118.0143.140312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 փետրվարի 2012 թվականի թիվ 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 934-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ
(6-րդ մաս)
ԳԼՈՒԽ 83. |
ՈՒՑ 5500. Աուդիտի փաստաթղթերի փաթեթ |
352. Աուդիտորական առաջադրանքների իրականացման ընթացքում կազմված աշխատանքային փաստաթղթերը խմբավորվում են յուրաքանչյուր առաջադրանքի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում: Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթում աշխատանքային փաստաթղթերը պետք է դասավորվեն տրամաբանական, այլ ոչ թե ժամանակագրական հաջորդականությամբ: Մեծամասամբ աշխատանքային փաստաթղթերը խմբավորվում են ըստ ուսումնասիրված ենթահամակարգերի: Օրինակ` եթե առաջադրանքն ընդգրկում է հաշվապահական հաշվառման համակարգի աուդիտ, ապա այն բաղկացած է աշխատավարձի հաշվառման, դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառման և նյութական արժեքների հաշվառման ենթահամակարգերից: Այս դեպքում, աշխատանքային փաստաթղթերը կարող են դասակարգվել համաձայն այդ ենթահամակարգերի: Առաջադրանքի փաստաթղթերի փաթեթները պահվում են ներքին աուդիտի ստորաբաժանումում: Կազմակերպության ընդհանուր փաստաթղթային համակարգում կարելի է ներառել փաստաթղթերի առանձին փաթեթ, որը պարունակում է ընդհանուր կամ վարչական նշանակության փաստաթղթեր, օրինակ, ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից ուղարկված և ստացված նամակների պատճենները:
353. Յուրաքանչյուր առաջադրանքի համար սովորաբար պահվում են երկու տեսակ փաթեթներ` հիմնական փաթեթ, որտեղ ներառվում է շարունակաբար հավաքագրվող և ընդհանուր բնույթ ունեցող տեղեկատվությունը, և ընթացիկ փաթեթ, որը պարունակում է ուղղակիորեն առաջադրանքին վերաբերող փաստաթղթեր: Այս երկու փաթեթները կարող են նաև բաժանվել ենթափաթեթների: Աուդիտի փաթեթների ինդեքսավորման միջոցով կարելի է բարելավել առաջադրանքի արդյունավետությունը և դրա նկատմամբ վերահսկումը: Սույն ուղեցույցի 11-րդ հավելվածում ներկայացված է աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթի ցանկը, իսկ սույն ուղեցույցի 12-րդ հավելվածում` աուդիտի աշխատանքային փաստաթղթերի մշտական փաթեթի ցանկը: Սովորաբար ընթացիկ փաթեթի վարումը դադարեցվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա` առաջադրանքի ավարտից հետո:
354. Պետք է հաշվի առնել նախնական գրանցումների և փաստաթղթերի նախագծերի պահպանման անհրաժեշտությունը: Նշված նյութերը, սովորաբար, պահվում են միայն արտառոց հանգամանքներում: Անհրաժեշտ ժամանակից ավելի երկար փաստաթղթերի պահպանումը կարող է լինել ծախսատար և ոչ արդյունավետ:
ԳԼՈՒԽ 84. |
ՈՒՑ 5510. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթ |
Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթը ներառում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ունեն երկարատև նշանակություն: Այդ փաստաթղթերը ուսումնասիրվում են, և դրանց կազմը վերանայվում է յուրաքանչյուր առաջադրանքից առաջ և հետո:
Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական փաթեթը կարող է ներառել հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը`
1) կազմակերպչական կառուցվածքները,
2) տեխնիկական առաջադրանքները և միավորի կողմից սահմանված խնդիրները,
3) համապատասխան աշխատանքային նկարագրությունները և լիազորությունների շրջանակները,
4) հիմնական գրանցամատյանների կամ հաշիվների ցանկը,
5) միավորի վերաբերյալ գրանցումները,
6) միավորի գործունեության թերությունների վերաբերյալ գրանցումները,
7) փաստաթղթերի ստանդարտ օրինակները, գրանցումների և հաշվետվությունների քաղվածքները,
8) գործառույթների, գործառնությունների ծավալի և այլ նկարագրություններն ու վերլուծությունները,
9) առաջադրանքի կատարման մասին հաշվետվությունները, դրանց օրինակների հետ ծանոթացողների ցանկը և հաջորդ առաջադրանքի աշխատանքների վերաբերյալ գրանցումները,
10) այլ հաշվետվություններ, օրինակ` արտաքին աուդիտորների և այլ ստուգող կառույցների ստուգման հաշվետվությունները,
11) ղեկավարության արձագանքները և նամակագրությունը,
12) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներից բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը:
ԳԼՈՒԽ 85. |
ՈՒՑ 5520. Աուդիտի փաստաթղթերի ընթացիկ փաթեթ |
355. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթը ներառում է առանձին աուդիտներին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում` հիմնական փաթեթից ժամանակավորապես վերցված որոշ փաստաթղթեր կամ դրանց օրինակները:
356. Աուդիտի աշխատանքային փաստաթղթերի ընթացիկ փաթեթը կարող է պարունակել հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը`
1) առաջադրանքի նպատակները և շրջանակները,
2) նախորդ առաջադրանքի հաշվետվությունը, նախաձեռնված միջոցառումները, նախորդ առաջադրանքի աշխատանքներին հղումները և դրանցից բխող հետագա աշխատանքները,
3) համակարգի վերաբերյալ գրանցումները, գծապատկերները և այլ նկարագրություններ,
4) աուդիտի աշխատանքային ծրագրերը,
5) առաջադրանքի աշխատանքային փաստաթղթերը,
6) առաջադրանքի աշխատանքների ուսումնասիրման մասին գրանցումները,
7) առաջադրանքի հաշվետվության նախագիծը,
8) առաջադրանքի ամփոփ եզրակացությունը և առաջադրանքից հետո անցկացված քննարկումների մանրամասները,
9) ղեկավարությանը ներկայացված առաջադրանքի հաշվետվությունը,
10) առաջադրանքի ավարտից հետո կատարված գրանցումները և նամակագրությունը,
11) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներից բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի փաթեթին ծանոթացած անձանց ցանկը:
ԳԼՈՒԽ 86. |
ՈՒՑ 5530. Աուդիտի փաստաթղթերի այլ փաթեթներ |
357. Բացի աուդիտի աշխատանքային փաստաթղթերի հիմնական և ընթացիկ փաթեթներից, ներքին աուդիտի ստորաբաժանումը կարող է ունենալ նաև աուդիտի նամակագրության փաթեթներ: Նամակագրության փաթեթները պետք է ներառեն աուդիտորների և աուդիտի ենթարկվող միավորների միջև վարվող նամակագրությունը, հանդիպումների արձանագրությունները, ինչպես նաև մինչ առաջադրանքի իրականացումը հավաքագրված տեղեկատվական բնույթի նյութերը:
Բաժին 6. Որակի գնահատում
ԳԼՈՒԽ 87. |
ՈՒՑ 6000. Առնչվող ներքին աուդիտի մասնագիտական ստանդարտների կիրառման մեթոդական ցուցումներ |
._____________________________________________________________________.
|1. ԿՑ 1300-1: Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման |
| ծրագիրը |
| ԿՑ 1310-1: Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման |
| ծրագրի գնահատումը |
| ԿՑ 1311-1: Ներքին գնահատում |
| ԿՑ 1312-1: Արտաքին գնահատում |
| ԿՑ 1312-2: Արտաքին գնահատումներ. ներքին աուդիտի |
| ինքնագնահատում` անկախ վավերացմամբ |
| ԿՑ 1320-1: Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման |
| ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը |
| ԿՑ 1321-1: «Իրականացվել է ներքին աուդիտի ստանդարտներին |
| համապատասխան» արտահայտության օգտագործումը |
| ԿՑ 1322-1: Անհամապատասխանությունների բացահայտումը |
._____________________________________________________________________.
ԳԼՈՒԽ 88. |
ՈՒՑ 6100. Ներածություն |
359. Որակի երաշխավորումն այն գործընթացն է, որն իրականացվում է հավաստիանալու համար, որ ներքին աուդիտի ստորաբաժանման բոլոր առաջադրանքներն իրականացվում են ստանդարտների պահանջներին և վարքագծի կանոններին համապատասխան և օգտակար են աուդիտի ենթարկվող միավորի, ինչպես նաև կազմակերպության համար:
360. Որակի երաշխավորումը կարելի է իրականացնել ստորև նշված երեք եղանակներով.
1) վերահսկման և ընթացիկ դիտարկման (շարունակական) գործընթաց (մոնիթորինգ) ներքին աուդիտի ստորաբաժանման յուրաքանչյուր առաջադրանքի կատարման ողջ ընթացքում, որը իրականացվում է առաջադրանքն իրականացնող աշխատանքային խմբի կողմից,
2) ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված առաջադրանքների որակի պարբերական մանրամասն դիտարկման իրականացում (ներքին գնահատում),
3) ներքին աուդիտի ստորաբաժանումից դուրս գտնվող երրորդ կողմի, ինչպես նաև Լիազոր մարմնի միջոցով ներքին աուդիտի ստորաբաժանման իրականացված առաջադրանքների որակի մանրամասն գնահատում, որը չի սահմանափակվում միայն որակի երաշխավորման և բարելավման ծրագրի հաստատմամբ (արտաքին գնահատում):
361. Որակի երաշխավորման ընդհանուր գործընթացի ժամանակ հայտնաբերված հարցերը պետք է վերանայվեն, որպեսզի որոշվի, թե արդյոք անհրաժեշտ է.
1) նորացնել կամ պարզաբանել ներքին աուդիտի ձեռնարկի, կանոնակարգի կամ ներքին աուդիտի ոլորտը կարգավորող այլ ակտերի բովանդակությունը,
2) ուսուցանել կամ վերապատրաստել ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներին` կատարելագործելով ներքին աուդիտի ստորաբաժանման առանձին աշխատակիցների` աշխատանքին առնչվող գիտելիքները և հմտությունները:
ԳԼՈՒԽ 89. |
ՈՒՑ 6200. Աուդիտի իրականացման հետ կապված ռիսկերը |
362. Աուդիտի իրականացման հետ կապված նույնպես կարող են առաջանալ որոշակի ռիսկեր, որոնք կարող են խոչընդոտել ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության արդյունավետ իրականացմանը և սահմանված նպատակների իրագործմանը: Որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրականացման բուն պատճառներից մեկն աուդիտի իրականացման հետ կապված ռիսկերի չեզոքացումն է:
363. Աուդիտի պլանավորման փուլում անհրաժեշտ է բացահայտել և գրավոր ձևակերպել աուդիտի իրականացման հետ կապված հիմնական ռիսկերը և դրանց չեզոքացմանն (նվազեցմանն) ուղղված միջոցառումները, իսկ աուդիտի իրականացման ընթացքում անհրաժեշտ է ապահովել այդ ռիսկերի շարունակական կառավարումը:
364. Ընդհանուր առմամբ աուդիտի իրականացման հետ կապված ռիսկերը կարելի է բաժանել երեք խմբի.
1) աուդիտի ձախողման ռիսկեր,
2) սխալ հավաստիացում տալու ռիսկեր,
3) հեղինակությունը վտանգող ռիսկեր (բարի համբավի վտանգման ռիսկ):
365. Ներքին աուդիտի ստորաբաժանումն, անկախ հավաստիացման և խորհրդատվական ծառայություններ մատուցելիս, ապահովագրված չէ վերոնշյալ ռիսկերից, ուստի, պետք է ձեռնարկի պատշաճ հսկողության գործընթացներ` այդ ռիսկերից խուսափելու նպատակով: Այդ գործընթացները կարող են ընդգրկել.
1) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական որակավորումների, գիտելիքների, հմտությունների և այլ ունակությունների մանրակրկիտ ստուգման իրականացում,
2) որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրականացում,
3) ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական և տարեկան ծրագրերի արդյունավետ իրականացում, պարբերական վերանայում ու գնահատում,
4) ռիսկերի վերլուծության նպատակով կիրառվող չափորոշիչների պարբերական վերանայում,
5) աուդիտորական առաջադրանքի և գործողությունների ծրագրի արդյունքների ամփոփում և անհրաժեշտության դեպքում ռազմավարական ծրագրի վերանայում,
6) անկախության և օբյեկտիվության սկզբունքների անվերապահ պահպանում և վերահսկում,
7) ներքին աուդիտի ստորաբաժանման ռեսուրսների պարբերական վերագնահատում և պատշաճ բաշխում:
366. Ստորև ներկայացված են աուդիտի իրականացման հետ կապված ռիսկերի մի քանի օրինակներ.
1) առանցքային ռիսկերը չեն բացահայտվել, կամ առանցքային հսկողական տարրերը չեն գնահատվել, ինչը նշանակում է, որ առաջադրանքի իրականացման ընթացքում կարևոր հարցերը բաց են թողնվել կամ սխալ հավաստիացում է տրվել` հմտությունների, փորձառության, մասնագիտական գիտելիքների կամ վերահսկման բացակայության պատճառով,
2) աուդիտի շրջանակները չափից ավելի լայն կամ նեղ են, ինչը հանգեցրել է նրան, որ նշանակալի միավորները անհրաժեշտ մանրամասնությամբ չեն գնահատվել կամ չափից ավելի մանրակրկիտ են գնահատվել, ինչը հանգեցրել է ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և էական բացթողումների և խեղաթյուրումների անտեսման,
3) առկա են շահերի իրական կամ թվացյալ բախումներ, որոնք բացասաբար են անդրադարձել աուդիտի օբյեկտիվության և աուդիտի արդյունքների վրա,
4) աուդիտի աշխատանքները բավարար խորությամբ չեն իրականացվել ղեկավարության առանձնակի ակնկալիքները բավարարելու կամ մտահոգող հարցերը կարգավորելու պատճառով,
5) ղեկավարությունն աջակցություն չի ցուցաբերել ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքներին, որի պատճառով հնարավոր չէ շարունակել աուդիտի աշխատանքները,
6) որոշ դեպքերում հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում ներգրավել աուդիտի կարևոր աշխատակիցներին և այդ պատճառով առաջադրանքը ձախողվել է, օրինակ, երկարաժամկետ բացակայության, հիվանդության, աշխատանքից ազատման պատճառով, ինչը չէր կարող նախատեսվել ներքին աուդիտի ստորաբաժանման ռազմավարական կամ տարեկան ծրագրերով,
7) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցները ընդգրկվել են այլ ստորաբաժանումների աշխատանքներում, ինչը հանգեցրել է անկախության էական խախտումների և ներքին աուդիտի ստորաբաժանման հեղինակության կորստի,
8) աուդիտի աշխատանքները չեն ավարտվել ծրագրով սահմանված ժամկետներում, ինչը նշանակում է, որ բացահայտված փաստերը կորցրել են արդիականությունը նախքան աուդիտի ավարտը:
ԳԼՈՒԽ 90. |
ՈՒՑ 6300. Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագիր |
367. Կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի գործունեության ընթացքում ներքին աուդիտի ստանդարտներում նախատեսված բոլոր աշխատանքներն ընդգրկելու և դրանք «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու համար: Այդ նպատակով վերջինս պետք է կազմակերպի և իր լիազորությունների շրջանակներում իրականացնի, ինչպես նաև աջակցի ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի իրականացմանը (այսուհետև` որակի ծրագիր):
368. Որակի ծրագիրը պետք է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և այլ շահագրգիռ կողմերին տրամադրի հիմնավորված հավաստիացում այն մասին, որ կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանումը.
1) գործում է իր կանոնակարգի համաձայն, որն, իր հերթին, համապատասխանում է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին, ստանդարտներին և վարքագծի կանոններին,
2) գործում է արդյունավետ և օգտավետ,
3) կազմակերպության ղեկավարի, ներքին աուդիտի կոմիտեի և այլ շահագրգիռ խմբերի կողմից դիտվում է որպես հավելյալ արժեք ստեղծող և կազմակերպության գործառնությունները բարելավող գործունեություն:
369. Այս գործընթացները ներառում են պատշաճ վերահսկման ու որակի երաշխավորման շարունակական դիտարկում (մոնիթորինգ), պարբերական ներքին և արտաքին գնահատումներ:
370. Որակի ծրագիրը պետք է.
1) լինի համապարփակ և ընդգրկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության բոլոր ուղղությունները,
2) շարունակաբար մոնիթորինգի ենթարկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության արդյունավետությունը,
3) երաշխավորի համապատասխանությունը ստանդարտներին և վարքագծի կանոններին,
4) օգնի ներքին աուդիտի ստորաբաժանմանը բարելավել կազմակերպության գործառնությունները,
5) ներառի ինչպես պարբերական, այնպես էլ շարունակական ներքին գնահատումներ,
6) ներառի պարբերական արտաքին գնահատումներ, որոնք իրականացվում են յուրաքանչյուր հինգ տարին առնվազն մեկ անգամ:
371. Նշված տարրերից որևէ մեկի բացակայության դեպքում որակի ծրագիրը չի կարող դիտվել որպես ստանդարտներին համապատասխանող ծրագիր:
372. Որակի ծրագիրը պետք է կառուցված լինի այնպես, որ ապահովի մասնագիտական կարողունակության օպտիմալ մակարդակը: Աուդիտորական առաջադրանքներ իրականացնողները չպետք է ուսումնասիրեն իրենց կողմից կատարված աշխատանքը:
373. Որակի ծրագրի շրջանակներում ներքին աուդիտի ստորաբաժանման իրականացման ենթակա գործառույթներն են.
1) ներքին աուդիտի ընթացակարգերի իրականացման նկատմամբ վերահսկում,
2) աուդիտի հետ կապված ռիսկերի մասին գրանցումների վարում, այդ թվում` այդ ռիսկերի վրա ազդող նոր տեղեկատվության հավաքագրում, գնահատում և ներառում գրանցումներում,
3) ներքին աուդիտի ռազմավարական ծրագրերի կազմման ընդհանուր համակարգի վարում,
4) գնահատման և ուսումնասիրման գործառույթներում պարտականությունների բաշխման նկատմամբ վերահսկում,
5) արտաքին փորձագետների մասնակցության, ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցների ռոտացիայի և ղեկավարների վերապատրաստման ծրագրերի կառավարում,
6) աշխատակիցների ուսուցման/վերապատրաստման աշխատանքների վերահսկում, աշխատանքային առաջխաղացման ծրագրի և կատարողականի գնահատման գործընթացների վերաբերյալ գրանցումների վարման համակարգի ստեղծում և կառավարում,
7) աուդիտից հետո կատարվող ուսումնասիրությունների նկատմամբ վերահսկում,
8) որակի երաշխավորման և գործընթացների բարելավման աշխատանքների, այդ թվում` որակի ներքին գնահատումների դիտարկում (մոնիթորինգ) և կառավարում,
9) տեղեկատվության հավաքագրման, կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության պարբերական ամփոփ հաշվետվությունների (այդ թվում` որակի ներքին գնահատումների արդյունքների մասին) կազմման գործընթացի վերահսկում,
10) ներքին և արտաքին աուդիտի, ինչպես նաև գնահատման ու դիտարկման ներքին այլ գործառույթների աշխատանքի արդյունքում ներկայացված առաջարկությունների և միջոցառումների իրականացման մասին համապարփակ տվյալների պահոցի վարում,
11) աջակցություն ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներին, որպեսզի վերջիններս տեղեկացված լինեն ստանդարտներում կատարված փոփոխություններին, ներքին աուդիտի մասնագիտական նորամուծություններին ու փոփոխություններին:
374. Որակի ծրագրի գնահատումն իրականացվում է երեք եղանակով.
