Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ...

 

 

040.1142.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2018 թվականի N 1142-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» N 985-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) որոշման տեքստում, ինչպես նաև հավելվածում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով, իսկ «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» և «ՀՀ էկոնոմիկայի նախարարին» բառերը հանել.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը.

i

3) որոշման հավելվածի 3-րդ կետի «ազգային վիճակագրական ծառայության» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի» բառերով.

i

4) որոշման հավելվածի 6-րդ կետի «www.mtc.am» բառը փոխարինել «www.mtcit.am» բառով, իսկ «IT indicator» բառերը փոխարինել «ՏՀՏ ցուցանիշներ» բառերով.

i

5) որոշման հավելվածի 13-րդ կետի «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով բառերով.

i

6) որոշման հավելվածի 14-րդ կետի «, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը» բառերը փոխարինել «` հավաքագրվող ցուցանիշների ձևաչափին համապատասխան» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2018
N 1142-Ն
Որոշում