040.0188.190400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 2000 թվականի N 188
ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքների հետագա կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Արփա-Սևան N 2 թունելի հիմնանորոգման և N 4 հորանի վերագործարկման աշխատանքները կազմակերպել մրցութային կարգով:
(1-ին կետն ուժը կորցրել է 22.09.00 թիվ 586 որոշում)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը`
ա) «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ 10-օրյա ժամկետում կրկին ուսումնասիրել Արփա-Սևան N 2 թունելի տեխնիկական վիճակը և մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովել առավել վթարային հատվածների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու փորձաքննությունը` նախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) մշակել շինարարական աշխատանքների մրցութային պայմանները և 2000 թվականի սեպտեմբեր ամսում ապահովել մրցույթի անցկացումը` մրցութային պայմաններում նշելով կապալառուի անհրաժեշտ տեխնիկական զինվածության, համանման հիդրոտեխնիկական հատուկ աշխատանքների փորձի և ֆինանսատնտեսական բարվոք վիճակի անհրաժեշտությունը.
գ) մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը ապահովել սահմանված կարգով մրցույթի ամփոփումը, հաստատումը և պայմանագրի կնքումը.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ նշված շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ գումարը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի նախագծում.
ե) «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել Արփա-Սևան թունելի N 3 հորանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը.
զ) սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա բանակցություններ վարել «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության հետ` Արփա-Սևան թունելի N 3 հորանի վերականգնման աշխատանքների պայմանագրային գինը որոշելու համար, շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանելով մինչև 2000 թվականի հոկտեմբերի 30-ը:
Բանակցությունների արդյունքները մինչև 2000 թվականի մայիսի 10-ը ներկայացնել շինարարության և տեխնիկական վերահսկողության պատվերի տեղադրման միջգերատեսչական մշտական հանձնաժողովի քննարկմանը.
է) մեկամսյա ժամկետում ճշտել Արփա-Սևան թունելի N 3 հորանի վերագործարկման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը և առաքման ժամկետները.
ը) Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված` Արփա-Սևան թունելի քայքայված մյուս հատվածները (2-րդ, 3-րդ հերթեր, N 4 հորան) վերականգնելու նպատակով 2001 թվականին ապահովել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց ֆինանսավորման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) առաջնահերթ կարգով ապահովել Արփա-Սևան N 2 թունելի վթարային հատվածների (1-ին հերթ) վերականգնման և Արփա-Սևան N 3 հորանի վերագործարկման հետազոտական, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների, նույն հորանի վերականգնման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումը.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության հետ համատեղ ճշտել 1999 թվականի ընթացքում Արփա-Սևան թունելի հիմնանորոգման աշխատանքների (կատարված և չվճարված) ծավալները և 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտքերի վճարման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 19-ից: