320.0064.070807
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 08 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 2007 թվականի N 64-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(2-րդ մաս)
1) Եթե օդանավի հիմնամասի առավելագույն երկարությունը և լայնությունը չեն համապատասխանում սույն կետում ներկայացված աղյուսակի ցուցանիշերին` լայնությունը գերազանցում է սահմանված մեծությունը, աերոդրոմի կատեգորիան ընտրվում է մեկ աստիճան բարձր առավելագույն երկարությամբ ընտրված կատեգորիայի նկատմամբ:
i
70. Աերոդրոմը պետք է ապահովված լինի հիմնական և լրացուցիչ հրդեհաշիջման նյութերով:
1) Հիմնական հրդեհաշիջման նյութեր են համարվում`
ա. փրփուրը, որը պետք է համապատասխանի «Ա»(A) որակի նվազագույն բնութագրերին,
բ. փրփուրը, որը պետք է համապատասխանի «Բ»(B) որակի նվազագույն բնութագրերին,
գ. փրփուրը, որը համապատասխանում է «C» որակի նվազագույն բնութագրերին.
դ. սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված նյութերի զուգակցումը:
2) Լրացուցիչ նյութեր են համարվում չոր փոշենման նյութերը, որոնք նախատեսված են ածխաջրածնային հրդեհների մարման համար և համապատասխանում են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) սահմանված չափանիշերին:
(70-րդ կետը փոփ. 09.10.13 թիվ 200-Ն հրաման)
i
71. Աերոդրոմի կատեգորիային համապատասխան նախատեսվում են լրացուցիչ հրդեհաշիջման նյութերի և փրփուրագոյացման համար անհրաժեշտ ջրի քանակները, որոնցով ապահովվում են աերոդրոմի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները:
1) Հրդեհաշիջման նյութի և անհրաժեշտ ջրի նվազագույն քանակները ներկայացված են հետևյալ աղյուսակում`
.___________________________________________________________________.
|Աերոդրոմի | «A» | «B» | «C» |Լրացուցիչ|
|կատեգորիա |որակի փրփուր |որակի փրփուր |որակի փրփուր |նյութ, կգ|
| |_______________|______________|_______________| |
| |Ջուր, լ|Փրփուրի|Ջուր,լ|Փրփուրի|Ջուր, լ|Փրփուրի| |
| | |ծախս, լ| |ծախս, լ| |ծախս, լ| |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|1 |350 |350 |230 |230 |160 |160 |45 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|2 |1000 |800 |670 |550 |460 |360 |90 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|3 |1800 |1300 |1200 |900 |820 |630 |135 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|4 |3600 |2600 |2400 |1800 |1700 |1100 |135 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|5 |8100 |4500 |5400 |3000 |3900 |2200 |180 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|6 |11800 |6000 |7900 |4000 |5800 |2900 |225 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|7 |18200 |7900 |12100 |5300 |8800 |3800 |225 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|8 |27300 |10800 |18200 |7200 |12800 |5100 |450 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|9 |36400 |13500 |24300 |9000 |17100 |6300 |450 |
|__________|_______|_______|______|_______|_______|_______|_________|
|10 |48200 |16600 |32300 |11200 |22800 |7900 |450 |
.___________________________________________________________________.
2) Առաջին և երկրորդ կատեգորիայի աերոդրոմներում լրացուցիչ հրդեհաշիջման նյութերի սահմանված քանակը կարող է փոխարինվել 100% չափով ջրով:
3) Երրորդից բարձր կատեգորիայի աերոդրոմներում հրդեհաշիջման նյութերը կարող են փոխարինվել ջրով` սահմանված քանակի մինչև 30% չափով:
4) Հրդեհաշիջման նյութերը ջրով փոխարինման դեպքերում ապահովվում են հետևյալ հարաբերակցությունները`
ա. 1 կգ հրդեհաշիջման նյութը - 1.0 լ ջուր` «Ա»(A) որակի փրփուրագոյացման համար:
բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 09.10.13 թիվ 200-Ն հրաման)
(71-րդ կետը փոփ. 09.10.13 թիվ 200-Ն հրաման)
72. Աերոդրոմի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցներն ապահովվում են փրփուրագոյացուցիչ խտանյութերով` համաձայն Պայմանների 71-րդ կետի 1-ին ենթակետում ներկայացված աղյուսակով սահմանված ջրի քանակի չափերին:
1) Աերոդրոմն ապահովվում է հիմնական և լրացուցիչ հրդեհաշեջ նյութերի պահուստային պաշարներով` անհրաժեշտ քանակների 200%-ի չափով:
2) Աերոդրոմում նախատեսվում են ջրի լրացուցիչ պաշարներ` վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները օպերատիվ վերալցավորելու համար:
73. Փրփուրի ծախսի չափաքանակները սահմանված են Պայմանների 71-րդ կետի 1-ին ենթակետում ներկայացված աղյուսակով:
74. Հրշեջ-փրկարարական անձնակազմերը և տրանսպորտային միջոցներն Աերոդրոմ շահագործողի կողմից ապահովվում են վթարափրկարարական կայանով, որն աերոդրոմի տարածքում տեղադրվում է այնպես, որ թռիչքադաշտը լինի առավելագույն չափով տեսանելի և հրշեջ-փրկարարական հաշվարկների բացազատման ժամանակը վազքուղու յուրաքանչյուր վերջնագոտի եղանակի բարենպաստ պայմաններում (չոր, բավարար տեսանելիություն) չգերազանցի 3 րոպե` առաջին հաշվարկի համար և 4 րոպե` հաջորդ հաշվարկների համար:
1) Պայմանների իմաստով բացազատման ժամանակ է համարվում առաջին կանչի պահից մինչև այն պահը, երբ հաշվարկի կողմից արդեն իսկ օգտագործվել է փրփուրի սահմանված ծախսի առնվազն 50%-ը:
2) Եթե մեկ վթարափրկարարական կայանով հնարավոր չէ ապահովել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածները` Աերոդրոմում նախատեսվում են լրացուցիչ վթարափրկարարական կայաններ:
75. Աերոդրոմներում անհրաժեշտ է նախատեսել վթարային մերձատար ճանապարհներ, որոնց ծածկույթը ապահովում է առավել ծանր հրշեջ միջոցների շահագործումը:
1) Վազքուղուց 90 մ սահմաններում վթարային մերձատար ճանապարհների ծածկույթի որակը պետք է բացառի վազքուղու աղտոտումը:
76. Վթարափրկարարական կայանը/երը/, հրշեջ-փրկարարական հաշվարկները և տրանսպորտային միջոցները ապահովվում են կապի (հեռախոսային, ռադիո) և ազդարարման միջոցներով:
77. Աերոդրոմն ապահովվում է հրշեջ-փրկարարական տրանսպորտային միջոցների հետևյալ նվազագույն քանակներով`
ա/ 1-ից 5 կատեգորիաների վազքուղիների համար` 1 հատ,
բ/ 6-րդ և 7-րդ կատեգորիաների վազքուղիների համար` 2 հատ,
գ/ 8-ից 10 կատեգորիաների վազքուղիների համար` 3 հատ:
1) Վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցները համալրվում են անհրաժեշտ փրկարարական և հրդեհաշիջման միջոցներով:
2) Աերոդրոմ շահագործողի կողմից պետք է ապահովվի վթարափրկարար և հրշեջ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման գործընթացը:
78. Վերապատրաստման ուսումնական ծրագրերի, ինչպես նաև ուսումնավարժական միջոցառումների անցկացման միջոցով ապահովվում է վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման ծառայության անձնակազմի մասնագիտական պատրաստականությունը:
1) Սույն կետում նշված անձնակազմն ապահովվում է պաշտպանական արտահագուստով և անհատական պաշտպանիչ միջոցներով:
79. Աերոդրոմում վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման մասին տեղեկությունները ներառվում են Աերոդրոմի ձեռնարկում և հրապարակվում են միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում:
1) Վթարափրկարարական և հակահրդեհային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշվում է աերոդրոմի կատեգորիան` համաձայն Պայմանների 69-րդ կետում ներկայացված աղյուսակի:
2) Սույն կետի 1-ին պարբերությունում նշված աերոդրոմի կատեգորիայի փոփոխման դեպքում Աերոդրոմ շահագործողն այդ մասին անհապաղ տեղեկացնում ՕԵԿ մարմիններին և ապահովում միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում տեղի ունեցած փոփոխությունների հրապարակումը:
80. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում և հաստատվում է վթարված օդանավը թռիչքադաշտի սահմաններից էվակուացման ծրագիր, որում ներկայացվում են`
ա. էվակուացման գործընթացը կոորդինացնող պատասխանատու անձը,
բ. օդանավ շահագործողի կողմից լիազորված աշխատակիցների ցանկը,
գ. աերոդրոմում առկա օդանավերի էվակուացման համար անհրաժեշտ միջոցների ցանկը:
1) Վթարված օդանավերի էվակուացումն ապահովելու նպատակով Աերոդրոմ շահագործողի կողմից կազմակերպվում է շարժական կոորդինացիոն խումբ, որն ապահովվում է կապի անհրաժեշտ միջոցներով:
2) Սույն կետում նշված ծրագիրը Աերոդրոմ շահագործողի կողմից ներկայացվում է օդանավ շահագործողներին, իսկ օդանավերի էվակուացման համար անհրաժեշտ միջոցների մասին տեղեկատվությունը հրապարակվում է միջազգային աերոնավիգացիոն տեղեկագրերում:
81. Ելնելով աերոդրոմում իրականացվող թռիչքների հաճախականությունից, Պայմանների 63-րդ և 80-րդ կետերում ներկայացված ծրագրերը կարող են ներառվել մեկ ծրագրում:
Գլուխ X
Վերգետնյա երթևեկման կառավարումը
82. Ելնելով աերոդրոմում իրականացվող թռիչքների հաճախականությունից և շահագործման պայմաններից, Աերոդրոմ շահագործողի կողմից նախատեսվում է կառամատույցում աշխատանքների կազմակերպման ծառայություն, որի կողմից ապահովվում է հետևյալ գործառույթների իրականացումը`
ա. օդանավերի վերգետնյա երթևեկման կառավարումը` դրանց բախումները կանխելու նպատակով,
բ. դեպի կառամատույց և կառամատույցից օդանավերի մուտքերի և ելքերի կառավարումը,
գ. աերոդրոմում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկման վերահսկողությունը,
դ. Պայմանների 17-րդ կետով սահմանված սահմանափակ տեսանելիության պայմաններում թռիչքների իրականացման ընթացակարգերի կիրառման դեպքում կառամատույցում աշխատող անձնակազմի և տրանսպորտային միջոցների քանակների սահմանափակումը:
Կառամատույցում աշխատանքների կազմակերպման ծառայությունը պետք է ապահովված լինի ռադիոկապի միջոցներով:
(82-րդ կետը փոփ. 11.05.15 թիվ 103-Ն հրաման)
83. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում է աերոդրոմի կարգավարական կետի և Պայմանների 82-րդ կետում նշված ծառայության միջև համագործակցության կանոնակարգ:
i
83.1. Աերոդրոմ շահագործողը մշակում է կանոնակարգեր` ուղղված աերոդրոմի տարածքում թռիչքների անվտանգության ապահովմանը:
1) Սույն կետում նշված կանոնակարգերը տարածվում են աերոդրոմի տարածքում գործունեություն իրականացնող բոլոր ծառայությունների և աշխատակիցների վրա, անկախ նրանց կազմակերպչական ենթակայությունից.
