Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1477-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 57,246.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 49,754.7 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 3,344.4 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 4,147.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1477-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |(հազ.    |

|    |                                                     |դրամ)    |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             | 49,754.7|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   | 49,754.7|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Արծվանիստի համայնքի 3 փողոցի գիշերային լուսավորության|  3,600.0|

|    |ցանցի ընդլայնում                                     |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.2.|Ծակքարի համայնքի 1-ին և  3-րդ փողոցների երկարությամբ |  8,085.1|

|    |անցնող ոռոգման ջրագծերի կառուցում                    |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.3.|Գեղամասարի համայնքի Փոքր Մասրիկի խմելու ջրի ներքին   | 22,416.0|

|    |ցանցի վերանորոգում                                   |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.4.|Ծովագյուղի համայնքի ջրամատակարարման համակարգի        |  7,086.1|

|    |բարելավում                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.5.|Ծովագյուղի համայնքի Կայարան թաղամասի կոյուղու և      |  8,567.5|

|    |կեղտաջրերի կուտակման հորի կառուցում                  |         |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1477-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |(հազ.    |

|    |                                                     |դրամ)    |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  3,344.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  3,344.4|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Հայկաշենի համայնքի մանկապարտեզի կահավորման համար     |  3,344.4|

|    |գույքի և  տեխնիկայի ձեռքբերում                       |         |

.____________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի դեկտեմբերի 20-ի

N 1477-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

.____________________________________________________________________.

|NN  |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման        |Տարի     |

|ը/կ |հոդվածների և  աշխատանքների անվանումները              |(հազ.    |

|    |                                                     |դրամ)    |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |ԸՆԴԱՄԵՆԸ                                             |  4,147.5|

|____|_____________________________________________________|_________|

|    |այդ թվում`                                           |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.  |Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին                   |  4,147.5|

|____|_____________________________________________________|_________|

|    |որից`                                                |         |

|____|_____________________________________________________|_________|

|1.1.|Մալիշկայի համայնքի Կենտրոնական փողոցի փողոցային      |  4,147.5|

|    |լուսավորություն                                      |         |

.____________________________________________________________________.

 

______________________________________

ԻՐՏԵԿ - NN 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.12.2018
N 1477-Ն
Որոշում