(ուժը կորցրել է 05.06.01 թիվ 499 որոշում)
i
040.0166.110400
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 ապրիլի 2000 թվականի N 166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 407 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի N 10 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱԶՄ
«Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական
ընկերության, «Կենտրոն էլեկտրացանց» պետական փակ
բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց»
պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային
էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության
մասնավորեցման մրցութային հանձնաժողովի
Դ. Զադոյան - ՀՀ էներգետիկայի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության և սոցիալական
ապահովության նախարար
Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
Վ. Մովսեսյան - ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Ավագյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 11-ից: