Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 17 ...

 

 

040.0995.170918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 995-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2018 թվականի մարտի 24-ի ուժեղ քամու հետևանքով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի շենքերին պատճառված վնասների հետևանքները վերացնելու նպատակով, որպես նվիրաբերություն տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 1015.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածով)` նույն չափով չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու պայմանով, որից`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի տանիքի վերանորոգման համար` 317000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի տանիքի վերանորոգման համար` 398000 դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական մասնաշենքի տանիքի վերանորոգման համար` 300000 դրամ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածի աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

_______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2018
N 995-Ն
Որոշում