________________________|

|   |1.11. Place of origin/            |1.12.                             |

|   |Lieu d'origine /Ծագման երկիր:     |             /                    |

|   |Name/Nom/Անուն:                   |           /                      |

|   |Address/Adresse/Հասցե:            |         /                        |

|   |__________________________________|__________________________________|

|   |1.13. Place of loading /          |1.14. Date of departure /Date du  |

|   |Lieu de chargement/ Բեռնման վայրը |de՛part/Առաքման ամսաթիվ           |

.___|__________________________________|__________________________________|

|1.15. Means of transport/Moyens de|1.16. Entry BIP in EU/PIF d'entree|

|transport/Տրանսպորտ               |PIF d'entre՛e dans l'UE/          |

|Aeroplane/Avion/Օդային [ ]        |ԵՄ Սահմանային կետ                 |

|Ship/Navire/Նավ [ ]               |__________________________________|

|Railway wagon/Wagon/              |1.17.                  /          |

|Երկաթուղային [ ]                  |                   /              |

|Road vehicle/Ve՛hicule routier/   |                 /                |

|Ավտոմեքենա [ ]                    |               /                  |

|Other/Autres/Այլ [ ]              |             /                    |

|Identification/Identification/    |           /                      |

|Նույնականացում [ ]                |         /                        |

|Documentary references/Re՛fe՛rence|       /                          |

|documentaire/Փաստաթղթային հղումներ|                                  |

|_____________________________________________________________________|

|1.18. Description of commodity /     |1.19. Commodity code (HS code)/|

|Description marchandise/ Ապրանքի     |Code merchandise (code SN)/    |

|նկարագրությունը/                     |Ապրանքի կոդ                    |

|                                     ._______________________________|

|                                      |1.20. Quantity/Quantite՛/Քանակ|

|_____________________________________________________________________|

|1.21. Temperature of product/        |1.22. Number of packages/      |

|Tempe՛rature produit/                |Nombre de conditionnement/     |

|Ապրանքի ջերմաստիճանը                 |Փաթեթների քանակ                |

|Ambient/Ambiante/Միջին [ ]           |                               |

|Chilled /                            |                               |

|Re՛frige're՛e/Պաղեցված [ ]           |                               |

|Frozen/Congele'e/Սառեցված [ ]        |                               |

|_____________________________________|_______________________________|

|1.23. Identification of container/   |1.24.Type of packaging /Type de|

|Seal number/ N des scelle՛s et n     |conditionnement                |

|des conteneurs/ Կոնտեյների           |/Փաթեթավորման տիպը             |

|նույնականացում/Կնիքի համարը          |                               |

|_____________________________________________________________________|

|1.25. Commodities certified for Human consumption/ Marchandises      |

|certifiees aux fins de: Consommation humaine/Ապրանքը սերտիֆիկացված է |

|մարդու սպառման համար [ ]                                             |

|_____________________________________________________________________|

|1.26.           /                    |1.27. For import or admission  |

|              /                      |into EU/ Pour importation ou   |

|            /                        |admission dans l'UE /ԵՄ        |

|          /                          |ներմուծման կամ մուտքի համար [ ]|

|_____________________________________________________________________|

|1.28. Identification of the commodities /Identification des          |

|marchandises /Ապրանքատեսակների նույնականացում                        |

|Approval number of establishments / Nume՛ro d'agr'ement des          |

|e'tablissements /Արտադրության վայրի հավաստման ՀՀ                     |

|Species       Treatment    Manufacturing   Number of       Net weight|

|(Scientific   type         plant           packages                  |

|name)                                                                |

|/Espe'ce/     /Type de     /Atelier de     /Nombre de      /Poids net|

|(Nom          traitement   fabrication     conditionnement           |

|scientifique)                                                        |

|/Գիտական      /Պահպանման   /Արտադրող       /Փաթեթների      /Զուտ քաշ |

|անվանումը     տիպ/         գործարան        քանակը                    |

|                                                                     |

|COUNTRY                            Honey and Apiculture Products     |

|PAYS                               Miel et produits de l'eapiculture |

|Երկիրը                             Մեղր և  մեղվաբուծական արտադրանքներ|

.___|_____________________________________________________________________|

|   |II. Health attestation /             |II.a. Certificate  |II. b.     |

|   |Attestation sanitaire /              |reference number   |           |

|   |Առողջության վկայական                 |Nume՛ro de         |           |

|   |                                     |re'fe՛rence du     |           |

|   |                                     |certificat         |           |

|   |                                     |Վկայագրի տեղեկանքի |           |

|   |                                     |համարը             |           |

|   |_____________________________________________________________________|

|   |I, the undersigned, declare that I am aware of the relevant          |

|   |provisions of Regulations (EC), No 178/2002, (EC) 852/2004 and (EC)  |

|   |No 853/2003 and certify that honey and apiculture products described |

|   |above were produced in accordance with those requirements, in        |

|   |particular that they:                                                |

|   |Je soussigne՛ de՛clare avoir connaissance des dispositions           |

|   |pertinentes des re՛glements (CE) n 178/2002, (CE) n 852/2004 et (CE) |

|   |n 853/2004 et certifie que le miel et les produits de l'apiculture   |

|   |susmentionne's ont e'te՛ produits conforme՛ment auxdites             |

|   |dispositions, et notamment:                                          |

|   |Ես` ներքոստորագրյալս, հայտարարում եմ, որ իրազեկ եմ ԵՄ կանոնակարգերի` |

|   |No 178/2002, 852/2004, 853/2003 համապատասխան դրույթներին և  վկայում, |

|   |որ վերը նշված մեղրն ու մեղվաբուծական արտադրանքները արտադրվել են      |

|   |վերոնշյալ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, մասնավորապես, որ |

|   |նրանք                                                                |

|   |                                                                     |

|   | - come from (an) establishment(s) implementing a programme based on |

|   |   HACCP principles in accordance with Regulation (EC) No 852/2004,  |

|   | - qu'ils proviennent d'un/d'etablissement(s) appliquant un programme|

|   |   fonde՛ sur les principes HACCP, conforme'ment au re'glement (CE)  |

|   |   n 852/2004,                                                       |

|   | - ծագում են ՎԱՎԿԿՀՀ սկզբունքների վրա հիմնված հաստատություններից`    |

|   |   համապատասխան ԵՄ No 852/2004 կանոնակարգին                          |

|   | - have been handled, and where appropriate, prepared, packaged and  |

|   |   stored in a hygienic manner in accordance with the requirements of|

|   |   Annex II to Regulation (EC) No 852/2004, and                      |

|   | - qu'ils ont ete manipules et, le cas echeant, prepares, emballes et|

|   |   entrepose՛s de fagon hygienique, conformement aux dispositions de |

|   |   l'annexe II du reglement (CE) n 852/2004, et                      |

|   | - ձեռք են բերվել, անհրաժեշտության դեպքում պատրաստվել, փաթեթավորվել  |

|   |   և  պահպանվել հիգիենիկ` համապատասխան ԵՄ No 852/2004 կանոնակարգի    |

|   |   հավելված II-ի պահանջների, և                                       |

|   | - the guarantees covering live animals and products thereof provided|

|   |   by the residue plans submitted in accordance with Directive       |

|   |   96/23/EC, and in particular Article 29 thereof, are fulfilled.    |

|   | - que les garanties couvrant les animaux vivants et les produits    |

|   |   issus de ces animaux pre՛vues par les plans relatifs aux re՛sidus |

|   |   pre՛sente՛s conforme՛ment a՛ la directive 96/23/CE, et notamment  |

|   |   a՛ son article 29, sont re՛unies.                                 |

|   | - երաշխիքների, որոնք վերաբերում են կենդանի կենդանիներին և  դրանցից  |

|   |   պատրաստվող արտադրատեսակներին` նախատեսված մնացորդային պլաններով`   |

|   |   համապատասխան ԵՄ դիրեկտիվ 96/23-ին և  մասնավորապես հոդված 29-ին,   |

|   |   իրականացվում են:                                                  |

|   |Notes/Notes/ Նշումներ                                                |

|   |Part I/ Partie I/ Մաս I                                              |

|   | - Box reference 1.11: Place of origin: name and address of the      |

|   |   dispatch establishment.                                           |

|   | - Rubrique 1.11: lieu d'origine: nom et adresse de l'etablissement  |

|   |   d'expe՛dition.                                                    |

|   | - Բաժին 1.11: Ծագման վայրը, արտադրավայրի անվանումը և  հասցեն        |

|   | - Box reference 1.15: Registration number (railway wagons or        |

|   |   container and lorries), flight number (aircraft) or name (ship).  |

|   |   Separate information is to be provided in case of unloading and   |

|   |   reloading.                                                        |

|   | - Rubrique 1.15: nume՛ro d'immatriculation (wagon ou conteneur et   |

|   |   camion), nume՛ro de vol (avion) ou nom (navire). Des informations |

|   |   distinctes doivent etre fournies en cas de de՛chargement et de    |

|   |   rechargement.                                                     |

|   | - Բաժին 1.15. Գրանցման համարը (երկաթուղային վագոններ կամ կոնտեյներ  |

|   |   և  բեռնատարներ), թռիչքի համարը (ինքնաթիռ) կամ անվանումը (նավ):    |

|   |   Առանձին տեղեկություն է տրամադրվում բեռնաթափման և  վերբեռնման      |

|   |   դեպքում:                                                          |

|   | - Box reference 1.19: Use the appropriate HS codes: 04.09, 04.10.   |

|   | - Rubrique 1.19: utiliser les codes SH approprie՛s: 04.09, 04.10.   |

|   | - Օգտագործել համապատասխան HS կոդերը. 04.09, 04.10:                  |

|   | - Box reference 1.23: Identification of container/seal number: only |

|   |   where applicable.                                                 |

|   | - Rubrique 1.23: n des scelle՛s et no des conteneurs: uniquement    |

|   |   lorsque la re՛glementation l'exige                                |

|   | - Բաժին 1.23. Կոնտեյների նույնականացում/կնիքի համար: Որտեղ կա կնիքի |

|   |   հերթական համար պետք է նշվի:                                       |

|   |Part II/ Partie II /Մաս II                                           |

|   | - The colour of the stamp and signature must be different to that of|

|   |   the other particulars in the certificate.                         |

|   | - La couleur du cachet et de la signature doit etre diffe՛rente de  |

|   |   celle des autres mentions du certificat.                          |

|   | - Կնիքի և  ստորագրության գույնը պետք է տարբերվի սերտիֆիկատի մյուս   |

|   |   նշումների գույնից:                                                |

|   |                                                                     |

|   |                                                                     |

.___|_____________________________________________________________________|

| Official inspector/Inspecteur officiel/Տեսուչ                       |

|                                                                     |

| Name (in capitals):/Nom (en majuscules):   Qualification and title:/|

| /Անուն (մեծատառերով)                       Titre et qualite՛:/      |

| Date:/Date:/Ամսաթիվ                        Որակավորում և  պաշտոն    |

| Stamp:/Cachet:/Կնիք                        Signature:/Signature:/   |

|                                            Ստորագրություն           |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.2013
N 1133-Ն
Որոշում