040.0938.270818
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2018 թվականի N 938-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասին և 83-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերով.
i
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «հայերենով և ռուսերենով`» բառերը.
i
4) որոշման 2-րդ կետում «տարանցում» բառը փոխարինել «մաքսային տարանցում» բառերով.
i
5) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին» բառերով.
i
6) որոշման 4-րդ կետում «Մաքսային միության մաքսային օրենսգրքին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին» բառերով.
7) որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «մաքսային» բառը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2018 թվականի օգոստոսի 9-ի
N 938-Ն որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հուլիսի 30-ի
N 865-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Ապրանքի |Ապրանքի համառոտ բնութագիրը |Սույն չափը |
|ծածկագիրն ըստ | |գերազանցող մասը |
|ԱՏԳ ԱԱ-ի | |համարվում է |
| | |ապրանքների |
| | |ակնհայտ |
| | |առևտրային |
| | |քանակություն |
|______________|____________________________________|_________________|
| 1 | 2 | 3 |
|______________|____________________________________|_________________|
|01 |Կենդանի կենդանիներ |3 հատ |
|______________|____________________________________|_________________|
|0105 |Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, |50 հատ (գլուխ) |
| |բադեր, սագեր, հնդկահավեր | |
|______________|____________________________________|_________________|
|02 |Միս և մսի սննդային ենթամթերքներ |30 կգ |
|______________|____________________________________|_________________|
|03 |Ձկներ և խեցգետնանմաններ, |30 կգ |
| |կակղամորթեր և ջրային այլ | |
| |անողնաշարավորներ | |
|______________|____________________________________|_________________|
|0301-0304, |Ձկներ, ծովամթերք (բացառությամբ |5 կգ |
|0306 |թառափազգի ձկների խավիարի) | |
|______________|____________________________________|_________________|
|04 |Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական |30 կգ |
| |մեղր, կենդանական ծագման | |
| |սննդամթերքներ` այլ տեղում | |
| |չհիշատակված կամ չներառված | |
|______________|____________________________________|_________________|
|0407 |Թռչնի ձու կեղևով, թարմ, |150 հատ |
| |պահածոյացված կամ եփած | |
|______________|____________________________________|_________________|
|05 |Կենդանական ծագում ունեցող մթերքներ` |30 կգ |
| |այլ տեղում չհիշատակված կամ չներառված| |
|______________|____________________________________|_________________|
|06 |Կենդանի ծառեր և այլ բույսեր, |15 հատ` |
| |սոխուկներ, արմատներ և բույսերի |յուրաքանչյուր |
| |նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ |տեսակից |
| |և դեկորատիվ կանաչ |կամ 50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|07 |Բանջարեղեն և որոշ ուտելի |50 կգ |
| |արմատապտուղներ և պալարապտուղներ |յուրաքանչյուր |
| | |տեսակից |
|______________|____________________________________|_________________|
|08 |Ուտելի մրգեր և ընկույզներ, |50 կգ |
| |ցիտրուսային մշակաբույսերի և սեխի |յուրաքանչյուր |
| |կեղևներ և կճեպներ |տեսակից |
|______________|____________________________________|_________________|
|09 |Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական |15 կգ |
| |թեյ և համեմունքներ | |
|______________|____________________________________|_________________|
|10 |Հատիկաբույսեր |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|11 |Ալրաղացաձավարային արդյունաբերության |50 կգ |
| |արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, | |
| |հացահատիկային սոսնձանյութ | |
|______________|____________________________________|_________________|
|12 |Յուղատու սերմեր և պտուղներ, այլ |50 կգ |
| |սերմեր, պտուղներ և հատիկներ, | |
| |դեղաբույսեր, բույսեր տեխնիկական | |
| |նպատակների համար, ծղոտ և անասնակեր | |
|______________|____________________________________|_________________|
|13 |Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, |50 կգ |
| |խեժեր և այլ բուսական հյութեր և | |
| |լուծամզուքներ (էքստրակտներ) | |
|______________|____________________________________|_________________|
|1302 11 000 0 |Ափիոն |0 |
|______________|____________________________________|_________________|
|14 |Հյուսածո արտադրանքի պատրաստման համար|50 կգ |
| |բուսական նյութեր, բուսական ծագում | |
