040.0888.060702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2002 թվականի N 888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 636 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 636 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ծրագրի`
i
ա) առաջին բաժնում`
առաջին պարբերությունում «ծրագիրը» բառը փոխարինել «ծրագրի սփռումը» բառերով.
3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը FM տիրույթով հեռարձակվում է Երևանում և Գյումրիում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 55 տոկոս: Հեռարձակումն իրականացվում է 1 կՎտ հզորությամբ աշխատող երկու ռադիոհաղորդակով».
բ) 2-րդ բաժնում`
երկրորդ պարբերությունում «երեք փուլով» բառերը փոխարինել «երկու փուլով» բառերով,
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին փուլ` 2002-2003 թթ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 7 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 3 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 3 հավելվածով.
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM
տիրույթով հեռարձակման համար 7 բնակավայրում տեղադրվող
ռադիոհաղորդակների հզորությունները
._____________________________________.
|Կայանի անվանումը |Հաղորդակի |
| |հզորությունը (Վտ)|
|___________________|_________________|
|Պուշկինի լեռնանցք |1000 |
|___________________|_________________|
|Սևանի լեռնանցք |1000 |
|___________________|_________________|
|Հրազդան |250 |
|___________________|_________________|
|Եղեգնաձոր |250 |
|___________________|_________________|
|Կապան-1 |500 |
|___________________|_________________|
|Սիսիան |500 |
|___________________|_________________|
|Գորիս |250 |
._____________________________________.
«,
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկրորդ փուլ` 2004 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 8 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 4 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր N 4 հավելվածով.
«Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM
տիրույթով հեռարձակման համար 8 բնակավայրում տեղադրվող
ռադիոհաղորդակների հզորությունները
._____________________________________.
|Կայանի անվանումը |Հաղորդակի |
| |հզորությունը (Վտ)|
|___________________|_________________|
|Ամասիա |250 |
|___________________|_________________|
|Արեգ |250 |
|___________________|_________________|
|Ապարան |250 |
|___________________|_________________|
|Նոյեմբերյան |250 |
|___________________|_________________|
|Բերդ |250 |
|___________________|_________________|
|Վեդի |250 |
|___________________|_________________|
|Մեղրի |50 |
|___________________|_________________|
|Ջերմուկ |50 |
._____________________________________.
«,
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը,
ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.
գ) 3-րդ բաժնում`
չորրորդ պարբերությունում «ըստ մարզերի բերված են աղյուսակ 4-ում» բառերը փոխարինել «ըստ կայանների ներկայացված են N 5 հավելվածում» բառերով,
ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 5 հավելվածով.
«Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի ռադիոհաղորդակների և անհրաժեշտ
այլ տեխնոլոգիական սարքավորումների համար պահանջվող ներդրումներն
ըստ կայանների
(մլն. դրամ)
.________________________________________________.
|Կայանի անվանումը | Անհրաժեշտ ներդրումները |
| |___________________________|
| |I փուլ|II փուլ| ընդհանուրը |
|____________________|______|_______|____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________________|______|_______|____________|
|Երևան |- |- | |
|____________________|______|_______|____________|
|Գյումրի |- |- | |
|____________________|______|_______|____________|
|Պուշկինի լեռնանցք |13,3 | | |
|____________________|______|_______|____________|
|Սևանի լեռնանցք |13,3 | | |
|____________________|______|_______|____________|
|Կապան-1 |10,1 | | |
|____________________|______|_______|____________|
|Սիսիան |10,1 | | |
|____________________|______|_______|____________|
|Հրազդան |7,8 | | |
|____________________|______|_______|____________|
|Եղեգնաձոր |7,8 | | |
|____________________|______|_______|____________|
|Գորիս |7,8 | |70,2 |
|____________________|______|_______|____________|
|Ամասիա | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Արեգ | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Ապարան | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Նոյեմբերյան | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Բերդ | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Վեդի | |7,8 | |
|____________________|______|_______|____________|
|Մեղրի | |6,2 | |
|____________________|______|_______|____________|
|Ջերմուկ | |6,2 |59,2 |
|____________________|______|_______|____________|
|Չափիչ սարքավորումներ| | |3,6 |
.________________________________________________.
Ընդամենը 133,0».
դ) N 1 հավելվածում`
i
«(5 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(7 ռադիոկայան)» բառերով,
«(4 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(8 ռադիոկայան)» բառերով,
հանել «III փուլը (8 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով ֆինանսավորման օրվանից» բառերը.
ե) N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի
սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Մեկ ռադիոկայանի սարքավորումների արժեքը (հազ. դրամ)
Պահուստային լրակազմով համալրված ռադիոհաղորդակների արժեքը` ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ` 8400
500 Վտ` 5600
250 Վտ` 3500
50 Վտ` 2100
Ալեհավաքների արժեքը` ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ` 1050
500 Վտ` 600
250 Վտ` 420
50 Վտ` 200
Յուրաքանչյուր ռադիոկայանի համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և տեղակայման աշխատանքների արժեքը (հազ. դրամ)`
մալուխ` 50 Օհմ (միջին երկարությունը` 120 մ)` 1400
մոնտաժային-կարգավորման աշխատանքներ` 500
նախագծային-հետազոտողական աշխատանքներ` 150
կապուղու հատկացում` 1200
ընդամենը` 3250
ընդամենը` ԱԱՀ-ով` 3900
Բոլոր ռադիոկայանների համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը (հազ. դրամ)`
չափիչ սարքավորումներ` 3000
ընդամենը` 3000
ընդամենը` ԱԱՀ-ով` 3600
Մեկ ռադիոկայանի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդակի ու անտենայի արժեքին գումարել լրացուցիչ սարքավորումների արժեքը:
Գները վերցված են 2002 թվականի դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