2) Տարին առնվազն երկու անգամ Աերոդրոմ շահագործողը կազմակերպում և անցկացնում է աերոդրոմի տարածքում աշխատանքներ իրականացնող աշխատակիցների տեսական վերապատրաստում` ուղղված թռիչքների անվտանգության և անհատական անվտանգության կանոնների ապահովմանը:
(83.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
84. Աերոդրոմ շահագործողի կողմից մշակվում են աերոդրոմում վերգետնյա երթևեկման կառավարման համակարգեր, հաշվի առնելով`
1) Օդային երթևեկության խտությունը, որն ըստ միջին ժամում աերոդրոմում կատարվող գործողությունների (թռիչք-վայրէջք, գետնավարում, կայանում) դասակարգվում է`
ա. չնչին` աերոդրոմում կատարվում է մինչև 20 գործողություն, իսկ վազքուղու վրա` 15,
բ. միջին` աերոդրոմում կատարվում է 20-35 գործողություն, իսկ վազքուղու վրա` 16-25,
գ. զգալի` աերոդրոմում կատարվում է 36-ից ավելի գործողություններ, իսկ վազքուղու վրա` 26-ի սահմաններում:
2) Տեսանելիության պայմանները, որոնց դեպքում նախատեսվում է իրականացնել թռիչքներ:
3) Օդաչուների կողմնորոշման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
4) Աերոդրոմի շահագործողական բարդությունը:
5) Տրանսպորտային միջոցների երթևեկումը:
i
84.1. Աերոդրոմում վերգետնյա երթևեկման կառավարման համակարգը պետք է մշակվի այնպես, որպեսզի բացառվեն օդանավերի կամ տրանսպորտային միջոցների չարտոնագրված մուտքը վազքուղի, ինչպես նաև գետնավարող օդանավերի միջև և տրանսպորտային միջոցների հետ բախումները:
(84.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
85. Վազքուղու վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում շահագործվող աերոդրոմներում պետք է նախատեսվի վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ, եթե օդային երթևեկության սպասարկման աերոդրոմային կարգավարական կետից ամբողջությամբ չի դիտարկվում աերոդրոմի մանևրման հրապարակը կամ համաձայն Հավելվածի 84-րդ կետի` օդային երթևեկության խտությունը դասակարգվում է որպես միջին կամ զգալի:
1) Վերգետնյա երթևեկման կառավարման համակարգ պետք է նախատեսվի նաև այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են վազքուղու վրա 350մ բարձր տեսանելիության պայմաններում, սակայն երթևեկման խտությունը և շահագործման պայմաններն այնպիսին են, որ տրանսպորտային հոսքերի կառավարումը չի կարող ապահովվել երկընտրանքային միջոցներով:
(85-րդ կետը փոփ. 11.05.15 թիվ 103-Ն հրաման)
86. Եթե վերգետնյա երթևեկման կառավարման համակարգը նախատեսում է «Կանգնիր» գծի լույսերի և ղեկուղիների առանցքագծային լույսերի ընտրովի միացումներ, ապա Աերոդրոմ շահագործողն ապահովում է հետևյալ պահանջների իրականացումը`
ա. այն գետնավարման երթուղիների վրա, որոնք ապահովված են ղեկուղու առանցքագծային լույսերով, երթևեկումը կարող է դադարեցվել «Կանգնիր» գծի լույսերի միացման միջոցով,
բ. «Կանգնիր» գծի լույսերի միացման դեպքում դրանցից հետո գտնվող ղեկուղու առանցքագծային լույսերն անջատվում են և հակառակը,
գ. ղեկուղու առանցքագծային լույսերը կարող են միանալ միայն «Կանգնիր» գծի լույսերի անջատվելուց հետո:
Գլուխ XI
Աերոդրոմի տարածքում օբյեկտների և սարքավորումների տեղադրման պայմանները
87. Վազքուղու թռիչքագոտու, արգելակման վերջնագոտիների, խոչընդոտներից ազատ գոտիների, ղեկուղիների եզրային գոտիների սահմաններում, ինչպես նաև թռիչքագոտու շարունակության 240 մ սահմաններում, առանցքագծից 60 մ և 45 մ հեռավորության վրա` համապատասխանաբար «3» կամ «4» և «1» կամ «2» ծածկագրային նիշերով վազքուղիների համար բացառվում է որևիցե օբյեկտի կամ սարքավորման տեղադրումը` բացառությամբ աերոնավիգացիոն միջոցների:
88. Պայմանների 87 կետով սահմանված գոտիներում գտնվող աերոնավիգացիոն միջոցները տեղադրվում են հնարավորինս ցածր` դյուրաբեկ ամրանների վրա:
Գլուխ XII
Աերոդրոմներում թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ
89. Կողմնակի անձանց և կենդանիների մուտքն աերոդրոմի տարածք բացառելու նպատակով Աերոդրոմ շահագործողն ապահովում է աերոդրոմի պարսպապատումը ամբողջ պարագծով և աերոդրոմի տարածք մուտք գործելու համար նախատեսված կետերի լուսավորությունը:
1) Պարսպի կառուցվածքին և չափերին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 15-ի թիվ 1142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգով»:
2) Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմում կամ դրա շրջակայքում տեղի ունեցած օդանավերի հետ թռչունների բախումների հաշվառում և ձեռնարկում է միջոցներ` ուղղված դրանց նվազեցմանը`
ա. ձայնային (վտանգի կամ տագնապի աղաղակների, ինչպես նաև գիշատիչների ձայներ արձակող) կամ հրատեխնիկական միջոցների կիրառմամբ խոչընդոտում է աերոդրոմի տարածքում թռչունների բնակեցմանը և կուտակմանը,
բ. իրականացնում է վերահսկողություն աերոդրոմի ամբողջ գրունտային գոտու բուսական շերտի առավելագույն թույլատրելի բարձրության (ոչ ավելի 20 սմ-ից) նկատմամբ:
i
(89-րդ կետը փոփ. 11.05.15 թիվ 103-Ն հրաման)
i
90. Աերոդրոմի տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվում է Գլխավոր վարչության պետի թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 246-Ն հրամանով հաստատված «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների ու մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգի» դրույթների համաձայն:
1) Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային և կառամատույցային մեխանիզացիայի միջոցների վարորդները անհրաժեշտության դեպքում անցնում են բժշկական զննում. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներն ապահովելու նպատակով:
(90-րդ կետը փոփ. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
i
91. Նոր աերոդրոմներ նախագծելիս և վազքուղիների ուղղությունները որոշելիս հաշվի են առնվում հետևյալ պայմանները`
1) Վազքուղու շահագործման գործակիցը, որն այն օդանավերի համար, որոնց համար նախատեսված է վազքուղին կազմում է առնվազն 95%:
2) Հիմնական քամիների ուղղությունները և ուժգնությունը. հիմք ընդունելով օդանավ արտադրողների կողմից օդանավերի համար սահմանված քամու կողային բաղադրիչի առավելագույն հետևյալ մեծությունները`
ա. 37 կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում կազմում է առնվազն 1500 մ,
բ. 24 կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում գերազանցում է 1200 մ, սակայն քիչ է 1500 մ,
գ. 12 կմ/ժ` այն օդանավերի համար, որոնց շահագործման համար վազքուղու երկարությունը ստանդարտ պայմաններում քիչ է 1200 մ:
3) Հիմնական քամիների տվյալները հաշվարկելիս հիմք են ընդունվում վերջին տարիների (առնվազն 5 տարվա) վիճագրական ցուցանիշները, որոնց հավաստիության համար համապատասխան չափումները (քամու ուժը, ուղղությունը) անհրաժեշտ է իրականացնել օրն առնվազն 8 անգամ,
4) Թռիչք/վայրէջքի գոտիների սահմաններում բնակավայրերի առկայությունը. օդանավերի արտանետումների և աղմուկի ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
(91-րդ կետը փոփ. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
i
91.1. Նոր աերոդրոմների նախագծման և կառուցման, ինչպես նաև գործող աերոդրոմների վերակառուցման ընթացքում հաշվի են առնվում կառուցվածքներին և ենթակառուցվածքներին ներկայացվող պահանջները` ուղղված թռիչքների անվտանգության ապահովմանը:
(91.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
i
92. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության պարտադիր հաշվառում:
1) Աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության մասին Աերոդրոմ շահագործողն անմիջապես տեղեկացնում է Գլխավոր վարչությանը:
2) Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Աերոդրոմ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում հաշվետվություն աերոդրոմի տարածքում նախորդ ամսվա ընթացքում տեղի ունեցած ավիացիոն պատահարների, միջադեպերի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձությունների վերաբերյալ:
(92-րդ կետը լրաց. 05.02.15 թիվ 19-Ն, 14.04.16 թիվ 62-Ն հրամաններ)
93. Եթե շահագործման ընթացքում աերոդրոմում առաջանում են անհամապատասխանություններ սահմանված պահանջներից, ապա Աերոդրոմ շահագործողի կողմից կատարվում են աերոնավիգացիոն ուսումնասիրություններ և ռիսկերի գնահատում, որոնք ներկայացվում են Գլխավոր վարչություն` անհամապատասխանությունները որպես բացառություն սահմանելու նպատակով:
1) Աերոդրոմ շահագործողն ապահովում է Գլխավոր վարչության կողմից սահմանված բացառությունների հրապարակումն աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ` համաձայն Գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 28-ի N 87-Ն հրամանով սահմանված «Աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգ»-ի:
(93-րդ կետը լրաց. 11.05.15 թիվ 103-Ն հրաման)
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թ. ապրիլի 23-ի
թիվ 64-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության
սերտիֆիկացված աերոդրոմների
շահագործման պայմանների
Աերոդրոմի օդային տարածքի բաժանումն ըստ թռիչքների համար նախատեսված
ազատ գոտիների ապահովման հարթությունների, դրանց բնութագրերը և
ներկայացվող պահանջները
Գլուխ I
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
1. Աերոդրոմի շրջանի օդային տարածքը թռիչքների համար նախատեսված ազատ գոտիների ապահովման տեսանկյունից բաժանվում է հետևյալ հարթությունների`
1) Կոնային` թեք հարթություն է, որի ստորին սահմանը համընկնում է ներքին հորիզոնական հարթության մակերևույթի վերին սահմանի հետ և հանդիսանում է վերջինիս շարունակությունը:
2) Ներքին հորիզոնական` հորիզոնական շրջան է, որը գտնվում է աերոդրոմի և մերձաերոդրոմային օդային տարածքում: Շրջանի շառավիղը և բարձրությունը որոշվում են աերոդրոմի տեղորոշիչ կետի նկատմամբ:
3) Վայրէջքի հարթությունն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղանի ձևով հարթություն, որը գտնվում է ՎՈՒ շեմերի շարունակության վրա: Վայրէջքի կորագծային սխեմաների կամ դրանց շեղվածության դեպքերում հնարավոր է վայրէջքի հարթության ձևի փոփոխում: Վայրէջքի հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` սեղանի հիմքերից մեկը, որը ուղղահայաց է ՎՈՒ առանցքագծի շարունակությանը և գտնվում է վազքուղու շեմերից սահմանված հեռավորության վրա: Վայրէջքի հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը հավասար է ՎՈՒ տվյալ շեմի հարաբերական միջին բարձրությանը, իսկ թեքությունները սահմանվում են վայրէջքի առանցքագծով անցնող ուղղահայաց մակերեսի նկատմամբ,
բ. եզրային սահմանները` սեղանի կողմերը, որոնք սկսվում են վայրէջքի ներքին մակերևույթի սահմանից և հավասարաչափ շեղված են ՎՈՒ առանցքագծի նկատմամբ,
գ. արտաքին սահմանը` սեղանի երկրորդ հիմքը:
4) Վայրէջքի ներքին հարթությունն իրենից ներկայացնում է ուղղանկյուն, որը գտնվում է անմիջապես ՎՈՒ շեմի առջև: Վայրէջքի ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` սահմանված երկարությամբ ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց, որը համընկնում է վայրէջքի հարթության ներքին սահմանի հետ,
բ. եզրային սահմանները` սահմանված երկարությամբ ՎՈՒ առանցքագծին զուգահեռներ, որոնք սկսվում են հարթության ներքին սահմանից,
գ. արտաքին սահմանը` հարթության ներքին սահմանին զուգահեռ:
5) Անցումային` բարդ հարթություն, որը տեղաբաշխված է ՎՈՒ թռիչքային գոտու և վայրէջքի հարթության երկայնքով և թեքությամբ տարածվում է վեր` մինչ ներքին հորիզոնական հարթություն: Անցումային հարթության հարաբերական բարձրությունը վայրէջքի հարթության երկայնքով համապատասխանում է վերջինիս բարձրությանը, իսկ թռիչքային գոտու երկայնքով` ՎՈՒ առանցքագծի մոտակա կետի բարձրությանը: Հարթության երկայնքով թեքությունը հաշվարկվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ, իսկ ճակատային հատվածների թեքությունը` ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց: Անցումային հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը, որը սկսվում է վայրէջքի և ներքին հորիզոնական հարթությունների հատման եզրային սահմանից և տարածվում է ներքև վայրէջքի հարթության եզրի երկայնքով մինչև վայրէջքի հարթության ներքին սահմանը` ՎՈՒ առանցքագծին զուգահեռ,
բ. վերին սահմանը, որը համընկնում է ներքին հարթության մակերեսի սահմանի հետ:
6) Ներքին անցումային` ՎՈՒ ավելի մոտ գտնվող անցումային հարթությանը համանման հարթություն: Ներքին անցումային հարթության ստորին սահմանի հարաբերական բարձրությունը, վայրէջքի և երկրորդ շրջանի հարթությունների երկայնքով, համապատասխանում է կոնկրետ հարթության բարձրությանը, իսկ թռիչքագոտու երկայնքով` ՎՈՒ առանցքագծի կամ դրա շարունակության մոտակա կետի բարձրությանը: Հարթության թեքությունը հաշվարկվում է վազքուղու առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Ներքին հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ստորին սահմանը, որը սկսվում է վայրէջքի ներքին հարթության եզրից և տարածվում է դրա երկայնքով` զուգահեռ ՎՈՒ առանցքագծին մինչև ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու (այսուհետ` երկրորդ շրջան) հարթության ներքին սահմանը և դեպի վեր տվյալ հարթության եզրային սահմանի ուղղությամբ մինչև ներքին հորիզոնական հարթության եզրային սահմանը.
բ. վերին սահմանը, որը գտնվում է ներքին հորիզոնական հարթության վրա:
7) Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթություն` իրենից ներկայացնում է թեք հարթություն, որը գտնվում է ներքին անցումային հարթությունների միջև, ՎՈՒ շեմից սահմանված հեռավորության վրա: Ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթության ներքին սահմանի հարաբերական բարձրությունը համապատասխանում է ՎՈՒ առանցքագծի բարձրությանը ներքին սահմանի գոտում: Հարթության թեքությունը հաշվարկվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Հարթության սահմաններ են հանդիսանում`
ա. ներքին սահմանը` ՎՈՒ շեմերից համապատասխան հեռավորության վրա գտնվող և առանցքագծին ուղղահայաց հորիզոնականը,
բ. եզրային սահմանները` սկսվում են ներքին սահմանի եզրերից և հավասարաչափ շեղված ՎՈՒ առանցքագծով անցնող հարթության նկատմամբ տարածվում են մինչև արտաքին սահմանը,
գ. արտաքին սահմանը` ներքին հորիզոնական հարթությունում տեղակայված և ներքին սահմանին զուգահեռ սահման:
8) Բարձրություն հավաքելու` ՎՈՒ շեմերի կամ խոչընդոտներից ազատ գոտու սահմաններից դուրս թեք կամ նշված ձևի հարթություն: Բարձրություն հավաքելու ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է ՎՈՒ շեմի և ներքին սահմանի միջև ընկած հատվածում ՎՈՒ առանցքագծի շարունակության առավելագույն բարձրության վրա գտնվող կետի բարձրությանը, սակայն խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում ներքին սահմանի բարձրությունը համապատասխանում է խոչընդոտներից ազատ գոտու առանցքագծի վրա գտնվող հողատարածքի առավելագույն բարձր կետի բարձրությանը: Եթե բարձրություն հավաքելու հետագիծն ուղղագիծ է, բարձրություն հավաքելու մակերևույթի թեքությունը սահմանվում է ՎՈՒ առանցքագծով անցնող ուղղաձիգ հարթության նկատմամբ: Եթե բարձրություն հավաքելու հետագիծը շրջադարձով է և ունի բարդ գծանկար, առանցքագծի թեքությունը համանման է ուղղագիծ հետագծի թեքությանը: Բարձրություն հավաքելու հարթության սահմաններ են`
ա. ներքին սահմանը` ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց հորիզոնական է, որը կարող է տեղակայված լինել կամ ՎՈՒ շեմից սահմանված հեռավորության վրա, կամ խոչընդոտներից ազատ գոտու առկայության դեպքում` դրա վերջնասահմաններում,
բ. եզրային սահմանները, որոնք սկսվում են ներքին սահմանի եզրերից և սահմանված անկյան տակ հավասարաչափ շեղված են թռիչքագծի նկատմամբ մինչև սահմանված լայնությունը, որից սկսած շարունակվում են բարձրություն հավաքելու հարթության երկարության մնացած ամբողջ հատվածի չափով,
գ. արտաքին սահմանը` թռիչքագծին ուղղահայաց հորիզոնական սահմանված հեռավորության վրա:
2. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթությունների գծանկարները և բնութագրերը ներկայացված են սույն Հավելվածի 1 ու 2 նկարներում և 1 ու 2 աղյուսակներում:
3. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթություններին ներկայացվող պահանջները պայմանավորված են աերոդրոմի ծածկագրային ցուցանիշով և վազքուղու նավիգացիոն միջոցների հագեցվածությամբ:
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
ՆԿԱՐ N 1 ______________________________
ԻՐՏԵԿ - նկար N 1-ը չի բերվում
Աերոդրոմի շրջանի օդային տարածքն ըստ հարթությունների
ՆԿԱՐ N 2 ______________________________
ԻՐՏԵԿ - նկար N 2-ը չի բերվում
Աերոդրոմի շրջանի օդային տարածքի հարթությունները և դրանց
բնութագրերը
Վայրէջքի համար վազքուղի Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Հարթու- |Աերոդրոմի դասակարգումը |
|թյունը |________________________________________________________________|
|և | |Սարքավորված վազքուղի|
|չափսերը | |օդանավերի ճշգրիտ |
| | |վայրէջքի համար |
| |___________________________________________|____________________|
| |Չսարքավորված վազքուղի |Սարքավորված |I |II և |
| | |վազքուղի |կարգախմբի |III |
| | |օդանավերի ոչ | |կարգա-|
| | |ճշգրիտ | |խմբի |
| | |վայրէջքի համար | | |
| |_______________________|___________________|_____________|______|
| |Վազքուղու ծածկագրի նիշը|Վազքուղու |Վազքուղու |Վազք- |
| | |ծածկագրի նիշը |ծածկագրի |ուղու |
| | | |նիշը |ծածկա-|
| | | | |գրի |
| | | | |նիշը |
|________|_______________________|___________________|_____________|______|
| |1 | 2 | 3 | 4 |1.2 | 3 | 4 |1.2 | 3.4 |3.4 |
|_________________________________________________________________________|
| Կոնային |
|_________________________________________________________________________|
|Թեքու- |5% |5% |5% |5% |5% |5% |5% |5% |5% |5% |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Բարձրու-|35 մ |55 մ |75 մ |100 մ|60 մ |75 մ |100 մ |60 մ |100 մ |100 մ |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Ներքին հորիզոնական |
|_________________________________________________________________________|
|Բարձրու-|45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |45 մ |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Շառավիղը|2000մ|2500մ|4000մ|4000մ|3500մ|4000մ |4000մ |3500մ |4000մ |4000մ |
