040.1307.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
115. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի օդանավով փոխադրման ընդունվի միայն ավիատոմս ունեցող ուղևորի` հաշվառված և գրանցված ուղեբեռը: Արգելվում է որպես ուղեբեռ փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց պատկանող առարկաները, իրերը, փաթեթները, ծանրոցները:
(115-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
115.1 Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է ապահովեն, որպեսզի իրենց ուղևորային փաստաթղթերը և ուղեբեռը հաշվառման ներկայացնեն միայն տվյալ չվերթի ուղևորները, ինչպես նաև օդանավ շահագործողի ներկայացուցչի կողմից հարցում կատարվի ուղևորին ուղեբեռի պատկանելության, դրա փաթեթավորման և պարունակության մասին:
(115.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
115.2. ՈՒղևորների և օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների համապատասխանության ստուգման նպատակով լիազոր մարմնի կողմից կարող է կիրառվել ուղևոր/ուղեբեռ համապատասխանության և ուղեբեռի պատկանելության հաստատման ընթացակարգ:
(115.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
115.3. Փոխադրման ընդունված այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով, ենթարկվում են զննման, նրանց վրա փակցվում է համապատասխան ձևաթուղթ, որի վրա նշվում են չվերթի համարը, ուղղությունը, օրը, ուղևորի անունը, ազգանունը, զննման ժամը, օրը, ում կողմից է կատարվել զննումը, որից հետո նման ուղեբեռները հանձնվում են պահեստ: Նույն միջոցառումներն են իրականացվում նաև օդանավակայան ժամանող չվերթներով սխալմամբ ուղարկված, կտրոններ չունեցող և առանց ուղեկցողի ուղարկված ուղեբեռների նկատմամբ:
(115.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
115.4. Զննված ուղեբեռի, ինչպես նաև բեռների, փոստի, օդանավային պիտույքների փոխադրման ընդունումից հետո դրանց հետ չթույլատրված շփումը բացառելու նպատակով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրականացվում է դրանց պահպանում` մինչև դրանք օդանավ բարձելը:
(115.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
116. Օդանավ շահագործողներն ապահովում են, որպեսզի ուղևորների հաշվառված ուղեբեռը փոխադրվի օդանավ` միայն դրանց զննումից հետո: Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը:
(116-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն որոշումներ)
116.1. Փոխադրման ընդունված` չուղեկցվող ուղեբեռը պետք է զննվի առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո պետք է կազմվի չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք` նշելով, թե որ չվերթով չի փոխադրվել տվյալ ուղեբեռը, չփոխադրվելու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված բեռի և փոստի զննման հաշվառման մատյանում:
(116.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
116.2. Մեկ այլ օդանավ շահագործողից չուղեկցվող ուղեբեռը փոխադրման ընդունելու դեպքում չուղեկցվող բեռը փոխադրման ընդունող օդանավ շահագործողը պետք է նախկին օդանավ շահագործողներից գրավոր հավաստում ստանա այն մասին, որ նախքան չուղեկցվող բեռը փոխադրման ընդունելն այդ ուղեբեռի նկատմամբ կիրառվել են պահանջվող անվտանգության հսկողության միջոցառումները:
(116.2-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում փոխադրման ընդունված բեռները, անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից, պարտադիր կարգով պետք է ենթարկվեն ավիացիոն անվտանգության հսկողության:
(117-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն որոշումներ)
117.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պետք է ապահովեն, որպեսզի այն բեռները, որոնք չեն ենթարկվել ավիացիոն անվտանգության հսկողության չփոխադրվեն օդային տրանսպորտով: Փոխադրման ընդունված բեռներն օդանավով տեղափոխումից առաջ պետք է ենթարկվեն անվտանգության հսկողության (զննման) հետևյալ միջոցներով`
ա) զննում` ռենտգենյան սարքավորմամբ կամ,
բ) զննում` փորձարկման խցիկում կամ,
գ) զննում` պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման համակարգերի կամ,
դ) զննում` վարժեցված շների միջոցով:
Եթե օդանավակայանների պահեստներ բեռների կամ փոստի ընդունման դեպքերում դրանց բնույթի պատճառով տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել բեռի կամ փոստի պարունակությունը, ապա նմանատիպ բեռները և փոստը զննման նպատակով բացվում և ենթարկվում են զննման տեսուչի կողմից, որի վերաբերյալ կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 5 ձևով սահմանված «Առաքողի բացակայությամբ բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին» արձանագրություն` երկու ընթերակաների մասնակցությամբ:
Եթե օդանավակայանների պահեստներ բեռների ընդունման դեպքերում տվյալ բեռի բնույթի պատճառով հնարավոր չէ կիրառել բեռների զննման նշված միջոցներից ոչ մեկը, ապա նմանատիպ բեռների նկատմամբ պետք է կիրառվի 24-ժամյա անվտանգության պահեստավորումը: Նման բեռների մեծածավալ լինելու դեպքում դրանց նկատմամբ կարող է կիրառվել նաև 5-օրյա պահեստավորում:
