ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2019 թվականի N 335-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 2049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2049-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
i
ա. «209.0» թիվը փոխարինել «208.39» թվով,
բ. «29.35» թիվը փոխարինել «28.74» թվով.
2) որոշման 3-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետում «209.0» թիվը փոխարինել «208.39» թվով, իսկ «53.72» թիվը` «53.11» թվով,
բ. «բ» ենթակետում «25.45» թիվը փոխարինել «26.06» թվով.
3) N 4 հավելվածի`
i
ա. «Բնակավայրերի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.______________________________________________________________.
|Բնակավայրերի | 28.74| 17.77| 3.15|
.______________________________________________________________.»,
բ. «Ընդամենը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.______________________________________________________________.
|Ընդամենը | 208.39| 53.11| 26.06|
.______________________________________________________________.»,
4) N 6 հավելվածի`
ա. «054-035» կադաստրային ծածկագրով պարբերությունը հանել,
բ. «Ընդամենը» պարբերության մեջ «29.35» թիվը փոխարինել «28.74» թվով.
5) N 7 հավելվածի`
ա. «054-003-01» կադաստրային ծածկագրով պարբերության «Բնակավայրերի հողեր» սյունակում «2.54» թիվը փոխարինել «3.15» թվով,
բ. «Ընդամենը» պարբերության մեջ «2.54» թիվը փոխարինել «3.15» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 9
Երևան