Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ...

04.03.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.09.2002  -ից մինչեւ   04.03.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 19.02.04 թիվ ՆՀ-24-Ն հրամանագիր)

i

030.0566.080500

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-32 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

2. Հրամանագրով հաստատված կանոնադրության`

ա) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալին նշանակում է հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի անդամներից:».

i

բ) 9-րդ կետի «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «ամիսը մեկ անգամ» բառերով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի մասին» ՆՀ-32 հրամանագրի 2-րդ կետը և 1999 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին» ՆՀ-357 հրամանագիրը:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ Նախագահի

2000 թ. մայիսի 8-ի

ՆՀ-566 հրամանագրով

 

i

ԿԱԶՄ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ      Հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության

նախարարի տեղակալ

    Ռազմիկ Մարտիրոսյան     Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

                           կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ

    Սուրեն ԶՈԼՅԱՆ          Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի

                           ռեկտոր

    Հովհաննես ԱՍՐՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահի

                           խորհրդականների գրասենյակի գլխավոր մասնագետ,

                           «Հանուն ժողովրդավարության» ընկերակցություն»

                           հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն

    Գրետա ՄԻՐԶՈՅԱՆ         Հայաստանի «Զինվորի մայր» բարեգործական կոմիտե»

                           հասարակական կազմակերպության նախագահ

                           (համաձայնությամբ)

    Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ          Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության

                           անդամ, փաստաբան

    Ռուբեն ՌՇՏՈՒՆԻ         Փաստաբանների միջազգային միության անդամ,

                           փաստաբան

    Էդուարդ ՊՈԼԱՏՈՎ        Հայաստանի հույների «Պատրիդա» հասարակական

                           կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

    Վլադիմիր ՉԱՏՈԵՎ        Հայաստանի «Ազգությունների միություն»

                           հասարակական կազմակերպության նախագահ

                           (համաձայնությամբ)

    Պասիոնարիա ՀԱԿՈԲՅԱՆ    «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական

                           կազմակերպության նախագահ

    Աիդա ԻՍԿՈՅԱՆ           Երևանի  պետական համալսարանի իրավաբանական

                           ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի

                           դոցենտ

    Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ      «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական

                           կազմակերպության գործադիր տնօրեն

 

    Արևիկ  Պետրոսյան       Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի

                           տեղակալ

 

(կազմը փոփ. 12.08.00 թիվ ՆՀ-642, 29.01.01 ՆՀ-807, 06.09.01 ՆՀ-937, 21.02.02 ՆՀ-1055, 09.09.02 ՆՀ-1174-Ա հրամանագրեր)

 

8 մայիսի 2000 թ.

ՆՀ-566

 

 

pin
ՀՀ Նախագահ
08.05.2000
N ՆՀ-566
Հրամանագիր