|_________________________________________________________________________|
| Վայրէջքի ներքին |
|_________________________________________________________________________|
|Լայնութ-| - | - | - | - | - | - | - |90 մ |120 մ |120 մ |
|յունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Հեռավո- | - | - | - | - | - | - | - |60 մ |60 մ |60 մ |
|րութ. | | | | | | | | | | |
|շեմից | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Երկարու-| - | - | - | - | - | - | - |900 մ |900 մ |900 մ |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Թեքու- | - | - | - | - | - | - | - |2.5% |2% |2% |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Վայրէջքի |
|_________________________________________________________________________|
|Ներք. |60 մ |80 մ |150 մ|150 մ|150 մ|300 մ |300 մ |150 մ |300 մ |300 մ |
|սահմ. | | | | | | | | | | |
|երկար. | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Հեռավո- |30 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |60 մ |
|րութ. | | | | | | | | | | |
|շեմից | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Շեղվա- |10% |10% |10% |10% |15% |15% |15% |15% |15% |15% |
|ծություն| | | | | | | | | | |
|(յուրա- | | | | | | | | | | |
|քանչյուր| | | | | | | | | | |
|ուղղու- | | | | | | | | | | |
|թյամբ) | | | | | | | | | | |
|________|________________________________________________________________|
| | Առաջին հատված |
|________|________________________________________________________________|
|Երկարու-|1600 |2500մ|3000մ|3000մ|2500մ|3000մ |3000մ |3000մ |3000մ |3000մ |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Թեքու- |5% |4% |3.33%|2.5% |3.33%|2% |2% |2.5% |2% |2% |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Երկրորդ հատված |
|_________________________________________________________________________|
|Երկարու-| - | - | - | - | - |3600մ |3600մ |12000 |3600 |3600 |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Թեքու- | - | - | - | - | - |2.5% |2.5% |3% |2.5% |2.5% |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Հորիզոնական հատված |
|_________________________________________________________________________|
|Երկարու-| - | - | - | - | - |8400մ |8400մ | - |8400մ |8400մ |
|թյունը | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Թեքու- | - | - | - | - | - |15000մ|15000մ|15000մ|15000մ|15000մ|
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Անցումային |
|_________________________________________________________________________|
|Թեքու- |20% |20% |14.3%|14.3%|20% |14.3% |14.3% |14.3% |14.3% |14.3% |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Ներքին անցումային |
|_________________________________________________________________________|
|Թեքու- | - | - | - | - | - | - | - |40% |3.33% |3.33% |
|թյունը | | | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| Ընդհատված վայրէջքի |
|_________________________________________________________________________|
|Ներք. | - | - | - | - | - | - | - |90 մ |120 մ |120 մ |
|սահմ. | | | | | | | | | | |
|երկար. | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Հեռավո- | - | - | - | - | - | - | - | - |1800 մ|1800 մ|
|րութ. | | | | | | | | | | |
|շեմից | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Շեղվա- | - | - | - | - | - | - | - |10% |10% |10% |
|ծություն| | | | | | | | | | |
|(յուրա- | | | | | | | | | | |
|քանչյուր| | | | | | | | | | |
|ուղղու- | | | | | | | | | | |
|թյամբ) | | | | | | | | | | |
|________|_____|_____|_____|_____|_____|______|______|______|______|______|
|Թեքու- | - | - | - | - | - | - | - |4% |3.33% |3.33% |
|թյունը | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Թռիչքի համար նախատեսված վազքուղի Աղյուսակ 2
._____________________________________________________.
|Վազքուղու ծածկագրի համարը |
|_____________________________________________________|
|Հարթությունը և չափսերը |1 |2 |3 կամ 4|
|_______________________________|______|______|_______|
|Ներքին սահմանագծի երկարությունը|60 մ |80 մ |180 մ |
|_______________________________|______|______|_______|
|Հեռավորություն վազքուղու շեմից |30 մ |60 մ |60 մ |
|_______________________________|______|______|_______|
|Շեղվածությունը (յուրաքանչյուր |10% |10% |12.5% |
|ուղղությամբ) | | | |
|_______________________________|______|______|_______|
|Վերջնահատվածի լայնությունը |380 մ |580 մ |1200 մ |
|_______________________________|______|______|_______|
|Երկարությունը |1600 մ|2500 մ|15000 մ|
|_______________________________|______|______|_______|
|Թեքությունը |5% |4% |2% |
._____________________________________________________.
4. Չսարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. անցումային:
5. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները:
6. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:
7. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում կոնային կամ ներքին հորիզոնական մակերևույթների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
8. Օդանավերի ոչ ճշգրիտ վայրէջքի համար սարքավորված վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. անցումային:
9. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:
10. Վայրէջքի հարթության հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`
ա. վազքուղու շեմքի 150 մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ
բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը` կապված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:
11. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի հարթության, ներքին սահմանից 3000 մետրի սահմաններում կամ անցումային հարթության սահմանը, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
12. Օդանավերի ճշգրիտ վայրէջքի համար I, II և III կարգախմբի վազքուղիների համար սահմանվում են խոչընդոտների սահմանափակման հետևյալ մակերևույթները`
ա. կոնային,
բ. ներքին հորիզոնական,
գ. վայրէջքի,
դ. վայրէջքի ներքին,
ե. անցումային,
զ. ներքին անցումային,
է. ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու:
13. Հարթությունների հարաբերական բարձրությունները և թեքությունները չեն գերազանցում սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում ներկայացված մեծությունները, բացառությամբ վայրէջքի հարթության հորիզոնական հատվածի:
14. Վայրէջքի մակերևույթի հորիզոնական հատվածը գտնվում է այն կետից հետո, որտեղ 2,5% գրադիենտով թեքությունը հատում է`
ա. վազքուղու շեմքի 150 մ բարձրության վրա գտնվող հորիզոնական հարթությունը կամ
բ. խոչընդոտների անցման բացարձակ/հարաբերական բարձրությունը սահմանող ցանկացած օբյեկտի առավել բարձր կետով անցնող հորիզոնական հարթությունը կապված նրանից, թե որն է դրանցից ավելի բարձր:
15. Անշարժ օբյեկտները չեն գերազանցում վայրէջքի ներքին, ներքին անցումային և ընդհատված վայրէջքի ժամանակ երկրորդ շրջան անցնելու հարթությունների սահմանները, բացառությամբ իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ անհրաժեշտ օբյեկտների, որոնք պետք է տեղադրված լինեն դյուրաբեկ ամրանների վրա:
1) Նշված հարթությունների սահմաններում բացառվում է շարժական օբյեկտների առկայությունը:
16. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վայրէջքի կամ անցումային հարթությունների սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով կամ բացասաբար չեն ազդում թռիչքների անվտանգությանը:
17. Օդանավի վերելքի անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանվում է վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթություն, որի երկրաչափական չափսերը ներկայացված են սույն Հավելվածի թիվ 2 աղյուսակում:
18. Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չեն գերազանցում վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու հարթության սահմանները, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:
i
19. Սույն Հավելվածում ներկայացված հարթությունների սահմաններից դուրս տեղակայված անշարժ օբյեկտները, որոնց բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ գերազանցում է 60 և ավելի մետրը, կարող են դիտարկվել որպես խոչընդոտ, եթե աերոնավիգացիոն հետազոտությունների արդյունքում սահմանվում է, որ դրանք կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը:
1) Աերոնավիգացիոն հետազոտություններն իրականացվում են Գլխավոր վարչության կողմից: Գլխավոր վարչության հրավերով աերոնավիգացիոն հետազոտություններում կարող են մասնակցել Աերոդրոմ շահագործողի և ՕԵԿ մարմնի մասնագետները:
(19-րդ կետը փոփ. 14.04.16 թիվ 62-Ն հրաման)
Գլուխ II
Խոչընդոտների մականշումները
20. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու և վայրէջքի հարթությունների ներքին սահմանից 3000 մ սահմաններում դրանց կամ անցումային և հորիզոնական հարթությունների մակերեսը հատող խոչընդոտները ենթակա են ցերեկային մականշման, իսկ եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, խոչընդոտներն ապահովվում են գիշերային մականշմամբ` լուսաազդանշանային միջոցներով:
21. Խոչընդոտի ցերեկային և գիշերային մականշումները կարող են չիրականացվել, եթե այն ստվերարկված է այլ խոչընդոտով:
22. Խոչընդոտի ցերեկային մականշումը կարող է չիրականացվել եթե`
ա. խոչընդոտի բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ չի գերազանցում 150 մ և այն ցերեկային ժամերին լուսավորված է միջին ինտենսիվությամբ լույսերով,
բ. ցերեկային ժամերին խոչընդոտը լուսավորված է բարձր ինտենսիվությամբ լույսերով:
23. Խոչընդոտի գիշերային մականշում կարող է չիրականացվել, եթե խոչընդոտ է հանդիսանում լուսափարոսը:
24. Աերոդրոմի սահմաններում տեղակայված աերոնավիգացիոն լույսերն ապահովվում են ցերեկային մականշմամբ:
25. Ցերեկային և, եթե աերոդրոմը շահագործվում է, գիշերային ժամերին, նաև գիշերային մականշմամբ ապահովվում են`
ա. թռիչքագծային լույսերի համակարգի խոչընդոտներից պաշտպանված հարթությունը գերազանցող խոչընդոտները, այն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղան վազքուղու շեմից համապատասխան հեռավորության վրա, որի չափերը և թեքությունները ներկայացված են սույն Հավելվածի թիվ 1 աղյուսակում,
բ. ղեկուղիների գոտիներում, կառամատույցում կամ օդանավերի կայանատեղերում գտնվող խոչընդոտները,
գ. սույն Հավելվածով սահմանված հարթություններից դուրս գտնվող, սակայն ծովի մակերևույթի նկատմամբ 150 մ և ավելի բարձրություն ունեցող խոչընդոտները:
26. Խոչընդոտների մականշումն իրականացվում է գծանշման (ներկման) եղանակով: Խոչընդոտները կարող են չմականշվել, եթե իրենց ձևով, չափսերով և գույնով ցայտուն արտահայտված են շրջակա միջավայրում:
27. Խոչընդոտները մականշվում են արտահայտիչ գույներով` կարմիր-սպիտակ կամ նարնջագույն-սպիտակ: Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը քիչ է 1.5 մետրից, խոչընդոտը կարող է մականշվել մեկ գույնով` կարմիր կամ նարնջագույն, ելնելով միջավայրի պայմաններից:
28. Ելնելով ձևից և չափսերից, խոչընդոտները կարող են մականշվել վանդակաձև, հորիզոնական կամ ուղղաձիգ շերտագծերով:
1) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը հավասար կամ գերազանցում են 4.5 մետրը, խոչընդոտը մականշվում է վանդակաձև. կազմված ուղղանկյուններից, որոնց կողմերի չափսերն են` առնվազն 1.5 մ և ոչ ավելի 4.5 մետրից:
2) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի կողմերից մեկը (երկարությունը կամ լայնությունը) գերազանցում է 1.5 մետրը, իսկ մյուսը քիչ է 4.5 մետրից կամ խոչընդոտն իրենից ներկայացնում է կարկասային կառույց, մականշումն իրականացվում է շերտագծերով:
3) Շերտագծերը գծանշվում են ուղղաձիգ, խոչընդոտի առավել մեծ կողմի նկատմամբ: Շերտագծերը գծանշվում են տվյալ կողմի լայնության մեկ յոթերորդի (1/7) չափով:
4) Խոչընդոտների անկյունները կամ եզրերը մականշվում են ընտրված գույնի մուգ երանգներով:
29. Եթե գործնականում խոչընդոտների գծանշում իրականացնելն անհնար է, խոչընդոտները կարող են մականշվել դրոշակներով կամ տեղանիշերով:
1) Դրոշակները տեղադրվում են խոչընդոտի կամ դրա առավելագույն բարձր կետի շուրջը: Եթե դրոշակներն օգտագործվում են երկարավուն խոչընդոտների մականշման համար, դրանք տեղադրվում են իրարից առնվազն 15 մ հեռավորության վրա:
2) Դրոշակները կարող են լինել միաերանգ, նարնջագույն կամ երկերանգ, կազմված երկու նարնջագույն և սպիտակ եռանկյունաձև մասերից: Անշարժ օբյեկտները մականշող դրոշակների յուրաքանչյուր կողմի չափսը կազմում է առնվազն 0.6 մ, իսկ շարժունակ օբյեկտները մականշող դրոշակներինը` 0.9 մ:
3) Տեղանիշները խոչընդոտների վրա կամ դրանց շրջակայքում տեղադրվում են այնպես, որպեսզի ընդհանուր պատկերացում տան դրանց ձևի և չափսերի մասին և պարզ եղանակին երկնքից և գետնից տեսանելի լինեն համապատասխանաբար 1000 մ և 300 մ հեռավորությունների վրա:
4) Էլեկտրահաղորդագծերի վրա տեղադրվող տեղանիշները լինում են գնդաձև առնվազն 60 սմ տրամագծով: Ըստ տրամագծի մեծության տեղանիշները տեղակայվում են հետևյալ հեռավորությունների վրա`
ա. 30 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 60 սմ,
բ. 35 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 80 սմ,
գ. 40 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 130 սմ:
5) Տեղանիշները կարող են լինել միաերանգ` սպիտակ, կարմիր կամ նարնջագույն:
30. Խոչընդոտների գիշերային մականշումն իրականացվում է արգելափակիչ ցածր, միջին կամ բարձր ինտենսիվության լույսերով: Ըստ նշանակության արգելափակիչ լույսերը դասակարգվում են`
ա. «Ա»(A) և «Բ»(B) տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են անշարժ խոչընդոտների վրա,
բ. «Ս»(C) տիպի լույսերի, որոնք տեղադրվում են շարժական խոչընդոտների (տրանսպորտային միջոցներ) վրա,
գ. «Դ»(D) տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են օդանավերն ուղեկցող մեքենաների վրա:
1) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ մինչև 45 մ բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի ցածր ինտենսիվության լույսերով: Եթե անհրաժեշտ է խոչընդոտի հատուկ մականշում, օգտագործվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի միջին կամ բարձր ինտենսիվության լույսեր:
2) Աերոդրոմի տարածքում շահագործվող շարժական խոչընդոտները, բացառությամբ օդանավերի, մականշվում են «Ս»(C) տիպի ցածր ինտենսիվության լույսերով:
3) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ 45 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի միջին ինտենսիվության լույսերով:
4) Գետնի մակերևույթի նկատմամբ 150 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «Ա»(A) տիպի բարձր ինտենսիվության լույսերով:
5) «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերով մականշվում են գետնի մակերևույթի նկատմամբ 45 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները և էլեկտրահաղորդագծերի հենասյուները:
6) «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերը կարող են փոխարինվել «Բ»(B) կամ «Ս»(C) տիպի միջին ինտենսիվության լույսերով, եթե գիշերային ժամերին դրանց օգտագործումն աերոդրոմի շրջանում (10000 մ շառավղով) կարող է շլացնել օդաչուներին:
7) Արգելափակիչ լույսերը տեղադրվում են հնարավորինս մոտ խոչընդոտի առավել բարձր կետին այնպես, որպեսզի նշվեն սույն Հավելվածի 20-րդ կետում ներկայացված հարթությունները գերազանցող խոչընդոտի հատվածները:
8) Եթե գետնի մակերևույթի նկատմամբ խոչընդոտի բարձրությունը գերազանցում է 45 մ, տեղադրվում են լրացուցիչ արգելափակիչ լույսեր` միջանկյալ մակարդակների և իրարից հավասար հեռավորությունների վրա: Եթե խոչընդոտի բարձրությունը կազմում է 45-105 մ, արգելափակիչ լույսերը տեղադրվում են 52 մ ոչ ավելի հեռավորությունների վրա, իսկ եթե գերազանցում է 105 մետրը` 105 մ ոչ ավելի հեռավորությունների վրա:
9) Յուրաքանչյուր մակարդակի վրա տեղակայվող արգելափակիչ լույսերի քանակն ապահովում է խոչընդոտի մականշումը բոլոր ուղղություններով և տալիս է ընդհանուր պատկերացում խոչընդոտի ձևի ու չափսերի մասին:
10) Ծխնելույզների վրա արգելափակիչ լույսերը տեղադրվում են այնպես, որպեսզի բացառվի լուսարձակների աղտոտումը:
11) Եթե երկարավուն կամ իրար մոտ տեղակայված խոչընդոտները մականշվում են ցածր ինտենսիվության լույսերով, դրանց միջև հեռավորությունը կազմում է ոչ ավելի 45 մ, իսկ միջին ինտենսիվության լույսերով մականշման դեպքում` 90 մ:
12) Ելնելով արգելափակիչ լույսերի տեղադրման բարձրությունից, սահմանվում են լուսարձակների հետևյալ անկյունները հորիզոնական հարթության նկատմամբ`
ա. մինչև 92 մ` 3օ,
բ. 92 - 121 մ` 2օ,
գ. 122 - 151 մ` 1օ,
դ. 151 մ ավելի` 0օ:
13) Ըստ տիպերի և ինտենսիվության արգելափակիչ լույսերը կարող են լինել մշտական լուսարձակման կամ առկայծիչ և չորս գույնի` կարմիր, սպիտակ, դեղին, կապույտ`
ա. «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,
բ. «Ս»(C) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին կամ կապույտ գույնի առկայծիչ լույսեր,
գ. «Դ»(D) տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին գույնի առկայծիչ լույսեր,
դ. «Ա»(A) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր,
ե. «Բ»(B) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի առկայծիչ լույսեր,
զ. «Ս»(C) տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,
է. «Ա»(A) կամ «Բ»(B) տիպի բարձր ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր:
31. Տելեսկոպիկ շարժասանդուղքի եզրագծերը մականշվում են ցածր ինտենսիվության կարմիր գույնի մշտական լուսարձակող լույսերով: