Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ...

25.11.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.11.2005  -ից մինչեւ   25.11.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 24.10.07 թիվ 2-Ն հրաման)

i

330.0002.090804

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         08           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33004199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

26 հուլիսի 2004 թվականի N 2-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

ՀՀ կառավարությանն առընթեր

ֆիզիկական կուլտուրայի և

սպորտի պետական կոմիտեի նախագահի

2004 թվականի հուլիսի 26-ի

թիվ 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) գործավարության կարգը:

2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման պատասխանատուն ստորաբաժանման ղեկավարն է:

4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

i

5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի աշխատակազմի քարտուղարությունում ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են ուղարկող մարմնի (կազմակերպության) անունը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:

Աշխատակազմի ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ:

Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Արգելվում է Կոմիտեում առանց գրանցման փաստաթղթաշրջանառությունը:

(5-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությունով ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլից):

«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Կոմիտեի համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց) հաղորդվում են հասցեատիրոջը:

7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի գրանցման համարները ծրարի վրա նշվածների հետ, էլեկտրոնային փաստաթղթերը ստանալու դեպքում ստուգվում է ֆայլերի պարունակությունը:

Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից` մեկը պահվում է Քարտուղարությունում, մյուսը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է:

Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:

8. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից` գրանցման մատյանի համարից և հերթական համարից: Գրանցամատյանների տեսակները և դրանց համարակալումը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի (այսուհետ` Նախագահ) հրամանով: Գրանցամատյանները կարվում են և կնքվում` Աշխատակազմի ղեկավարի կողմից:

9. Կոմիտեի բոլոր մտից և ելից մատյանները վարվում են միևնույն սկզբունքով: Մատյաններում գրանցումների համարակալումները սկսվում են հունվարի 1-ից «1»-ին համարով մինչև դեկտեմբերի 31-ը` վերջին համարը, եթե մատյանն այդ տարվա ընթացքում վերջանում է, ապա նոր մատյանը շարունակվում է նախկին մատյանի վերջին էջի, վերջին նշված համարի հաջորդ համարով: Մատյանի էջը օգտագործվում է լիարժեք: Ամեն նոր գրանցում սկսելուց նախորդ գրանցումից բաց է թողնվում 2 տողից ոչ ավել:

i

10. Այն դեպքում, երբ Կոմիտեի ստորաբաժանումները Քարտուղարություն են ներկայացնում փաստաթղթեր սահմանված կարգի խախտումով կամ շրջանցելով Նախագահին, Աշխատակազմի ղեկավարին, ոլորտը համակարգող Նախագահի տեղակալին կամ իրենց անմիջական ղեկավարին, Քարտուղարությունը սահմանված կարգով բոլոր նյութերը վերադարձնում է ներկայացնող ստորաբաժանմանը: Բացառությունները թույլատրվում են միայն այն գրությունների համար, որոնք բովանդակում են ենթակա կազմակերպությունների բողոք իրենց վերադասի նկատմամբ և ժամկետը խիստ սահմանափակված է բողոքին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

(10-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է, տեղական լոկալ համակարգչային ցանցով և ուղարկվում հասցեատիրոջը:

12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:

Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը համապատասխան ստորագրություններով:

13. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:

14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:

i

15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչով, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:

(15-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

16. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կազմակերպությունների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:

17. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության Նախագահից և Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում և հանձնվում են զեկուցման:

Մյուս թղթակցությունները հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով` աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:

i

18. Նախագահին և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են Քարտուղարության պետին:

(18-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

19. Քարտուղարության պետը Նախագահի զեկուցման ներկայացվող փաստաթղթերը պատրաստելիս պարտավոր է ուսումնասիրել դրանց բովանդակությունը, և անհրաժեշտության դեպքում, հավաքել լրացուցիչ տեղեկատվություն:

20. Նախագահի կողմից հանձնարարականներով ու ցուցումներով մակագրված փաստաթղթերը վերադարձվում են Քարտուղարություն և ուղարկվում ըստ պատկանելության:

21. Նախագահի տեղակալներին հասցեագրված ու մուտքագրված գրությունները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են Նախագահի տեղակալներին:

Նախագահի տեղակալները` մակագրության ձևով, հանձնարարականներ և ցուցումներ են տալիս ստորաբաժանումների ղեկավարներին` ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:

22. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը և այլ փաստաթղթերը աշխատակազմում քննարկելու համար Նախագահի, նախագահի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում` համապատասխան նշում կատարելու ձևով, Նախագահի կողմից սահմանված ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:

23. Գլխադասային ստորաբաժանման գործավարության վարման համար պատասխանատու աշխատակիցը, Քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում Քարտուղարություն բաժնի միջոցով` հանձնարարական տվողի համաձայնությամբ:

24. Քարտուղարությունը գործին կցելու փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Նախագահի կամ Նախագահի տեղակալի կամ Աշխատակազմի ղեկավարի «Գործին» մակագրությունը:

i

25. Նախագահի մոտ անցկացված նիստերի, խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկանքները գրանցվելուց հետո անմիջապես հանձնվում են Քարտուղարության պետին:

(25-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

26. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:

Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:

27. Արձակուրդ գնալիս, գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս, աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

28. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները`

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախարարությունների, դրանց աշխատակազմերի, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` հարցերի վերաբերյալ գրությունների համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)`

ա) լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր,

բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր,

գ) Նախագահի, Աշխատակազմի ղեկավարի հրամանների, ցուցումների կատարման համար (եթե դրանք կատարման ժամկետներ չեն մատնանշում)` մինչև 2 օր, լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար` մինչև 5 օր,

դ) Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերի պատրաստման համար սահմանվում է 5 օր, լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հրամանների նախագծերի համար` 7 օր:

i

29. Հանձնարարականում սահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով խախտելու հանգամանքներ առաջանալու դեպքում, գլխադասային ստորաբաժանման ղեկավարը ժամկետը լրանալուց առնվազն 1 օր առաջ զեկուցագրով դիմում է հանձնարարական տվող պաշտոնատար անձին` սահմանված ժամկետները երկարացնելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

(29-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

30. Համաձայնեցման նպատակով Կոմիտե ուղարկված Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստվում են մինչև 4-օրյա ժամկետում, եթե այլ ժամկետ նշված չէ:

31. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման և փաստաթղթերի սահմանված ժամկետներում կատարման համար պատասխանատու է գլխադասային ստորաբաժանումը:

32. Գլխադասային ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթերի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարներին` համաձայնեցման:

33. Իրավական ակտերի, պատասխան նամակների նախագծերը, համաձայնեցումից հետո ներկայացվում են իրավաբանին` նշագրման:

34. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին վերաբերող նորմատիվ բնույթի փաստաթղթերը, պայմանագրերը և ֆայլերը պահվում են Քարտուղարությունում: Քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

i

35. Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:

ա) Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը նախապատրաստվում են համապատասխան ստորաբաժանումներում: Ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը` ոլորտի համար պատասխանատու անձանց նշագրումներով, նախագծի նախապատրաստման ընթացքում ստեղծված բոլոր փաստաթղթերով և անհրաժեշտ հիմքերով, ներկայացնում է Քարտուղարություն` ստորագրման ներկայացվելուց առնվազն 1 օր առաջ, իսկ Նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի «Շտապ» մակագրության դեպքում` նույն օրը:

Հրամանների վերջնական խմբագրումը կատարվում է Քարտուղարությունում:

բ) մինչև ստորագրման ներկայացնելը, ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակի դարձերեսին նշագրումներ են անում ոլորտը համակարգող Նախագահի տեղակալը, ստորաբաժանման ղեկավարները, իրավաբանը, նախագահի հրամանի դեպքում` նաև Աշխատակազմի ղեկավարը:

գ) Նախագահի հրամանի հավելվածները ստորագրում է Աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի ղեկավարի հրամանի հավելվածները` Քարտուղարության պետը:

դ) Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված Նախագահի հրամանների նախագծերը հանձնում է Աշխատակազմի ղեկավարին` Նախագահի ստորագրությանը ներկայացնելու:

(35-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

36. Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի անհատական հրամանները լրացվում են համապատասխան հրամանագրքերում, իսկ Նախագահի նորմատիվ հրամանները գրանցվում են իրավական ակտերի հաշվառման մատյանում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

i

37. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է Նախագահի, Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ, եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, հրամաններն առաքվում են առանձին մատյանով կամ փոստով` համաձայն հասցեաթերթի:

(37-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

i

38. Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:

(38-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

39. Նախագահի, Աշխատակազմի ղեկավարի հրամանների էլեկտրոնային պատճենները Քարտուղարության կողմից զետեղվում են Կոմիտեի համակարգչային ցանցում:

40. Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` Աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով և առաքվում` ըստ սկզբնական հասցեաթերթերի:

41. Քարտուղարության կողմից ստորաբաժանումներին և կոմիտեի համակարգում ընդգրկված այլ կազմակերպություններին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց Աշխատակազմի ղեկավարի ցուցումի:

i

41.1. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

(41.1-րդ կետը լրաց. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

41.2. Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում են առանձին համարակալումներ, որոնք նույնպես կատարվում են տարեսկզբից մինչև տարեվերջ:

(41.2-րդ կետը լրաց. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

42. Նախագահի, Նախագահի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրություններն ստորագրվելուց հետո` քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ ու կազմակերպություններ: Պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

i

42.1. Կոմիտեի խորհրդակցությունների արձանագրությունների բնագրերը պահվում են Քարտուղարությունում:

(42.1-րդ կետը լրաց. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

43. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում Քարտուղարության բաժնում, իսկ ֆայլերը` տվյալների շտեմարանում:

 

IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

44. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության դեպքում` համապատասխան տեղակալների կողմից: Ստորագրված գրությունների էլեկտրոնային տարբերակները Քարտուղարության կողմից զետեղվում են Կոմիտեի համակարգչային ցանցում` շտեմարանում: Ֆայլի անվանումը պետք է համընկնի գրության ելից համարին:

Առանձին դեպքերում Նախագահի հանձնարարությամբ աշխատակազմում ելից փաստաթղթեր կարող են ստորագրել Նախագահի տեղակալները:

(44-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

45. Ստորագրության ներկայացվող փաստաթղթին (գրությանը, նամակին) կցվում են ևս երկու օրինակ (առանց ձևաթղթի) և բոլոր հիմքերը, 2-րդ օրինակի դարձերեսին նշագրում են ոլորտը համակարգող Նախագահի տեղակալը, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, գրություն պատրաստողը: Ստորագրված օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը կցվում է գործին և հանձնվում Քարտուղարությանը` պահպանման, իսկ երրորդ օրինակը` համապատասխան ստորաբաժանում` գրանցվելուց հետո:

Եթե գրության հիմքերը հետագայում օգտագործվող նյութեր են, 3-րդ օրինակի հետ ուղարկվում են ստորաբաժանում (կատարողին): Երկու և ավելի կատարողների դեպքում հիմքերը հանձնվում են առաջին կատարողին:

46. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ուղարկվող գրությունները (նամակները), որոնք ստորագրվում են Նախագահի կողմից, նախքան առաքվելը պետք է նշագրման տրվեն Աշխատակազմի ղեկավարին: Միջազգային գործունեությանն առնչվող գրության նախագծի վրա նշագրում է նաև Մարզական միջազգային կապերի վարչության պետը:

i

47. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի թերթերի (էջերի) քանակը: Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել նաև կցվող նյութի անվանումը, ամսաթիվը և համարը: Ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի պաշտոնը, ազգանունը, հեռախոսահամարը (8 տառաչափով):

(47-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

48. Տեքստերը տպագրվում են 12 տառաչափով:

49. Այն դեպքում, երբ գրությունն ուղարկվում է որպես մտից գրության պատասխան (Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ), գրության առաջին տողը ձևակերպվում է` «Ի պատասխան (կատարումն) Ձեր, օրը, ամիսը, տարեթիվը, գրության համարը (հանձնարարականի հայտնվում) ներկայացվում է (եմ) և շարադրվում է տեքստը.......» կամ հասցեատիրոջ անվան տակ, վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը: Էջի ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր ուղարկվող գրությունների նշումը կատարվում է առաջին էջի դարձերեսի ներքևի ձախ անկյունում:

50. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է ստորագրողին և կատարող ստորաբաժանմանը տրված պայմանանիշերից ու գրության հերթական համարից: Հեռագրի ելից համարը դրվում է տեքստի վերջում:

i

51. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունն արվում է միայն շտապ բնույթով հարցերի վերաբերյալ: Հեռախոսագիր ստացողը հեռախոսագիրը մինչև ղեկավարությանը ներկայացնելը ներքևի ձախ անկյունում դնում է իր նշագիրը: Հեռագիր պատրաստող Կոմիտեի ստորաբաժանման ղեկավարը, մինչև ղեկավարությանը ստորագրության ներկայացնելը, ներքևի ձախ անկյունում դնում է իր նշագիրը:

(51-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

i

52. Հեռագրերը հանձնվում են Քարտուղարությանը` անհրաժեշտ քանակությամբ պատճեններով:

Քարտուղարության բաժնի առաջին կարգի մասնագետը` հեռագրատուն է հանձնում հեռագրի պատճենները: Հեռագրի բնագիրը (ստորագրված օրինակ), հեռագրատան դրոշմակնիքով, պահվում է հեռագրերի գործում:

Պատասխան ստանալիս բնագրի վրա կատարվում է նշում պատասխանը ստանալու մասին:

Ելից փաստաթղթերը ստորագրվելուց հետո գրանցվում են ելից մատյաններում:

(52-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

i

53. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ, էլեկտրոնային պատճենները փոխանցվում են փաստաթուղթը պատրաստող ստորաբաժանում:

(53-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

54. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցե, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:

i

55. Փաստաթղթի ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:

(55-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

56. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:

57. Նախագահի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանման ղեկավարները Նախագահին հասցեագրված գրությունները ներկայացնում են առանց ձևաթղթի, դրանք գրանցվում են սույն կարգով նախատեսված պահանջներին համաձայն:

58. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցուցակները պահվում են Քարտուղարությունում` սահմանված կարգով:

59. Սահմանված կարգով համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի փաթեթը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու դեպքում գլխադասային ստորաբաժանումը Քարտուղարություն ներկայացնում է փաթեթի ևս մեկ օրինակը և էլեկտրոնային տարբերակը:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

60. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Քարտուղարությունում:

61. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են սահմանված կարգով գրանցման:

Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

i

62. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:

(62-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

63. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ստացման կրկնվածությունը ստուգվում է ըստ դիմողների ազգանունների, դրանց տրվում է հերթական գրանցման պայմանանիշեր:

Կրկնակի առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկին» նշում:

Կրկնակի են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, եթե առաջին առաջարկությունը, դիմումն ու բողոքը ստանալու օրվանից անցել է դրանց քննարկման օրենսդրությամբ սահմանված ժամկետը կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:

i

64. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և Կոմիտեում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին գրության գրանցման պայմանանիշով, ավելացնելով հերթական համարը կոտորակի ձևով:

Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին:

(64-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

i

64.1. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:

(64.1-րդ կետը լրաց. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

65. Նախագահին և Աշխատակազմի ղեկավարին զեկուցվող փոստը, այդ թվում առաջարկությունները, դիմումներն ու բողոքները զեկուցման նախապատրաստելիս պետք է կազմվեն նշագրման թերթիկներ, որոնցում պետք է նշվեն կատարողները և կատարման ժամկետը:

Արգելվում է Նախագահի մակագրության թերթիկի վրա կատարել որևէ այլ մակագրություն:

66. Կատարողները (ստորաբաժանումները), Նախագահի մակագրություններով առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստանալուն պես պարտավոր են ապահովել բարձրացված հարցի բազմակողմանի` խոր ուսումնասիրությունը և մակագրության համաձայն` սահմանված ժամկետում դրանց լուծումը:

Հարցին օբյեկտիվորեն լուծում տալու նպատակով կատարողները կարող են պահանջել լրացուցիչ նյութեր, տեղում կատարել ստուգումներ, ձեռնարկել այլ միջոցներ:

67. Եթե նամակի քննարկումը հանձնարարվում է երկու և ավելի կատարողների (ստորաբաժանումների), ապա տեղեկանքն ստորագրվում է բոլորի կողմից: Նման դեպքում հանձնարարության կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը, կամ այն անձը, որի անվան դիմաց մակագրված է «հավաք» բառը:

Նշված նամակի քննարկման արդյունքների մասին կազմվում է տեղեկանք կատարողի կողմից, և Քարտուղարության պետը զեկուցում է Նախագահին:

i

68. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, վերադարձվում են Քարտուղարություն` սահմանված կարգով պաշտոնատար անձանց ուղարկելու համար:

Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ (որի մասին դիմողը հայտնում է գրավոր)` բանավոր, հայտնվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երեք օրինակից: Առաջին օրինակը` քարտուղարության պետի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` նշագրումներով կցվում գործին, երրորդը հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:

(68-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

69. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են լուծված, երբ քննության են առնվում դրանցում առաջադրված բոլոր հարցերը, դրանց լուծման վերաբերյալ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ և տրվում գործող օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխաններ:

i

70. ՈՒսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերի հետ միասին վերադարձվում են Քարտուղարություն «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:

(70-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

71. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ` բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:

72. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են Քարտուղարությունում պարտադիր գրանցման:

73. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, որոնք պահանջում են քննարկում, վերցվում են վերահսկողության: Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վ» տառը կամ «Հսկողական» դրոշմոցը:

Վերահսկողությունը իրականացնում է Քարտուղարությունը:

Միջանկյալ պատասխանների դեպքում առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերահսկողությունից չեն հանվում:

74. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն Նախագահի կողմից` օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում:

75. Նամակների` ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում մատյանների միջոցով) Քարտուղարությունում և պահպանվում տվյալների շտեմարանում:

 

VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

76. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, Նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանները, խորհրդակցությունների և նիստերի արձանագրությունները: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:

77. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

i

78. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` միայն Աշխատակազմի ղեկավարի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:

(78-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

79. Արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշների` փոխադարձ ակտերի միջոցով:

i

80. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվարիուս) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակները, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

(80-րդ կետը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

(կարգը փոփ. 03.10.05 թիվ 16-Ն հրաման)

 

 

pin
Սպորտի և երիտասարդության հարցերի
26.07.2004
N 2-Ն
Հրաման