1) վերահսկման և ընթացիկ դիտարկման (շարունակական) գործընթաց (մոնիթորինգ),
2) ներքին գնահատում,
3) արտաքին գնահատում:
ԳԼՈՒԽ 91. |
ՈՒՑ 6310. Վերահսկման և ընթացիկ դիտարկման (շարունակական) գործընթաց (մոնիթորինգ) |
375. Վերահսկման և ընթացիկ դիտարկման (շարունակական) գործընթացը (մոնիթորինգ) իրականացվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից աուդիտի իրականացման բոլոր փուլերի ընթացքում: Յուրաքանչյուր աշխատանք (ռազմավարական ծրագրի կազմում, տարեկան ծրագրի կազմում, աուդիտի աշխատանքային ծրագրի կազմում, առաջադրանքի իրականացում, աշխատանքների ամփոփում, հաշվետվությունների կազմում) գնահատվում է այդ աշխատանքի կատարմանը մասնակցած աուդիտորների աշխատանքի որակը: Գնահատումը իրականացվում է 100 միավոր սանդղակով: Աշխատանքների գնահատման չափանիշները պետք է սահմանված լինեն կազմակերպության ներքին աուդիտի կանոնակարգով:
376. (376-րդ կետն ուժը կորցրել է 10.12.15 թիվ 856-Ն հրաման)
i
377. (377-րդ կետն ուժը կորցրել է 10.12.15 թիվ 856-Ն հրաման)
ԳԼՈՒԽ 92. |
ՈՒՑ 6320. Ներքին գնահատում |
378. Ներքին աուդիտի որակի շարունակական և պարբերական գնահատումների համար կիրառվում են ստուգաթերթեր և հարցաշարեր: Ստորև բերված են նշված ստուգաթերթերի ձևաչափեր և հարցաշարերի օրինակներ, որտեղից կարելի է ընտրել հարցեր ստուգաթերթում ներառելու նպատակով: Սակայն յուրաքանչյուր կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանում կարող է հարցաշարերում ներառված հարցերը փոփոխության ենթարկել կամ լրացնել այնպես, որ դրանք համապատասխանեն իր գործունեության բնույթին: Յուրաքանչյուր կազմակերպություն, ելնելով ոլորտի առանձնահատկություններից, իր ներքին կանոնակարգում պետք է սահմանի կազմակերպության գործունեությանը յուրահատուկ ստուգաթերթեր և հարցաշարեր: Ներկայացված ստուգաթերթերը և հարցաշարերը կարող են կիրառվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գնահատումների համար.
1) աուդիտի առաջադրանքի արդյունավետության գնահատման ստուգաթերթի օրինակ (սույն ուղեցույցի 13-րդ հավելվածի 1-ին մասում),
2) աուդիտի ենթարկվող միավորի կարծիքի վերաբերյալ ստուգաթերթի օրինակ (սույն ուղեցույցի 13-րդ հավելվածի 2-րդ մասում),
3) ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատման ստուգաթերթերի ձևաչափի օրինակներ (սույն ուղեցույցի 14-րդ հավելված),
4) ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատման հարցաշարի օրինակ (սույն ուղեցույցի 15-րդ հավելված),
5) Կազմակերպության կողմից հաստատված ստուգաթերթերը և հարցաշարերը ու դրանցում կատարված փոփոխությունները` հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Լիազոր մարմին:
379. Վերոնշյալ ստուգաթերթերը և հարցաշարերը հանդիսանում են ստանդարտներին և վարքագծի կանոններին համապատասխանության գնահատման արդյունավետ գործիքներ:
380. Աուդիտի ենթարկվող միավորի կարծիքի վերաբերյալ ստուգաթերթերը ներառում են աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի կարծիքը ներքին աուդիտի գործընթացի վերաբերյալ: Դրանք պետք է ներառեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
1) արդյոք նախքան առաջադրանքի մեկնարկը աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարը տեղեկացվել է առաջադրանքի նպատակների վերաբերյալ,
2) արդյոք աուդիտորները արձագանքել են աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի առաջարկներին,
3) աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի տեղեկացվածության ապահովման աստիճանն առաջադրանքի կատարման ընթացքի մասին,
4) հարցեր` ուղղված աուդիտի գործընթացի բարելավմանը և այլն:
381. Աուդիտի առաջադրանքի արդյունավետության գնահատման ստուգաթերթիկներն (սույն ուղեցույցի 13-րդ հավելվածի 1-ին մաս) ուղղված են աուդիտի տեխնիկական կողմի գնահատմանը: Դրանք պետք է ներառեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են աշխատանքային փաստաթղթերի պատրաստումը, առաջադրանքի արդյունքների և առաջարկությունների կարևորությունը, առաջադրանքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
1) որքանով են առաջադրանքի շրջանակները և ներքին աուդիտի ստորաբաժանման ծրագրերն անդրադառնում ռիսկային ոլորտներին և ռիսկերի նվազեցման գործառույթներին,
2) առաջադրանքի փաստաթղթերի հստակությունը,
3) որքանով են առաջադրանքի արդյունքներն արտահայտում շեղումների պատճառները:
382. Այն դեպքում երբ ներքին աուդիտի ստորաբաժանումը կազմված է մեկ անձից, ներքին գնահատումները պետք է իրականացվեն կազմակերպության ղեկավարի կողմից:
ԳԼՈՒԽ 93. |
ՈՒՑ 6321. Ներքին գնահատման արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում |
383. Շարունակական և պարբերական գնահատումներ իրականացնողներն այդ աշխատանքների ընթացքում հաշվետու են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ուղղակիորեն նրան են ներկայացնում գնահատման արդյունքները: Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պետք է ստեղծի պարբերական գնահատումների արդյունքների վերաբերյալ հաշվետվական համակարգ, որն ապահովում է հուսալիության և օբյեկտիվության պահպանում:
384. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է առնվազն տարեկան մեկ անգամ ներքին գնահատումների արդյունքները, միջոցառումների անհրաժեշտ ծրագրերը և դրանց իրականացման արդյունքները զեկուցել կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին ու Լիազոր մարմնին:
ԳԼՈՒԽ 94. |
ՈՒՑ 6330. Արտաքին գնահատում |
385. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումների միջոցով գնահատական է տրվում «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի, ստանդարտների և վարքագծի կանոնների հետ ներքին աուդիտի գործունեության համապատասխանության վերաբերյալ և ներկայացնում են առաջարկություններ ներքին աուդիտի գործունեության բարելավման վերաբերյալ: Արտաքին ուսումնասիրությունները կարող են մեծ արժեք ներկայացնել ներքին աուդիտի ստորաբաժանման համար: Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումներն իրականացվում են Լիազոր մարմնի կողմից` յուրաքանչյուր հինգ տարին առնվազն մեկ անգամ: Գնահատման ավարտից հետո հնգօրյա ժամկետում ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի վերաբերյալ պաշտոնական հաշվետվություն է ներկայացվում կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:
386. Կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Լիազոր մարմինը:
387. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման նպատակն է գնահատել.
1) ներքին աուդիտի ստորաբաժանման անկախությունը և անկողմնակալությունը,
2) ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրի մշակման մոտեցումների արդյունավետությունը և նպատակահարմարությունը,
3) ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքի որակի ներքին վերահսկման համակարգի վիճակը,
4) կազմակերպություններում ներքին աուդիտի գործունեության համապատասխանությունը «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերին, այլ իրավական և գերատեսչական նորմատիվ ակտերին,
5) աշխատանքի կատարողականի գնահատման նորմերի կատարման աստիճանը:
388. մարմինը ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումն իրականացնում է հետևյալ գործառույթների ապահովմամբ.
1) կազմակերպություններից ստանում և քննության է առնում աուդիտորական եզրակացությունների և/կամ պաշտոնական արձանագրությունների և/կամ ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության իրականացման հետ կապված առարկությունները և բողոքները,
2) ստանում է ներքին աուդիտի ստորաբաժանման տարեկան ծրագրերը և տարեկան հաշվետվությունները, կազմակերպություններից պահանջում և ստանում է բացատրություններ և այլ տեղեկություններ կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման, այդ թվում` տարեկան ծրագրի ու հաշվետվությունների վերաբերյալ,
3) ՀՀ կառավարության կողմից, սահմանված կարգով, կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համապատասխանությունը ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված նորմերին գնահատելու նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ,
4) կազմում և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեության հիմնական արդյունքների մասին:
389. Ներքին աուդիտի ստորաբաժանման որակի արտաքին գնահատումն իրականացվում է երկու եղանակով.
1) ուղղակի ուսումնասիրության իրականացման եղանակով,
2) ներքին աուդիտի ինքնագնահատման արդյունքների վավերացման եղանակով:
ԳԼՈՒԽ 95. |
ՈՒՑ 6331. Արտաքին գնահատողներին ներկայացվող պահանջներ |
390. Արտաքին գնահատողները, այդ թվում նրանք, ովքեր վավերացնում են ինքնագնահատումը, պետք է անկախ լինեն կազմակերպությունից և կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանումից: Գնահատող խումբը պետք է կազմված լինի այնպիսի անդամներից, որոնք տիրապետում են ներքին աուդիտի գործելակերպին և արտաքին գնահատման գործընթացին:
391. Արտաքին գնահատում իրականացնող խմբի անդամները գնահատման աշխատանքների ընթացքում, չպետք է ունենան որևէ պարտավորություն կամ շահ այն կազմակերպության հանդեպ, որի ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքը ենթակա է արտաքին գնահատման:
392. Արտաքին գնահատման կատարման և արդյունքների ներկայացման համար պահանջվում են մասնագիտական դատողություններ: Համապատասխանաբար, որպես արտաքին գնահատող (խմբի ղեկավար) հանդես եկող անձը պետք է.
1) լինի աուդիտի բնագավառի որակավորված մասնագետ, որը խորապես ծանոթ է ստանդարտներին,
2) փորձառություն ունենա մասնագիտության լավագույն գործելակերպում,
3) ունենա առնվազն երեք տարվա փորձ ներքին աուդիտի կամ նմանատիպ խորհրդատվական բնագավառում` որպես ղեկավար:
393. Արտաքին գնահատման խմբի ղեկավարը և խմբի աշխատանքը հաստատող անկախ մասնագետները պետք է օժտված լինեն ավելի բարձր մակարդակի ունակություններով և ավելի մեծ փորձով, որը ձեռք է բերվել նախկինում որակի արտաքին գնահատման խմբի անդամ աշխատելու ժամանակ, համապատասխան մասնագիտացված մարմինների կողմից կազմակերպվող որակի գնահատման վերաբերյալ (կամ այլ համանման) դասընթացները հաջողությամբ ավարտելու արդյունքում, կամ էլ որպես ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար կամ այլ համադրելի ղեկավար պաշտոնում աշխատելու ընթացքում:
394. Գնահատման խմբում պետք է ընդգրկվեն փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Այլ ոլորտներում մասնագիտացված անձիք կարող են աջակցել արտաքին գնահատման խմբին: Օրինակ` ռիսկերի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, վիճակագրական ընտրանքների, գործառնությունների մոնիթորինգի համակարգերի կամ հսկողության ինքնագնահատման գծով մասնագետները կարող են մասնակցել գնահատման որոշակի ոլորտներում:
ԳԼՈՒԽ 96. |
ՈՒՑ 6340. Արտաքին գնահատում ամբողջական ուսումնասիրության (գնահատման) եղանակով |
395. Ամբողջական գնահատման եղանակով ներքին աուդիտի որակի արտաքին գնահատումը հանդիսանում է արտաքին գնահատման առավել ծախսատար, սակայն առավել վստահելի եղանակ, որի դեպքում անկախ արտաքին գնահատողները իրենց գնահատումն իրականացնում են անմիջականորեն գնահատվող կազմակերպությունում հարցազրույցներ անցկացնելու, աուդիտի աշխատանքային փաստաթղթերի, գործընթացների և մեթոդաբանության ուսումնասիրության ճանապարհով:
396. Այդ գործընթացը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ընդգրկել աուդիտի գրեթե բոլոր փուլերը և իրականացվել բուն աուդիտի գործընթացի նույն տրամաբանությամբ: Նման մոտեցումը կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ արտաքին գնահատման ընթացքում պարզվում են հանգամանքներ, որոնք պահանջում են արտաքին գնահատողի կողմից աուդիտի որոշակի գործընթացների ինքնուրույն իրականացում` հիմնավոր գնահատական տալու համար:
397. Ներքին աուդիտի որակի արտաքին գնահատման նպատակով կազմակերպությունում հարցազրույցներ կարող են անցկացվել ինչպես կազմակերպության ղեկավարի, ներքին աուդիտի կոմիտեի և ներքին աուդիտորների, այնպես էլ աուդիտի ենթարկվող միավորների ղեկավարների հետ:
398. Գնահատման նախնական արդյունքները քննարկվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի հետ ինչպես գնահատման ընթացքում, այնպես էլ դրա ավարտին:
399. Արտաքին գնահատման արդյունքում կազմվում է գրավոր պաշտոնական հաշվետվություն, որը պարունակում է արտաքին գնահատողի ընդհանուր կարծիքը ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված առաջադրանքների ստանդարտների հետ համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ` ներքին աուդիտի ստորաբաժանման գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 97. |
ՈՒՑ 6350. Արտաքին գնահատում` ներքին աուդիտի ստորաբաժանման ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացման եղանակով |
400. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատման առավել տարածված եղանակն է ներքին աուդիտի ստորաբաժանման որակի ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացման եղանակով գնահատումը: Այս դեպքում ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի արտաքին գնահատումն իրականացվում է կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված և Լիազոր մարմնին ներկայացված որակի ինքնագնահատման արդյունքների ուսումնասիրության և հաստատման միջոցով: Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի ինքնագնահատումն իրականացվում է նույն տրամաբանությամբ և ընթացակարգերով, ինչ արտաքին գնահատումը: Այս դեպքում կազմակերպության ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ևս կարող է ներկայացնել առաջարկություններ ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի բարելավման ուղղությամբ:
401. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացումը հանդիսանում է արտաքին գնահատման առավել պակաս ծախսատար եղանակը, սակայն արդյունքների վստահելիության տեսանկյունից զիջում է ուղղակի ամբողջական գնահատման եղանակով արտաքին գնահատմանը: Որպես կանոն, ինքնագնահատման արդյունքների անկախ վավերացումը կիրառվում է, այն դեպքում երբ մեկ անգամ արդեն ամբողջական գնահատմամբ վավերացվել է, որ ներքին աուդիտի ստորաբաժանումը գործում է ստանդարտներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 98. |
ՈՒՑ 6360. Ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության որակի գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն |
402. Արտաքին գնահատում իրականացնելուց հետո, գնահատող խումբը կազմում է պաշտոնական հաշվետվություն, որտեղ ներկայացվում է ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների վերաբերյալ կարծիքը «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ստանդարտների և վարքագծի կանոնների հետ համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվում են բարելավման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ:
Հավելված 1
Աուդիտորի անկախության հայտարարագիր
(օրինակ)
._____________________________________________________________________.
| Ներքին աուդիտի ծառայության աշխատակցի անունը և ազգանունը. |
|_____________________________________________________________________|
|N |Աուդիտի ենթակա կազմակերպության հետ փոխհարաբերություններ, | Այո| Ոչ|
| |որոնք կարող են խաթարել անկախությունը: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|1 |Դուք ունե՞ք որևէ ֆինանսական շահ այնպիսի անձանց հետ, | | |
| |որոնք կարող են սահմանափակել կամ այլ կերպ ազդել ներքին | | |
| |աուդիտի ստորաբաժանման աշխատանքներին: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|2 |Դուք ունե՞ք որևէ նախապաշարմունք կամ այլ կերպ կողմնակալ | | |
| |վերաբերմունք աուդիտի ենթակա կազմակերպության աշխատակիցների| | |
| |նկատմամբ, որը կարող է որևէ կերպ ազդել Ձեր կողմից | | |
| |կատարված եզրակացությունների վրա: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|3 |Դուք զբաղեցրե՞լ եք վերջին երեք տարիների ընթացքում որևէ | | |
| |ղեկավար պաշտոն աուդիտի ենթակա կազմակերպությունում կամ այլ| | |
| |կերպ առնչվել եք վերջինիս գործունեության հետ: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|4 |Դուք ներգրավա՞ծ եք եղել աուդիտի ենթակա կազմակերպության | | |
| |ներքին վերահսկողության համակարգի նախագծման, | | |
| |գործունեության կամ նմանատիպ այլ աշխատանքներում: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|5 |Ձեզ փոխկապակցված անձինք զբաղեցրե՞լ են վերջին երեք | | |
| |տարիների ընթացքում ղեկավար պաշտոններ աուդիտի ենթակա | | |
| |կազմակերպությունում: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|6 |Դուք ունե՞ք որևէ քաղաքական, սոցիալական կամ ընկերական | | |
| |փոխհարաբերություններ աուդիտի ենթակա կազմակերպության | | |
| |ղեկավար մարմինների հետ: | | |
|__|_________________________________________________________|____|___|
|7 |Դուք ունե՞ք որևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսական | | |
| |մասնակցություն աուդիտի ենթակա կազմակերպությունում (սույն | | |
| |հարցին հարկավոր է պատասխանել միայն պետական մասնակցությամբ| | |
| |ընկերություններում աուդիտի իրականացման ընթացքում): | | |
._____________________________________________________________________.
1. Եթե առաջադրանքների իրականացման ընթացքում այս հայտարարագրում իմ կողմից ներկայացված տեղեկատվությունը ենթարկվի փոփոխության, ես պարտավորվում եմ այդ մասին անհապաղ տեղյակ պահել իմ անմիջական ղեկավարին:
Ստորագրություն
Ամսաթիվ
Հաստատված է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Ստորագրություն
Ամսաթիվ
Հավելված 2
SWOT (ՍՎՈԹ) և PEST (ՓԵՍԹ) մեթոդաբանությամբ կազմակերպության
հիմնական գործունեության ուսումնասիրություն (օրինակ)
1. Աուդիտի ենթարկվող միավոր-Նոր Համալսարան Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն (ՊՈԱԿ)
2. Նոր համալսարան ՊՈԱԿ-ի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը ռազմավարական ծրագիր մշակելիս համալսարանի հիմնական գործունեության ուսումնասիրման նպատակով կիրառել է SWOT (ՍՎՈԹ) և PEST (ՓԵՍԹ) մեթոդաբանությունը:
._____________________________________________________________________.
|N |SWOT (ՍՎՈԹ)-ի տարրեր | Մանրամասն նկարագրություն |
|__|_______________________|__________________________________________|
|1)|Առավելություններ |ա. Պրոֆեսորադասախոսական բարձրակարգ |
| | |անձնակազմ, |
| | |բ. ՈՒսումնական ծրագրերի արդիականություն, |
| | |գ. Ժամանակակից համակարգչային, շենքային ու |
| | |գրադարանային պայմանների առկայություն, |
| | |դ. Ներքին կարգապահություն, |
| | |ե. Շրջանավարտների աշխատանքի տեղավորման |
| | |բարձր ցուցանիշ: |
|__|_______________________|__________________________________________|
|2)|Թերություններ |ա. Անձնակազմի` ներառյալ վարչական |
| | |աշխատակիցների ոչ հաճախակի վերապատրաստում, |
| | |բ. ՈՒսանողների գործնական գիտելիքների ոչ |
| | |բավարար մակարդակ, |
| | |գ. Անձնակազմի ցածր վարձատրություն, |
| | |դ. Քննական աշխատանքների ստուգման |
| | |անանունության չպահպանում: |
|__|_______________________|__________________________________________|
|3)|Հնարավորություններ |ա. Արտասահմանյան բուհերի հետ |
| | |համագործակցություն և լավագույն փորձի |
| | |կիրառություն, |
| | |բ. ՈՒսանողների փոխանակման ծրագրերի |
| | |առկայություն, |
| | |գ. Արտասահմանում ուսումը շարունակելու |
| | |հնարավորություն, |
| | |դ. ՈՒսանողների պրակտիկա անցնելու |
| | |հնարավորության ընդլայնում` բիզնես |
| | |միջավայրի հետ համագործակցության միջոցով: |
|__|_______________________|__________________________________________|
|4)|Վտանգներ |ա. Որոշ մասնագիտությունների գծով |
| | |պահանջարկի նվազում, |
| | |բ. Պարտադիր զինվորական ծառայության |
| | |պատճառով ուսումնառության ընդհատում, |
| | |գ. Ցածր ծնելիության պատճառով դիմորդների |
| | |թվաքանակի կրճատում, |
| | |դ. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ոչ |
| | |բավարար սերնդափոխություն: |
._____________________________________________________________________.
5. Առավելություններ-համալսարանի առավելությունների շարքում նշվում են այն բնութագրերը, որոնք հանդիսանում են համալսարանի հաջողության գրավականները և ապահովում են համալսարանի շարունակական գործունեությունը,
6. Թերություններ-համալսարանի թերությունների շարքում նշվում են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են համալսարանին իր նպատակների իրականացման գործում,
7. Հնարավորություններ-հնարավորությունների շարքում նշվում են այն դրական միտումները, որոնք համալսարանը դեռևս չի օգտագործել, սակայն պատրաստվում է մոտակա ապագայում դրանք զարգացնել: Այդ իսկ պատճառով դրանք դեռևս ներառված չեն Առավելությունների շարքում,
8. Վտանգներ-վտանգների շարքում նշվում են այն բացասական միտումները, որոնք կարող են ազդել համալսարանի գործունեության վրա և դառնալ թերություն, եթե մոտակա ապագայում համալսարանը չձեռնարկի համարժեք միջոցառումներ:
9. Կազմակերպության ընդհանուր գործունեության վերլուծություն` PEST (ՓԵՍԹ) մեթոդաբանությամբ.
._____________________________________________________________________.
|N |PEST (ՓԵՍԹ)-ի տարրեր| Մանրամասն նկարագրություն |
|__|____________________|_____________________________________________|
|1)|Քաղաքական |ա. Ոլորտը կարգավորող օրենքների և այլ |
| | |իրավական ակտերի պահանջներ, |
| | |բ. Միջբուհական համաձայնագրերով ստանձնած |
| | |պարտավորություններ, |
| | |գ. Օտարերկրյա ուսանողների նկատմամբ կիրառվող |
| | |ՀՀ մուտքի ռեժիմներ, |
| | |դ. Կրթության նկատմամբ կառավարության որդեգրած |
| | |քաղաքականություն: |
|__|____________________|_____________________________________________|
|2)|Տնտեսական |ա. Բյուջետային ծախսերի մեջ կրթության ծախսերի |
| | |մասնաբաժին, |
| | |բ. Աշխատաշուկայի կողմից պահանջվող |
| | |մասնագիտություններ, |
| | |գ. Գործատուների կողմից պահանջվող մասնագիտական|
| | |գիտելիքների շրջանակ, |
| | |դ. Այլ բուհերի կողմից առաջարկվող կրթական նոր |
| | |միտումներ: |
|__|____________________|_____________________________________________|
|3)|Սոցիալական |ա. Հասարակության կողմից բարձրագույն |
| | |կրթություն ստանալու ցանկություն, |
| | |բ. Անապահով ուսանողներին կացարանով ապահովելու|
| | |անհրաժեշտություն, |
| | |գ. ՈՒսման վարձերի մատչելիություն, |
| | |դ. Կրթաթոշակների տրամադրման հնարավորություն: |
|__|____________________|_____________________________________________|
|4)|Տեխնոլոգիական |ա. Ժամանակակից համակարգիչների և |
| | |համակարգչային ծրագրերի առկայություն, |
| | |բ. Բարձր տեխնոլոգիաների բնագավառում |
| | |բարձրակարգ մասնագետների առկայություն, |
| | |գ. Համացանցի մատչելիություն: |
._____________________________________________________________________.
5. Քաղաքական-Քաղաքական գործոնների շարքում նշվում են իրավական և քաղաքական դաշտի ներկայիս այն բնութագրերը կամ ակնկալվող փոփոխությունները, որոնք կարող են ազդել համալսարանի գործունեության վրա,
6. Տնտեսական-Տնտեսական գործոնների շարքում նշվում են տեղական և համաշխարհային շուկայի այն ցուցանիշները կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների այն բնութագրերը, որոնք կարող են ազդել համալսարանի գործունեության վրա,
7. Սոցիալական-Սոցիալական գործոնների շարքում նշվում են հասարակական այն խնդիրները և միտումները, որոնք ազդում են համալսարանի վրա,
8. Տեխնոլոգիական-Տեխնոլոգիական գործոնների շարքում նշվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող այն նորամուծությունները և դրանից բխող այն խնդիրները, որոնք կարող են ազդել համալսարանի վրա:
Հավելված 3
Ընդհանուր հսկողության միջավայրի ստուգաթերթ
(օրինակ)
._____________________________________________________________________.
|N | Վերահսկողության համակարգին վերաբերող հարցեր |Այո|Ոչ|Մեկնաբա-|
| | | | |նություն|
|__|__________________________________________________|___|__|________|
|1.|Անկախություն և էթիկայի (վարքագծի) սկզբունքներ | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Գոյություն ունե՞ն արդյոք մշակված և ընդունված | | | |
| |վարքագծի կանոններ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք աշխատակիցները ծանոթացել են և մասնակցել են| | | |
| |վարքագծի կանոնների կիրառման նպատակով դասընթացներին| | | |
| |և տեղյակ են այդ կանոններին անհամապատասխանության | | | |
| |հետևանքների մասին: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Կիրառվու՞մ են արդյոք պատժամիջոցներ վարքագծի | | | |
| |կանոնների անհամապատասխանության դեպքերում: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2 |Աշխատակիցների հմտություններ | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք աշխատանքի ընդունման գործընթացն ապահովում | | | |
| |է, որ ընտրված աշխատակիցները ունենան անհրաժեշտ | | | |
| |հմտություններ, որակավորումներ և փորձ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք ղեկավարության կողմից մշակվել են իրատեսական| | | |
| |նպատակներ և պահանջներ աշխատակցի համար: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք աշխատակիցների կատարողականը գնահատվում է` ի| | | |
| |համեմատություն այդ նպատակների և պահաջների: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Արդյո՞ք գոյություն ունի և իրականացվում է | | | |
| |աշխատակիցների վերապատրաստման արդյունավետ ծրագիր: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3 |Ներքին աուդիտի կոմիտե | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք կազմակերպությունն ունի ներքին աուդիտի | | | |
| |կոմիտե: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք առկա ներքին աուդիտի կոմիտեն իրականացնում | | | |
| |է իր առաքելությունը: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն ունի պատշաճ | | | |
| |լիազորություններ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն նիստեր է հրավիրում | | | |
| |բավարար պարբերականությամբ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|5)|Արդյո՞ք ներքին աուդիտի կոմիտեն ստանում է | | | |
| |բավականաչափ տեղեկատվություն` որոշումներ կայացնելու| | | |
| |համար: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4 |Ռիսկերի կառավարում | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք ռիսկերի կառավարման գործընթացը կիրառվում է | | | |
| |կազմակերպության կողմից: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Եթե այո, ապա արդյո՞ք ռիսկերի կառավարման գործընթացն| | | |
| |արդյունավետ է: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը շեշտադրում է | | | |
| |ուժեղ ներքին հսկողության համակարգի | | | |
| |կարևորությունը: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը շեշտադրում է | | | |
| |օրենքներին և այլ իրավական ակտերին | | | |
| |համապատասխանության կարևորությունը: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|5 |Կազմակերպաիրավական կառուցվածք | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք գոյություն ունի հաստատված, արդիական և | | | |
| |հստակ սահմանված կազմակերպաիրավական կառուցվածք: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք գոյություն ունի ներդրված | | | |
| |կազմակերպաիրավական կառուցվածք: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք հաշվետվողական և հաշվետվական կապերը | | | |
| |սահմանված են ու հաղորդված են կազմակերպության | | | |
| |ստորաբաժանումներին: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Արդյո՞ք կազմակերպաիրավական կառուցվածքը օժանդակում | | | |
| |է կազմակերպության նպատակների իրագործմանը: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|5)|Արդյո՞ք գոյություն ունի ներդրված համակարգ` | | | |
| |կազմակերպության գործունեության գնահատման համար: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|6)|Արդյո՞ք կազմակերպաիրավական կառուցվածքը օժանդակում | | | |
| |է որոշումների կայացման արդյունավետ գործընթացին: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|6 |Գործառույթների տարանջատում | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք աշխատակիցների պարտականությունները | | | |
| |նկարագրված են պաշտոնի անձնագրով կամ աշխատանքային | | | |
| |պայմանագրերում: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք գոյություն ունեն աշխատանքի բաշխման և | | | |
| |գործառնությունների հաստատման կանոններ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք գործառույթների տարանջատման և | | | |
| |գործառնությունների հաստատման կանոնները | | | |
| |պահպանվում են: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Եթե որոշումների կայացումը իրականացվում է | | | |
| |գործառնական մակարդակի ղեկավարության կողմից, | | | |
| |արդյո՞ք այդ որոշումները բավարար կերպով վերահսկվում| | | |
| |են ավագ ղեկավարության կողմից: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|7 |Մարդկային ռեսուրսներ | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|1)|Արդյո՞ք գոյություն ունի համապարփակ մարդկային | | | |
| |ռեսուրսների կառավարման քաղաքականություն: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|2)|Արդյո՞ք գոյություն ունի նոր աշխատակիցների համար | | | |
| |աշխատանքներում ընդգրկվելու համար նախատեսված | | | |
| |քաղաքականություն: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|3)|Արդյո՞ք առաջխաղացման և վարձատրության համակարգերը | | | |
| |խրախուսում են աշխատակիցներին: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|4)|Արդյո՞ք հաշվարկվում է աշխատակիցների հոսունության | | | |
| |ցուցանիշը ղեկավարության կողմից: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|5)|Արդյո՞ք գոյություն ունի աշխատակիցների կատարողականի| | | |
| |գնահատման համակարգ: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|6)|Արդյո՞ք աշխատակիցները կարծում են, որ գնահատման | | | |
| |գործընթացն անկողմնակալ է: | | | |
|__|__________________________________________________|___|__|________|
|7)|Արդյոք գնահատման գործընթացը հաշվի է առնում | | | |
| |էթիկայի (վարքագծի) և մասնագիտական ստանդարտները: | | | |
|_____________________________________________________________________|
|Գնահատական: Բարձր/զգայուն/միջին/ցածր |
._____________________________________________________________________.
Հավելված 4
Ռիսկերի գնահատման տեղեկագիր
(ձևաչափի օրինակ)
1. Ստորաբաժանման անվանումը:
2. Պատրաստվեց:
3. Վերստուգեց:
4. Ամսաթիվ
5. Ռիսկերի գնահատման տեղեկագիր
._____________________________________________________________________.
|N |Գործառույթի |Ռիսկի |Ռիսկի առաջացման|Ռիսկի տեղի ունենալու |
| |և/կամ |նկարագիր (2)|հավանականության|հետևանքով ազդեցության|
| |ենթահամակարգի| |գնահատական (3) |գնահատական (4) |
| |նկարագիրը (1)| | | |
|___|_____________|____________|_______________|______________________|
|1) | | | | |
|___|_____________|____________|_______________|______________________|
|2) | | | | |
|___|_____________|____________|_______________|______________________|
|3) | | | | |
|___|_____________|____________|_______________|______________________|
|...| | | | |
|___|__________________________|_______________|______________________|
|N) |Միջին թվաբանական | | |
._____________________________________________________________________.
6. Փաստաթղթի լրացման կարգը.
1) Գործառույթի և/կամ ենթահամակարգի նկարագրի սյունակում հարկավոր է լրացնել միավորի ներսում գործող ենթահամակարգերի կամ նրա կողմից իրականացվող գործառույթների նկարագրությունը, որոնց գծով առկա են ռիսկեր:
2) Ռիսկերի նկարագրի սյունակում պետք է լրացնել այն բոլոր ռիսկերը, որոնք միավորը կարող է կրել: Այստեղ հարկավոր է նշել ոչ միայն ներքին ռիսկերը, այլ նաև արտաքին ռիսկերը:
3) Ռիսկի հավանականության գնահատականը որոշվում է միավորի կողմից ռիսկերի գնահատման գործընթացի ժամանակ: Սովորաբար հավանականության գնահատականը կարող է լինել 1-ից 4 միջակայքում:
4) Ռիսկի ազդեցության գնահատականը նույնպես իրականացվում է միավորի կողմից ռիսկերի գնահատման գործընթացի ժամանակ և կարող է գնահատվել 1-ից 4 միջակայքում:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում