Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

08.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.12.2006  -ից մինչեւ   08.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 20.12.06 ՀՕ-245-Ն օրենք)

i

010.0049.290400

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:

 

i
ՀՈԴՎԱԾ 2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`

 

    փոշի                               1800    դրամ

    ածխածնի մոնօքսիդ                    240    դրամ

ազոտի օքսիդներ (վերահաշված

    ըստ ազոտի երկօքսիդի)              14800    դրամ

    ծծմբային անհիդրիդ                  1800    դրամ

    քլոր                              12000    դրամ

    քլորոպրեն                         90000    դրամ

    քրոմ և  քրոմի միացություններ   18957000    դրամ

    ֆորմալդեհիդ                       46800    դրամ

    տոլուոլ                            1500    դրամ

    քսիլոլ                             4500    դրամ

 

բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`

 

    մինչև  50Ձ                                            10xՁ դրամ

    50-80Ձ                                                20xՁ դրամ

    81-100Ձ                                               30xՁ դրամ

    101-150Ձ                                              40xՁ դրամ

    151-200Ձ                                              50xՁ դրամ

    201-250Ձ                                              60xՁ դրամ

    251-300Ձ                                              70xՁ դրամ

    300Ձ-ից ավելի                                         100xՁ դրամ

 

որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.

 

գ) այլ պետություններում գրանցված` Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`

 

.________________________________________________________________________.

|Ավտոմեքենայի   |Բեռնատարողությունը կամ  |Բնապահպանական վճարի դրույքաչափը|

|  տեսակը       |մարդատարողությունը      |             (դրամ)            |

|               |                        |_______________________________|

|               |                        |Հայաստանի Հանրապետության       |

|               |                        |տարածքում շահագործվող          |

|               |                        |ավտոտրանսպորտային միջոցների    |

|               |                        |բանած գազերում վնասակար        |

|               |                        |նյութերի (ածխածնի օքսիդի,      |

|               |                        |ածխաջրածինների, ծխայնության)   |

|               |                        |պարունակության սահմանային      |

|               |                        |թույլատրելի`                   |

|               |                        |_______________________________|

|               |                        |նորմաների     |նորմաների       |

|               |                        |սահմաններում  |սահմաններից     |

|               |                        |կատարվող      |ավելի` վերոգրյալ|

|               |                        |արտանետումների|նյութերից       |

|               |                        |դեպքում       |առնվազն մեկի    |

|               |                        |              |գծով            |

|               |                        |              |արտանետումների  |

|               |                        |              |դեպքում         |

|_______________|________________________|______________|________________|

|               |թեթև  մարդատար          |2 500         |5 000           |

|               |________________________|______________|________________|

|Մարդատար       |մինչև  12 տեղանոց       |5 000         |10 000          |

|ավտոմեքենաներ  |ավտոբուսներ             |              |                |

|               |________________________|______________|________________|

|               |12 և  ավելի տեղանոց     |10 000        |20 000          |

|               |ավտոբուսներ             |              |                |

|_______________|________________________|______________|________________|

|               |մինչև  8 տ              |5 000         |10 000          |

|Բեռնատար       |բեռնատարողությամբ       |              |                |

|ավտոմեքենաներ  |________________________|______________|________________|

|               |8 - 20 տ                |10 000        |20 000          |

|               |բեռնատարողությամբ       |              |                |

|               |________________________|______________|________________|

|               |20 և  ավելի տ           |15 000        |30 000          |

|               |բեռնատարողությամբ       |              |                |

.________________________________________________________________________.

 

2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը.

 

    կախված նյութեր                                        5,300 դրամ

    ազոտ ամոնիակային                                      5,100 դրամ

    ացետոն                                                301,000 դրամ

    թթվածնի կենսաբանական պահանջը                          18,400 դրամ

    նավթամթերք                                            204,600 դրամ

    պղինձ                                                 1,023,900 դրամ

    սուլֆատներ                                            100 դրամ

    ցինկ                                                  1,023,000 դրամ

    քլորիդներ                                             30 դրամ

    եռավալենտ քրոմ                                        153,400 դրամ

    ընդհանուր ֆոսֆոր                                      40,000 դրամ

    ֆտոր                                                  511,500 դրամ

    թունաքիմիկատներ                                       18,200 դրամ

    քացախաթթու                                            16,900 դրամ

    ծծմբաթթու                                             16,900 դրամ

    դետերգենտ (լվացող քիմիական նյութեր)                   102,300 դրամ

    մետաղական աղեր                                        511,500 դրամ

    ցիան և  ցիանի միացություններ                          511,500 դրամ

    ֆենոլներ                                              1,023,900 դրամ

(2-րդ հոդվածը փոփ. 11.04.05 ՀՕ-83-Ն, 09.11.06 ՀՕ-175-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

    առաջին դասի վտանգավորության                           36,000 դրամ

    երկրորդ դասի վտանգավորության                          18,000 դրամ

    երրորդ դասի վտանգավորության                           3,600 դրամ

    չորրորդ դասի վտանգավորության                          1,200 դրամ

    ոչ թունավոր և  ոչ վտանգավոր թափոններ                  600 դրամ

 

Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

    ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր            3 տոկոս

(էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ

    կապար պարունակող արտադրանքներ, ներկեր                 3 տոկոս

    լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային)      3 տոկոս

    տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա)                3 տոկոս

    նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի)            2 տոկոս

    մայթաձյութ                                            2 տոկոս

    վառելիքաքսուքային նյութեր                             2 տոկոս

    հանքային յուղեր                                       2 տոկոս

    անտիֆրիզ                                              2 տոկոս

    արգելակող հեղուկ                                      2 տոկոս

    հիդրավլիկ հեղուկ                                      2 տոկոս

    էլեկտրոդներ (եռակցման)                                1,5 տոկոս

    նավթալին (կարծր)                                      1,5 տոկոս

    ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային)    1,5 տոկոս

տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ   1,5 տոկոս

    ավտոդողեր                                             0,8 տոկոս

    կինո-ֆոտո ժապավեններ                                  0,8 տոկոս

    ապակյա մանրաթելեր                                     0,8 տոկոս

    չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ,        0,8 տոկոս

ավտոցիստեռններ, կանիստրներ)

    դետերգենտներ (լվացող նյութեր)                         0,5 տոկոս

    ֆրեոն պարունակող սարքեր և  ապրանքներ (սառնարաններ,    0,5 տոկոս

դեզոդորանտներ)

    պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և  փաթեթներ             0,5 տոկոս:

 

ԳԼՈՒԽ 2.
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը` հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի երկրորդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 3.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի առաջին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ օգտագործած վառելիքի և մակնիշի, վճարները հաշվարկվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով և դրույքաչափերով:

 

29 ապրիլի 2000 թ.

ՀՕ-49

 

 

pin
ՀՀ 19.04.2000
N ՀՕ-49 օրենք