(117.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
117.2. Գրանցված գործակալին բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը` իր կողմից սահմանված կարգով:
(117.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
117.3. (117.3-րդ կետն ուժը կորցրել է 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
(117.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն որոշումներ)
117.4. Բեռների զննումից հետո դրանց վրա փակցվում է բեռի զննման գործընթացի իրականացման փաստը հավաստող պիտակ` «Զննված է» մակագրությամբ: Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:
(117.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
117.5. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ բեռները ենթակա են զննման այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն իրականացվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:
(117.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
117.6. Լիազոր մարմնի կողմից բեռների անվտանգության վերահսկողության թույլտվություն ստացած գրանցված գործակալները, հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) տիպային անվտանգության ծրագրերը, մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը:
(117.6-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
7. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՇՏԱՊ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ
118. Օդանավերով փոխադրման համար նախատեսված փոստը, սուրհանդակային և շտապ առաքումները, նախքան դրանց օդանավ բարձումը, ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների սպասարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(118-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
8. ԱՎԻԱՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ, ՕԴԱՆԱՎ ՄԱՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(բաժինը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
119. Օդանավով առևտրային փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրման ենթակա բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաներն անվտանգության ապահովման նպատակով պետք է գտնվեն պատշաճ վերահսկողության տակ, որը պետք է ներառի դրանց մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը կամ դրանց նկատմամբ զննման ընթացակարգերի կիրառումը և դրանց հետագա պահպանությունը` մինչև օդանավ բարձելը:
Օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների ավիացիոն անվտանգության հսկողության` զննման իրականացումը, կանխելու համար դրանց միջոցով զենքի, պայթուցիկ նյութերի և սարքավորումների, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների օդանավ փոխադրումը:
Բորտսննդից և հարակից նյութերից, օդանավային պիտույքներից, օդանավ շահագործողի տարբեր պահուստներից և պարագաներից բացի զննման պետք է ենթարկվեն նաև օդանավերի մաքրման համար օգտագործվող նյութերը և սարքավորումները, սննդամթերքի տարաները, սննդի փաթեթները, խմիչքները, ամենօրյա օգտագործման համար նախատեսված և օդանավ տարվող պարագաները` թերթերը, ականջակալները, օճառը, բարձերը, վերմակները, օդանավի սանհանգույցում օգտագործվող կենցաղային պարագաները, նվերները, գովազդային նյութերը, ճանապարհային հավաքածուները, օդանավի ուղևորասրահներում վաճառվող իրերը, օդանավում օգտագործման համար նախատեսված ցանկացած այլ առարկաներ և իրեր:
Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների մատակարարման շղթայի անվտանգությունը պետք է ապահովվի դրանց տեղափոխման ամբողջ ընթացքում` օբյեկտից մինչև օդանավ:
Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները պետք է մշտապես գտնվեն հսկողության տակ, իսկ, մինչև տրանսպորտային միջոց փոխադրման ենթակա նյութերի բարձումը, այդ տրանսպորտային միջոցների բեռնային խցիկը պետք է ենթարկվի դիտողական զննման, իսկ օդանավի մոտ նախքան բորտսնունդ օդանավ հանձնում/ընդունումը` ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից պետք է ստուգվեն նաև բորտսննդի ուղեկցող փաստաթղթերում գրանցված պիտակների համարանիշների տվյալները և տարաներին փակցված անվտանգության պիտակների համարանիշների տվյալները:
Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների բեռնային խցիկները փոխադրման ընթացքում անօրինական մուտքերից պաշտպանելու նպատակով պետք է լինեն փակ վիճակում և կնքված, իսկ դրանց վնասման կամ անօրինական մուտքերի (բացելու) հետքերի հայտնաբերման դեպքերում դրա մասին պետք է տեղեկացվի մատակարարող կազմակերպությանը, օդանավ շահագործողին կամ օդանավակայանի կառավարչին, իսկ փոխադրվող բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաները պետք է դիտվեն որպես ոչ հուսալի, և արգելվի դրանց փոխադրումը կամ դրանք պետք է հաստատված ընթացակարգերով ենթարկվեն զննման, որպեսզի համոզվեն դրանցում արգելված առարկաների բացակայության մասին:
(119-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում 119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը:
(119.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն: Ավիասննդի արտադրամաս ներկրվող մթերքները, օդանավ տարվող բոլոր տեսակի հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության: Ավիացիոն անվտանգության հսկողության պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող աշխատողները և այցելուները:
(119.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
119.3. Օդանավերի մաքրման համար նախատեսված նյութերն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի ժամանակ ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների և այլ վտանգավոր առարկաների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և փոխադրումը դեպի օդանավ կանխելու համար:
(119.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
119.4. Սույն հավելվածի 119.3-րդ կետում նշված նյութերի պահպանության համար օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում պետք է նախատեսվեն պահեստարաններ, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:
Արգելվում է չզննված մաքրող նյութերի, հեղուկների և մաքրման պարագաների փոխադրումն օդանավ:
(119.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
9. ՕԴԱՆԱՎԻ ՀԱՏՈՒԿ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ
120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները սահմանվում են լիազոր մարմնի կողմից:
(120-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
121. Անօրինական միջամտությունների մասին ահազանգերի դեպքում օդանավը, ուղեբեռը և բեռը զննվում են օդանավակայանի աշխատանքային հրապարակներից անվտանգ հեռավորության վրա գտնվող` այդ նպատակով առանձնացված հատուկ կայանատեղերում:
122. Եթե զննմամբ չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ և իրեր, սակայն սպառնալիքը շարունակվում է, ապա օդանավը, ուղեբեռը և բեռը մնում են հատուկ կայանատեղում այնքան ժամանակ, որքան նախատեսված է տվյալ չվերթի կատարման համար:
123. Անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով օդանավ շահագործողի դիմելու դեպքում օդանավակայանը շահագործող ընկերության գործադիր մարմինը պարտավոր է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել օդանավի անվտանգության ապահովման համար (օդանավի զննում, պահպանում, ուղեբեռի և բեռների զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննում): Այդպիսի դեպքերում պետք է երաշխավորվի նման ծառայությունների համար վճարումը:
10. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԴԱՆԱՎՈՒՄ
124. ՈՒղևորների փոխադրման համար նախատեսված օդանավերը պետք է սարքավորված և ապահովված լինեն`
ա) օդաչուական խցիկի գնդակաանթափանց դռներով, որոնք պետք է ունենան լայնանկյուն դիտողական սարք` դռան առջևի տարածության և կից ուղևորասրահի դիտման նպատակով,
բ) օդաչուական խցիկի և ուղեկցորդների միջև հատուկ ազդանշանային և հաղորդակցական սարքով (սարքերով),
գ) քողարկված անցումներով (սողանցքներով), որոնք կապահովեն հատուկ խմբի հանկարծակի մուտքն ուղևորասրահ` 2 և ավելի տեղերից,
դ) հակաառևանգման սարքերով, որոնք կբացառեն շարժիչների չթույլատրված աշխատանքը և օդանավի թռիչքը,
ե) թռիչքի ժամանակ ուղևորներից վերցված նյութերի և առարկաների պահպանման համար նախատեսված` փակվող հատուկ տեղամասերով,
զ) հրահանգչական փաստաթղթերով` անօրինական միջամտության գործողությունների ժամանակ անձնակազմի գործողությունների, թռիչքի ընթացքում օդանավում հատուկ զննման անցկացման և օդանավում հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետ վարվելու կարգի մասին:
124.1. Օդանավերի անձնակազմերի խցիկների դռները թռիչքի ամբողջ ընթացքում պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում, արգելվում է թռիչքի ընթացքում կողմնակի անձանց մուտքն օդանավի անձնակազմի խցիկ:
(124.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
125. Թռիչքի ընթացքում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների անվտանգության ապահովման նպատակով, օդանավի հրամանատարի որոշմամբ, կարող է իրականացվել ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում:
VIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
126. ՈՒղևորների, նրանց ուղեբեռի ու բեռների ավիացիոն անվտանգության հսկողության համար յուրաքանչյուր օդանավակայան պետք է ունենա օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:
127. Այն օդանավակայանները, որոնք ոչ լրիվ են ապահովված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ և անձնակազմ` ուղևորների ուղեբեռի և բեռների դիտողական զննման համար:
128. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները պետք է տեղադրվեն այնպիսի սրահներում, որոնք համապատասխանում են նման տեխնիկայի շահագործմանը ներկայացվող պահանջներին: Անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիկական միջոցներ կարող են տեղադրվել նաև օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում, ուղևորային համալիրների մուտքերում, ավտոկանգառներում: Ընդհանուր օգտագործման տարածքներում կարող են տեղադրվել տեսահսկման սարքավորումներ, իսկ ուղևորային համալիրների մուտքերում` այդ տարածքներ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռների զննման համար` զննման սարքավորումներ:
(128-րդ կետը փոփ. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
129. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների մշտական աշխատունակության ապահովման համար դրանց շահագործումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվեն համապատասխան պատրաստականություն ունեցող մասնագետների կողմից:
130. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներն ընտրվում, գնվում և ներդրվում են օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի կողմից` համաձայնեցվելով լիազոր մարմնի հետ:
131. Օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է օգտագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`
1) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը, ունենա տեսափոխարկելիության հնարավորություն (կարողանա ստանալ միագույն պատկեր` սպիտակը փոխարինի սևով և հակառակը) և մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել.
ա. զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը` 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան),
բ. զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը` տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը` 14 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից,
գ. զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալրված լինեն ավտոմատ կերպով զննված պատկերների արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները և պատկերների ներկայացման ամսաթիվն ու ժամը.
2) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է ունենա տեսանելի և լսելի ազդանշանային համակարգեր, որոնց ազդանշանները որևէ մետաղական իր հայտնաբերելու դեպքում պետք է տեսանելի լինեն առնվազն երկու մետր հեռավորությունից, կարողանան հայտնաբերել և ահազանգել ամենաչնչին մետաղական իրերի առկայության դեպքում` թե առանձին, թե միացությունների տեսքով` անկախ մետաղի դասավորվածությունից, դիրքից և անցման արագությունից: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, իսկ կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից.
ա. անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալներ` շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ զանգերը): Անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր և ոչ հասանելի տեղաշարժման համար, իսկ հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից.
բ. անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ներքին չափսերը պետք է լինեն հարմար` ուղևորների զննման համար, լայնությունը` նվազագույնը 70 սմ, բարձրությունը` նվազագույնը 200 սմ, խորությունը` նվազագույնը 65 սմ.
3) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները և անշարժ մետաղափնտրիչ կամրջակները պետք է լինեն անջրաթափանց, ղեկավարման վահանակներն ունենան պաշտպանիչ շերտ, ինչպես նաև պաշտպանված լինեն շոգից, խոնավությունից, փոշուց և համապատասխանեն առողջապահական ու տեխնիկական անվտանգության նորմերին.
4) ուղևորների ամբողջական զննման սկաներներ և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ.
5) տեսահսկման սարքավորումներ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ) օդանավերի թռիչք/վայրէջքների, օդանավերի շարժի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման աշխատանքների, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման (հաշվառում, սահմանային վերահսկողություն, զննում, օդանավ նստեցում և այլն) բոլոր գործընթացների, հսկիչ-անցագրային կետերում իրականացվող անձանց և տրանսպորտային միջոցների զննման և անցագրային հսկողության աշխատանքների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքներում (ընդհանուր սրահներ, ավտոկանգառներ և այլն) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով դիտարկումներ և տեսահսկումներ իրականացնելու նպատակով:
Ընդ որում, օդանավակայաններում տեսահսկման սարքավորումներով իրականացվող դիտարկման գործընթացները և տեսագրությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է հասանելի լինեն նաև իրավապահ մարմիններին, իսկ օգտագործվող ծրագրային համակարգերը ներդնելիս պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնի, ազգային անվտանգության ծառայության և այլ իրավապահ մարմինների կարծիքները:
(131-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
131.1. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում մինչև հերթափոխի ընդունումը, ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչների և անշարժ մետաղափնտրիչ կամրջակների սպասարկումներ իրականացնող մասնագետները պետք է կատարեն օդանավակայաններում օգտագործվող զննման սարքավորումների թեսթավորում և ստացված տվյալները գրանցեն համապատասխան մատյաններում (պահպանեն թեսթավորման արդյունքները).
1) ձեռքի մետաղափնտրիչը, որն օգտագործվում է ուղևորներին զննելու նպատակով և պետք է բավարարի հետևյալ պահանջները`
ա. հայտնաբերի փոքր չափսերի մետաղյա իրերն առանց դրանց հետ ուղղակի շփում ունենալու,
բ. հայտնաբերի ինչպես երկաթային, այնպես ոչ երկաթային մետաղները` 50 մմ հեռավորությունից,
գ. մետաղափնտրիչի գլխամասը (օղակը) պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որպեսզի կարողանա ճիշտ մատնանշել հայտնաբերված մետաղյա իրի դիրքը,
դ. պետք է համալրված լինի լսելի և (կամ) տեսանելի ազդանշանի ցուցիչով, ընդ որում, ազդանշանային համակարգը պետք է աշխատի անմիջապես (վայրկյանական), իսկ ձայնի տոնը և բարձրությունը պետք է լինեն կարգավորվող: Ազդանշանային համակարգը պետք է տեղեկացնի նաև հայտնաբերված մետաղի քանակի վերաբերյալ (օրինակ` դա կարող է կատարվել մի քանի ձայների կամ ձայնը փոխելու միջոցով).
2) ձեռքի մետաղափնտրիչը պետք է հարմար լինի կրելու և աշխատելու համար, ունենա հստակ աշխատող ազդանշանային համակարգ և միացնելուց հետո չունենա լրացուցիչ կարգավորման կարիք: Ձեռքի մետաղափնտրիչը պետք է ունենա ինքնահսկման համակարգ և ապահովված լինի պատահական անջատումներից.
3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի զննումներ կարող են իրականացվել նաև պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերի, պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգերի, հետքեր հայտնաբերող սարքերի, մարմնի պատկերման սկաներների միջոցով, որոնց տեխնիկական հատկանիշները պետք է համապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) չափորոշիչներին:
(131.1-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
IX. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
132. Ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազորված մարմիններն ավիացիոն անվտանգության աշխատանքները կազմակերպելիս պետք է կարևորեն մարդկային գործոնը, վարեն ուշադիր և հետևողական կադրային քաղաքականություն, սահմանեն տարիքի, առողջության, կրթության անհրաժեշտ չափանիշներ` ելնելով այն գործառույթներից, որոնք պետք է կատարի այս կամ այն աշխատողը` կոնկրետ աշխատատեղում կամ պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
(132-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
132.1. Ելնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում աշխատելու ցանկություն հայտնած բոլոր թեկնածուները պետք է անցնեն բժշկական հետազոտում` նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի ստուգման նպատակով:
(132.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
132.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցները, համաձայն ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 8-րդ գլխի, պետք է համապատասխանեն առողջական հետևյալ չափանիշներին`
1) կարողանալ մինչև 25 մետրից առանց ակնոցների և կոնտակտային լինզաների կարդալ տրանսպորտային միջոցի համարանիշները և 50 սանտիմետրից կարդալ տարաների և շշերի պիտակների գրությունները.
2) կարողանալ տարբերել գույները.
3) առանց լսողական սարքի օգնության լսել հեռախոսային հաղորդագրությունները, սարքավորումներից ստացվող ձայնային նշանները և մարդկային ձայնը` սովորական խոսակցության ժամանակ 2,5 մետր հեռավորությունից.
4) կարողանալ տարբերակել հոտերը.
5) չունենալ խոսքի դեֆեկտ (բառերի արտաբերման խանգարումներ),
6) ունենալ իրադրության մեջ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն.
7) չունենալ կախվածություն ալկոհոլից, հոգեմետ նյութերից և թմրանյութերից:
(132.2-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած քաղաքացիները, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է անցնեն հարցազրույց` նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարեկան մեկ անգամ` պարբերաբար բժշկական զննում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(133-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
134. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուները պետք է ենթարկվեն նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ճշտման նպատակով: Ազգային ծրագրով սահմանված չափանիշները չբավարարելու դեպքում չի թույլատրվում անձին ընդունել աշխատանքի:
134.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ճանաչված անվտանգության ուսումնական կենտրոններում համապատասխան մասնագիտական պատրաստականություն ստացած և սերտիֆիկացված անձինք:
(134.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
2. ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
(2-րդ բաժինը խմբ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
135. Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում, հաստատում և ներդնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը` ներառելով ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի համակարգի և ազգային ծրագրով սահմանված կարգով ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներառված բոլոր կազմակերպությունների աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:
135.1. Ազգային ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով լիազոր մարմնի կողմից մշակված և հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերին և ընթացակարգերին տիրապետելու նպատակով նախնական ուսուցում և պարբերական վերապատրաստումներ պետք է անցնեն ազգային ծրագրում ընդգրկված բոլոր կազմակերպությունների` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունների, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, ուղևորների սպասարկումներ, բորտ սննդի մատակարարումներ, վերգետնյա սպասարկումներ, բեռների սպասարկումներ, ներառյալ` բեռնային գործակալների, հայտնի առաքողների և հայտնի մատակարարների, անմաքս առևտրի խանութների և դրանց համար ապրանքներ մատակարարող կազմակերպությունների աշխատակիցները (հայտնի առաքողներ և հայտնի մատակարարներ), օդանավակայանում և օդանավերում մաքրման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանի ընդհանուր օգտագործման սրահներում գործող սրճարանների, խանութների, առևտրի կետերի, ավտոկայանատեղիների աշխատողները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների (ոստիկանության, սահմանային, հարկային, մաքսային, բժշկական, բժշկասանիտարական, սննդի անվտանգության) աշխատողները:
135.2. Օդանավակայանների կառավարիչների կողմից տեղերում պետք է կազմակերպվեն ավիացիոն անվտանգության մասով սույն ծրագրի 135.1-ին կետում նշված կազմակերպությունների աշխատողների հրահանգավորումներ, դասընթացներ և սեմինարներ` իրենց մասով օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին և պահանջներին տիրապետելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվեն ուսումնավարժանքներ` արտակարգ իրավիճակներում գործելու պլաններից բխող գործողությունների իրազեկվածության, կանոնների և անհրաժեշտ հմտությունների տիրապետման համար:
135.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների և զննման գործառույթներ իրականացնող զննող օպերատորների սկզբնական ուսուցումները պետք է անցկացվեն աշխատանքի վայրում: Աշխատանքային վայրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները սկզբնական ուսուցումը պետք է անցնեն 36 ժամ տևողությամբ, ընդ որում, դասավանդումը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ` ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:
135.4. Բոլոր աշխատակիցները պետք է անցնեն նաև հերթական ուսուցում կամ վերապատրաստում, որպեսզի պահպանեն սկզբնական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեն ավիացիոն անվտանգության միջոցառումների զարգացմանը զուգընթաց նոր կարևոր գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Հերթական ուսուցման կամ վերապատրաստման հաճախականությունը պետք է լինի յուրաքանչյուր տարին մեկ անգամ 12 ժամ, որից հետո տեղում պետք է հանձնեն թեստ` նոր ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:
135.5. Զննման օպերատորները աշխատանքի վայրում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն անվտանգության ուսումնական հաստատությունում, սկզբնական ուսուցման ընթացքում պետք է անցնեն 40 ժամ տևողությամբ տեսական և 25 ժամ գործնական ուսուցում` զննման ռենտգենյան սարքերին տիրապետման մասով: Զննման օպերատորների տեսական և գործնական ուսուցումները պետք է իրականացվեն սերտիֆիկացված հրահանգիչների կողմից:
Սկզբնական ուսուցման ավարտից հետո զննման օպերատորները պետք է աշխատանքի վայրում անցնեն փորձաշրջան` երեք ամիս ժամկետով, ավիացիոն անվտանգության ծառայության փորձառու աշխատակցի հսկողության պայմաններում, որից հետո լիազոր մարմնում անցնեն սերտիֆիկացում` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում, և դրական արդյունքների դեպքում իրավունք ստանան ինքնուրույն իրականացնել զննող օպերատորի գործառույթներ:
Զննման օպերատորները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է անցնեն 12 ժամ տևողությամբ գործնական վերապատրաստում և 12 ժամ տևողությամբ տեսական վերապատրաստում, որից հետո կրկին լիազոր մարմնի կողմից պետք է սերտիֆիկացվեն:
135.6. Ավիացիոն անվտանգության մասով դասավանդում կարող են իրականացնել միայն լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացված հրահանգիչները: Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ պետք է իրականացվի ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչների սերտիֆիկացում, որից հետո նրանք կարող են ավիացիոն անվտանգության մասով դասավանդման իրավունք ստանալ:
135.7. Ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին` ունենան բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ավիացիոն անվտանգության ոլորտում, տիրապետեն ավիացիոն անվտանգության ազգային և միջազգային փաստաթղթերի պահանջներին, ուսուցում անցած լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ կամ ԵԿԱԿ մասնագիտացված ուսումնական հաստատություններում «Հրահանգիչներ» ծրագրով, ունենան հրահանգչի սերտիֆիկատ և լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո իրավունք ստանան իրականացնել ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների գործառույթներ:
135.8. Ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ իրականացնող մասնագետները ուսուցում պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգերով, իսկ սերտիֆիկացումը` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում: Լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո կարող են իրականացնել ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ:
136. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ազգային ծրագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի հիման վրա մշակում, լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում և իրականացնում իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր:».
135. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները ազգային ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր, որոնք ենթակա են հաստատման լիազոր մարմնի կողմից:
Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության անձնակազմի համար` ներառելով վերապատրաստումը մարդկային հնարավորությունների բնագավառում:
(135-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
136. Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումն ու վերապատրաստումն իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մշակած ծրագրերի համաձայն:
X. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
137. Անօրինական միջամտության գործողությունների դեմ կիրառվող պատասխան միջոցառումների նպատակն ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության պահպանումն է:
138. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները պետք է լինեն բաց և հասանելի` անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ դարձած օդանավերի համար: Այդ օդանավերը պետք է ապահովվեն օդային երթևեկության կառավարման մարմինների սպասարկման, կապի միջոցների, լուսաազդանշանային սարքավորումների, օդանավակայանի գետնավարման ուղու և թռիչք-վայրէջքային գոտու օգտագործման գերակայությամբ:
139. Անօրինական միջամտության գործողություններին արդյունավետ հակազդելու նպատակով մշակվում և ընդունվում են միջոցառումների մանրամասն համաձայնեցված պլաններ, որոնք պետք է նախատեսեն հակազդման գործողություններ` անօրինական միջամտության գործողության յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև օդանավերի վթարային վայրէջքների ու որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպման համար` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, թռիչքների յուրահատկությունները, առկա ուժերի և որոնողական-փրկարարական միջոցների առկայությունը:
140. Պարտադիր պետք է նախատեսվեն հակազդման գործողություններ հետևյալ դեպքերում`
ա) գետնի վրա օդանավի զավթման,
բ) թռիչքի ընթացքում օդանավի զավթման,
գ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների,
դ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքի,
ե) անանուն սպառնալիքի, որի դեպքում պարտադիր կարգով իրականացվում են`
օդանավի ուղեբեռների և բեռների զննում` մեկուսացված հատուկ սրահներում,
օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննում,
օդանավի զննում` թռիչքի ընթացքում:
141. Օդանավի կամ կարևոր օբյեկտի նկատմամբ նախապատրաստվող անօրինական միջամտության գործողության մասին տեղեկատվության ստացման դեպքում օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ավիացիոն անվտանգության ուժեղացման համար, այդ թվում` օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության, օդանավակայանի ամբողջ տարածքի հսկողության ամրապնդման, կողմնակի անձանց հայտնաբերման ու վնասազերծման համար:
142. Օդանավերը զավթելու և առևանգելու դեպքերում արտակարգ իրադրության կարգավորմանն ուղղված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
143. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում հակազդման միջոցառումները ղեկավարող շտաբի աշխատանքներն ապահովելու նպատակով օդանավակայաններ շահագործող ընկերությունների գործադիր մարմինները պետք է առանձնացնեն և հատկացնեն հատուկ սրահներ` ապահովված կապի միջոցներով ու օդանավակայանի տարածքի տեսադիտման սարքերով: Հնարավորության սահմաններում հրամանատարական կետերը պետք է ապահովվեն անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ հանդիսացող օդանավի հետ կապով:
144. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում պատասխան գործողությունների օպերատիվ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:
145. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության գործողությունների ենթարկված օդանավը մտնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածք և ցանկանում է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետության որևէ օդանավակայանում, օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի թռիչքի անվտանգության ապահովման նպատակով պարտավոր է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն, հաշվի առնելով ինքնաթիռի վթարային վայրէջքի հնարավորությունը, և ձեռնարկել պատշաճ գործողություններ, թռիչքի բոլոր փուլերն արագացնելու համար` ներառյալ վայրէջքի թույլտվության հատկացումը:
146. Վայրէջքից հետո օդանավն ուղարկվում է մեկուսացված կանգառ, որից հետո հետագա գործողություններն իրականացվում են «Նաբաթ» օպերացիայի պլանին համապատասխան: Անօրինական միջամտության գործողության ենթարկված օդանավի թռիչքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավում գտնվող ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին իրական վտանգ և սպառնում:
(146-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
146.1. Օդանավակայանների կառավարիչները մշակում են օդանավակայանի ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը և այն ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:
Օդանավակայանում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքերում օդանավակայանի տնօրինությունն ապահովում է`
1) դեպքի վայրի առաջնային արգելափակումը և այդ տարածքի շրջափակումը.
2) ուժեղացնում է անցագրային ու ներօբյեկտային վերահսկողության աշխատանքների իրականացումը.
3) սահմանում է ավիացիոն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ.
4) առանձնացնում է հատուկ տարածք ղեկավարման կետ` հագեցած կապի միջոցներով, այդ թվում նաև` օդանավի հրամանատարի հետ կապով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով.
5) առանձնացնում է մեկուսացած տեղ` հարձակման ենթարկված օդանավի կայանման համար.
6) ապահովում է մշտական պատրաստության մեջ գտնվող վթարափրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի և ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմի անդամների ուսուցումը` օդանավակայանում առաջացած ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:
(146.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
147. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության ենթարկված օդանավն անցնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, օդային երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է թռիչքի անվտանգության ապահովման նպատակով այդ օդանավին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավի գտնվելու ամբողջ ընթացքում: Օդային երթևեկության կառավարման կենտրոնը թռիչքի մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հաղորդի այն պետություններին, որոնց տարածքով անցնում է տվյալ օդանավի հայտնի կամ հավանական երթուղին, հայտնի կամ ենթադրվող վայրէջքի օդանավակայանին, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցներ:
148. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության գործողությունների իրականացման դեպքում համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է`
ա) այն պետությանը, որտեղ գրանցված է տվյալ օդանավը,
բ) օդանավ շահագործող պետությանը,
գ) այն պետությանը, որի քաղաքացիները միջադեպի ընթացքում զոհվել, վիրավորվել կամ բռնվել են,
դ) բոլոր այն պետություններին, որոնց քաղաքացիները գտնվում են նշված օդանավում:
149. Անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվությունը նաև հաղորդվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
150. Քաղաքացիական ավիացիայի նկատմամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեպքում քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը պատրաստում և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն է ուղարկում հետևյալ 2 փաստաթուղթը`
ա) անօրինական միջամտության գործողությունների մասին նախնական ծանուցում` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության որևէ աշխատանքային լեզվով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն)` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 30 օրվա ընթացքում,
բ) անօրինական միջամտության գործողությունների մասին վերջնական ծանուցում` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 60 օրվա ընթացքում:
151. Անօրինական միջամտության գործողություններից հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է իրականացվի միջադեպի վերլուծություն` ձեռնարկված հակազդման միջոցների արդյունավետության աստիճանը պարզելու և անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:
Ելնելով անօրինական միջամտության գործողությունների բնույթից և հետևանքներից` հակազդման միջոցառումների մասնակիցներից վերցվում են գրավոր հաշվետվություններ, որտեղ նրանք պետք է հայտնեն իրենց գործողությունների, դերի, առաջացած խնդիրների, անձնակազմի անդամների և ուղևորների հետ փոխգործունեության, կապի միջոցների արդյունավետության մասին, ինչպես նաև կարծիք հայտնեն հակազդման գործողությունների պլանի վերանայման կամ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:
Քննարկման և վերլուծության արդյունքներն ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն իր երաշխավորությունների հետ միասին տրամադրում է բոլոր մասնակիցներին` ընդհանուր իրավիճակի բարելավման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման համար:
Բոլոր այն փոփոխությունները, որոնց քննարկումից հետո ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն անհրաժեշտ կհամարի կիրառել թերությունների վերացման համար, սեղմ ժամկետներում պետք է հայտնի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն:
(151-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)
XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
152. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ֆինանսավորվում են ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների հաշվին:
153. Կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները կարող են իրենց կողմից մատուցված ավիացիոն անվտանգության ծառայությունների (ուղևորների հատուկ զննում, օդանավերի և օբյեկտների պահպանություն) դիմաց գանձել վճարներ:
154. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների կողմից ավիացիոն անվտանգության ծառայությունների սակագները ներկայացվում են լիազոր մարմին` հաստատման:
(հավելվածը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն որոշ@ը