| |ունեցող այլ մթերքներ` այլ տեղում | |
| |չհիշատակված կամ չներառված | |
|______________|____________________________________|_________________|
|15 |Կենդանական կամ բուսական ծագում |50 կգ |
| |ունեցող ճարպեր և յուղեր և դրանց | |
| |ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի | |
| |սննդայուղեր, բուսական կամ կենդանական| |
| |ծագում ունեցող մոմեր | |
|______________|____________________________________|_________________|
|16 |Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ |30 կգ |
| |խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ| |
| |ջրային այլ անողնաշարավորներից | |
|______________|____________________________________|_________________|
|1604 31 000 0,|Թառափազգի ձկների խավիար և դրա |ԵՏՄ ոչ անդամ |
|1604 3200 |փոխարինիչներ |պետություններից` |
| | |250 գր, ԵՏՄ անդամ|
| | |պետություններից` |
| | |2 կգ |
|______________|____________________________________|_________________|
|17 |Շաքար և հրուշակեղեն շաքարից |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|1701 |Շաքար |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|170410 |Ծամոն, պատված կամ չպատված շաքարով |1 կգ |
|______________|____________________________________|_________________|
|18 |Կակաո և դրանից մթերքներ |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|19 |Պատրաստի մթերքներ հացաբույսերի |20 կգ |
| |հատիկներից, ալյուրից, օսլայից կամ | |
| |կաթից, հրուշակեղենի արտադրանք | |
| |ալյուրից | |
|______________|____________________________________|_________________|
|20 |Մթերք` բանջարեղենի, մրգերի, |20 կգ |
| |ընկույզների կամ բույսերի այլ մասերի | |
| |վերամշակումից ստացվող | |
|______________|____________________________________|_________________|
|21 |Սննդամթերք` տարբեր |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|22 |Ալկոհոլային, ոչ ալկոհոլային |ԵՏՄ ոչ անդամ |
| |խմիչքներ, քացախ |պետություններից` |
| | |3լ 18 տարին |
| | |լրացած մեկ անձի |
| | |համար, ԵՏՄ անդամ |
| | |պետություններից` |
| | |5լ 18 տարին |
| | |լրացած մեկ անձի |
| | |համար |
|______________|____________________________________|_________________|
|23 |Սննդաարդյունաբերության մնացորդներ և |20 կգ |
| |թափոններ, կենդանիների համար պատրաստի| |
| |կերեր (բացառությամբ ՀՀ կառավարության| |
| |2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն | |
| |որոշման N 2 հավելվածի 1-ին կետում | |
| |նշվածների) | |
|______________|____________________________________|_________________|
|24 |Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական |1 կգ |
| |փոխարինողներ | |
|______________|____________________________________|_________________|
|2402 |Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, |200 սիգարետ կամ |
| |սիգարելլաներ (բարակ սիգարներ) և |50 սիգար |
| |սիգարետներ` ծխախոտով կամ դրա |(սիգարելլաներ) |
| |փոխարինիչներով` |կամ 250 գրամ |
| |սիգարներ` |ծխախոտ, կամ նշված|
| |սիգարելլաներ |արտադրատեսակների |
| |սիգարետներ (ֆիլտրով կամ առանց |ապրանքատեսականին,|
| |ֆիլտրի) |ոչ ավելի, քան 250|
| | |գրամ ընդհանուր |
| | |քաշով` 18 տարին |
| | |լրացած մեկ |
| | |ֆիզիկական անձի |
| | |հաշվարկով |
|______________|____________________________________|_________________|
|25 |Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական|50 կգ |
| |նյութեր, կիր և ցեմենտ | |
|______________|____________________________________|_________________|
|250100 |Կերակրի աղ |5 կգ |
|______________|____________________________________|_________________|
|2515 |Մարմար, տրավերտին կամ կրաքարային |ԵՏՄ ոչ անդամ |
| |տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր |պետություններից |
| |հուշարձանների կամ շինարարության |50 կգ, իսկ ԵՏՄ |
| |համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար |անդամ |
| |կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված|պետություններից |
| |կամ չկոտորակված, սղոցված կամ |1000 կգ |
| |չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների | |
| |կամ ուղղանկյուն (ներառյալ` | |
| |քառակուսի) սալերի մասնատված | |
|______________|____________________________________|_________________|
|2516 |Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար |ԵՏՄ ոչ անդամ |
| |և այլ քարեր` հուշարձանների կամ |պետություններից |
| |շինարարության համար, խոշոր |50 կգ, իսկ ԵՏՄ |
| |կոտորակված կամ չկոտորակված, սղոցված |անդամ |
| |կամ չսղոցված կամ այլ կերպ բլոկների |պետություններից |
| |կամ ուղղանկյուն (ներառյալ` |1000 կգ |
| |քառակուսի) սալերի մասնատված | |
|______________|____________________________________|_________________|
|26 |Հանքաքար, մոխիր, խարամ |0 |
|______________|____________________________________|_________________|
|27 |Հանքային վառելիք, նավթ և |50 կգ |
| |նավթավերամշակման արտադրանք, | |
| |բիտումացված նյութեր, հանքային մոմեր | |
|______________|____________________________________|_________________|
|2710 12 41, |Բենզին և դիզելային վառելիք |10 լիտր |
|2710 19 42 | | |
|______________|____________________________________|_________________|
|2711 11 000 0 |գազ բնական հեղուկացված և գազանման |100 մ3 |
|2711 21 000 0 |վիճակում | |
|______________|____________________________________|_________________|
|28 |Անօրգանական քիմիայի արտադրանք, |0 |
| |թանկարժեք մետաղների, հազվագյուտ | |
| |մետաղների, ռադիոակտիվ տարրերի | |
| |(էլեմենտների) և իզոտոպների | |
| |օրգանական և անօրգանական | |
| |միացություններ | |
|______________|____________________________________|_________________|
|29 |Օրգանական քիմիական միացություններ |0 |
|______________|____________________________________|_________________|
|30 |Դեղագործական արտադրանք |ՀՀ կառավարության |
| | |որոշմամբ |
| | |հաստատված կարգով |
| | |և ցանկով |
|______________|____________________________________|_________________|
|31 |Պարարտանյութեր |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|32 |Դաբաղման և ներկման լուծամզուքներ |20 կգ |
| |(էքստրակտներ), տանիններ և դրանց | |
| |ածանցյալներ, ներկանյութեր, | |
| |պիգմենտներ և այլ ներկող նյութեր, | |
| |ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ | |
| |մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ| |
|______________|____________________________________|_________________|
|33 |Եթերայուղեր և ռետինոիդներ, |1 կգ |
| |օծանելիքային, կոսմետիկական և | |
| |հարդարման միջոցներ, բացառությամբ | |
| |ներքևի տողերի | |
|______________|____________________________________|_________________|
|3303 00 |Օծանելիք և հարդարաջուր |5 հատ` |
| | |յուրաքանչյուրից |
|______________|____________________________________|_________________|
|3304 |Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի|6 հատ` |
| |խնամքի համար միջոցներ (բացի |յուրաքանչյուր |
| |դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` |ապրանքային |
| |արևաթխության համար կամ |ենթադիրքից |
| |արևաթխության դեմ, մանիկյուրի և | |
| |պեդիկյուրի միջոցներ | |
|______________|____________________________________|_________________|
|3305 |Միջոցներ մազերի համար |6 հատ` |
| | |յուրաքանչյուր |
| | |ապրանքային |
| | |ենթադիրքից |
|______________|____________________________________|_________________|
|3306 |Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի |6 հատ` |
| |միջոցներ, ներառյալ` ատամնապրոթեզների|յուրաքանչյուր |
| |ֆիքսացման փոշիներն ու մածուկները, |ապրանքային |
| |միջատամային տարածքները մաքրելու |ենթադիրքից, |
| |թելեր, անհատական փաթեթավորմամբ, |բայց 8 հատից ոչ |
| |մանրածախ վաճառքի համար |ավելի |
|______________|____________________________________|_________________|
|3307 |Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո |6 հատ` |
| |օգտագործելու համար, անհատական |յուրաքանչյուր |
| |օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի |ապրանքային |
| |բաղադրություններ, մազահեռացման |ենթադիրքից, բայց |
| |միջոցներ և այլ պարֆյումերային, |8 հատից ոչ ավելի |
| |կոսմետիկական և հարդարման միջոցներ` | |
| |այլ տեղերում օգտագործելու համար, | |
| |բուրումնավետ, հականեխիչ | |
| |հատկություններով կամ առանց դրանց | |
|______________|____________________________________|_________________|
|34 |Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական|10 կգ` |
| |նյութեր, լվացող միջոցներ, օծող |յուրաքանչյուր |
| |նյութեր, արհեստական և պատրաստի |ապրանքային |
| |մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման |ենթադիրքից |
| |համար բաղադրություններ, մոմեր և | |
| |նմանատիպ արտադրանք, ծեփման համար | |
| |մածուկներ, պլաստիլին, | |
| |«ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով| |
| |ատամնաբուժական բաղադրություններ | |
|______________|____________________________________|_________________|
|35 |Սպիտակուցային նյութեր, վերափոխված |5 կգ |
| |(մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, | |
| |խմորիչներ (ֆերմենտներ) | |
|______________|____________________________________|_________________|
|36 |Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական |0 |
| |արտադրանք, լուցկի, հրակիր | |
| |համահալվածքներ, որոշ այրվող նյութեր | |
|______________|____________________________________|_________________|
|3605 00 000 0 |Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային|100 տուփ |
| |դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի | |
|______________|____________________________________|_________________|
|37 |Լուսանկարչական և կինո-ապրանքներ |10 կգ |
|______________|____________________________________|_________________|
|38 |Քիմիական այլ արտադրանք |ԵՏՄ ոչ անդամ |
| | |պետություններից |
| | |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |5 կգ |
|______________|____________________________________|_________________|
|39 |Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք|30 կգ |
|______________|____________________________________|_________________|
|3922 |Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, |1 հատ` |
| |կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր |յուրաքանչյուրից |
| |լվացվելու համար, բիդեներ, | |
| |զուգարանակոնքեր, դրանց համար | |
| |նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր| |
| |և համանման սանիտարատեխնիկական | |
| |ապրանքներ | |
|______________|____________________________________|_________________|
|40 |Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր |10 կգ |
|______________|____________________________________|_________________|
|4011, 4012, |Օդաճնշական ռետինե անվադողեր, |5 հատ` |
|4013 |դողածածկաններ և ռետինե օդախցիկներ |յուրաքանչյուր |
| | |դիրքից |
|______________|____________________________________|_________________|
|41 |Անմշակ կաշվե հումք (բացի բնական |5 հատ բայց ոչ |
| |մորթուց) և կաշի |ավել քան 20 մ2 |
|______________|____________________________________|_________________|
|42 |Իրեր կաշվից, թամբի սարքեր և |4 հատ` |
| |լծասարքեր, ճամփորդական պարագաներ, |յուրաքանչյուր |
| |կանացի պայուսակներ և դրանց համանման|ենթադիրքից, բայց |
| |ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր|20 հատից ոչ ավելի|
| |(բացի շերամաորդի մանրաթելից) | |
|______________|____________________________________|_________________|
|43 |Բնական և արհեստական մորթի, դրանից |Յուրաքանչյուր |
| |իրեր |ենթադիրքից 1 հատ,|
| | |բայց 4 հատից ոչ |
| | |ավելի |
|______________|____________________________________|_________________|
|44 |Փայտանյութ և դրանից |50 կգ |
| |արտադրատեսակներ, փայտածուխ | |
|______________|____________________________________|_________________|
|4402 |Փայտածուխ (ներառյալ ածուխը` կճեպից |ԵՏՄ ոչ անդամ |
| |կամ ընկույզներից ստացված)` |պետություններից |
| |շեղջաքարացված (ագլոմերացված) կամ |50 կգ, իսկ ԵՏՄ |
| |չշեղջաքարացված (չագլոմերացված) |անդամ պետություն-|
| | |ներից 200 կգ |
|______________|____________________________________|_________________|
|4403, 4406, |Անտառանյութեր` չմշակված, կեղևը կամ |ԵՏՄ ոչ անդամ |
|4407, 4408 |մատաղ շերտը հեռացրած կամ չհեռացրած |պետություններից |
| |կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, |50, իսկ ԵՏՄ անդամ|
| |Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի|պետություններից |
| |գծերի համար, անտառանյութեր` |2մ3 |
| |երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, | |
| |ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, | |
| |ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ | |
| |չմշակված, ճակատային միացումներով կամ| |
| |առանց դրանց, 6 մմ-ից ավելի | |
| |հաստությամբ, երեսապատման թերթեր | |
| |(ներառյալ` շերտավոր փայտանյութի | |
| |մասնատումից ստացված թերթերը)` | |
| |սոսնձած նրբատախտակի կամ նույնանման | |
| |շերտավոր փայտանյութի համար, և այլ | |
| |անտառանյութեր` երկայնակի սղոցմամբ | |
| |կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ | |
| |կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, | |
| |հղկմամբ մշակված կամ չմշակված, | |
| |ճակատային միացումներով կամ առանց | |
| |դրանց, 6 մմ-ից ոչ ավելի հաստությամբ | |
|______________|____________________________________|_________________|
|45 |Խցան և դրանից իրեր |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|46 |Ծղոտից և հյուսելու համար այլ |50 կգ |
| |նյութերից իրեր, զամբյուղային և | |
| |հյուսածո իրեր | |
|______________|____________________________________|_________________|
|47 |Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր|50 կգ |
| |ցելյուլոզային նյութերից, | |
| |վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ | |
| |(թղթի թափոններ) | |
|______________|____________________________________|_________________|
|48 |Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե |20 կգ |
| |զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից | |
|______________|____________________________________|_________________|
|49 |Տպագրված գրքեր, թերթեր, |50 կգ |
| |պոլիգրաֆիական արդյունաբերության | |
| |վերարտադրություններ և այլ | |
| |արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր | |
| |տեքստեր և պլաններ | |
|______________|____________________________________|_________________|
|50 |Մետաքս |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|51 |Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ |20 կգ |
| |մազ, ձիու մազից մանվածք և գործվածք | |
|______________|____________________________________|_________________|
|52 |Բամբակ |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|53 |Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե |20 կգ |
| |թելեր և գործվածք թղթե թելերից | |
|______________|____________________________________|_________________|
|54 |Քիմիական թելեր |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|55 |Քիմիական մանրաթելեր |20 կգ |
|______________|____________________________________|_________________|
|56 |Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և |20 կգ |
| |չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, | |
| |լարաններ, ճոպաններ, պարաններ | |
|______________|____________________________________|_________________|
|57 |Գորգեր և հատակի այլ մանածագործական |24 մ2 |
| |ծածկոցներ | |
|______________|____________________________________|_________________|
|58 |Հատուկ գործվածքներ, թափակար |20 կգ |
| |նրբախավով գործվածքներ, ժանյակներ, | |
| |գոբելեններ, զարդարման նյութեր, | |
| |ասեղնագործվածքներ | |
|______________|____________________________________|_________________|
|5804 10 |Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ |15 կգ |
|______________|____________________________________|_________________|
|59 |Մանածագործական նյութեր, ներծծված |20 կգ |
| |ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական| |
| |նշանակության մանածագործական | |
| |արտադրանք | |
|______________|____________________________________|_________________|
|60 |Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ|20 կգ |
| |ձեռագործ | |
|______________|____________________________________|_________________|
|61 |Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ|50 կգ |
| |մեքենայագործ կամ ձեռագործ | |
|______________|____________________________________|_________________|
|62 |Հագուստի իրեր և պարագաներ, բացի |50 կգ |
| |մեքենայագործ կամ ձեռագործ | |
| |տրիկոտաժեղենից | |
|______________|____________________________________|_________________|
|63 |Այլ պատրաստի մանածագործական |50 կգ |
| |արտադրանք, լրակազմեր, հագուստ և | |
| |մանածագործական արտադրանք` նախկինում | |
| |օգտագործված, լաթեղեն | |
|______________|____________________________________|_________________|
|64 |Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ |10 զույգ |
| |իրեր, դրանց մասեր | |
|______________|____________________________________|_________________|
|6406 |Կոշիկի մասեր |10 կգ |
|______________|____________________________________|_________________|
|65 |Գլխարկներ և դրանց մասեր |10 հատ |
|______________|____________________________________|_________________|
|66 |Անձրևային հովանոցներ, արևապաշտպան |4 հատ` |
| |հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ |յուրաքանչյուր |
| |աթոռներ, ճիպոտներ, ձիավարության |ենթադիրքից, բայց |
| |մտրակներ և դրանց մասեր |20 հատից ոչ ավելի|
|______________|____________________________________|_________________|
|67 |Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` |10 կգ |
| |փետուրներից կամ բմբուլից, | |
| |արհեստական ծաղիկներ, մարդու մազերից | |
| |պատրաստված իրեր | |
|______________|____________________________________|_________________|
|68 |Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, |ԵՏՄ ոչ անդամ պե- |
| |ասբեստից, փայլարից կամ նմանատիպ |տություններից 50 |
| |նյութերից |կգ, իսկ ԵՏՄ անդամ|
| | |պետություններից |
| | |1000 կգ |
|______________|____________________________________|_________________|
|69 |Խեցեգործական արտադրատեսակներ |ԵՏՄ ոչ անդամ պե- |
| | |տություններից 50 |
| | |կգ, իսկ ԵՏՄ անդամ|
| | |պետություններից |
| | |200 կգ |
|______________|____________________________________|_________________|
|70 |Ապակի և ապակուց պատրաստված |50 կգ |
| |արտադրատեսակներ | |
|______________|____________________________________|_________________|
|7101 |Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, |0,5 կգ, բայց ոչ |
| |մշակված կամ չմշակված, սորտավորված |ավելի, քան 25 հազ|
| |կամ չսորտավորված |դոլարին համարժեք |
| | |դրամ |
|______________|____________________________________|_________________|
|7102 |Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց |0 |
| |չշրջանակված կամ չամրացված | |
|______________|____________________________________|_________________|
|7103 |Թանկարժեք (բացի ադամանդից) և |մինչև 1 կարատ, |
| |կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ |կամ 1 կարատից |
| |չմշակված, բայց չշրջանակված կամ |բարձր 1 հատ, բայց|
| |չամրացված |ոչ ավելի, քան 25 |
| | |հազ. դոլարին |
| | |համարժեք դրամ |
|______________|____________________________________|_________________|
|7104 |Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, |մինչև 1 կարատ, |
| |արհեստական, մշակված կամ չմշակված, |կամ 1 կարատից |
| |սորտավորված կամ չսորտավորված |բարձր 2 հատ, բայց|
| | |ոչ ավելի, քան 25 |
| | |հազ. դոլարին |
| | |համարժեք դրամ |
|______________|____________________________________|_________________|
|7113 |Ոսկյա և արծաթյա իրեր |յուրաքանչյուր |
|7114 | |դիրքից 3 հատ, |
|7115 | |բայց ոչ ավելի, |
|7116 | |քան 25 հազ. |
| | |դոլարին համարժեք |
| | |դրամ |
|______________|____________________________________|_________________|
|7117 |Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա) |10 հատ |
|______________|____________________________________|_________________|
|7118 |Մետաղադրամներ |10 հատ |
|______________|____________________________________|_________________|
|72 |Սև մետաղներ |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|73 |Արտադրատեսակներ սև մետաղից |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|74 |Պղինձ և արտադրատեսակներ պղնձից |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|75 |Նիկել և արտադրատեսակներ նիկելից |25 կգ |
|______________|____________________________________|_________________|
|76 |Ալյումին և արտադրատեսակներ |50 կգ |
| |ալյումինից | |
|______________|____________________________________|_________________|
|78 |Կապար և ապրանքներ կապարից |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|79 |Ցինկ և ապրանքներ ցինկից |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|80 |Անագ և ապրանքներ անագից |50 կգ |
|______________|____________________________________|_________________|
|81 |Այլ ոչ թանկարժեք մետաղներ, |0 |
| |մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից | |
|______________|____________________________________|_________________|
|82 |Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված |50 կգ |
| |գործիքներ, դանակներ, գդալներ և | |
| |պատառաքաղներ, դրանց մասեր | |
|______________|____________________________________|_________________|
|83 |Ոչ թանկարժեք մետաղներից այլ |50 կգ |
| |արտադրատեսակներ | |
|______________|____________________________________|_________________|
|84 |Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, |0 |
| |սարքավորումներ և մեխանիկական | |
| |հարմարանքներ, դրանց մասեր, | |
| |բացառությամբ. | |
|______________|____________________________________|_________________|
|8402 |Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող |1 հատ |
| |կաթսաներ (բացի կենտրոնական | |
| |ջեռուցման ջրակաթսաներից, որոնք | |
| |կարող են արտադրել ցածր ճնշման | |
| |գոլորշի), ջրային կաթսաներ` | |
| |գերտաքացուցիչներով | |
|______________|____________________________________|_________________|
|8403 |Կենտրոնական ջեռուցման կաթսաներ` |1 հատ |
|(բացառու- |բացի 8402 ապրանքային դիրքում նշված | |
|թյամբ` |կաթսաներից | |
|8403 10) | | |
|______________|____________________________________|_________________|
|8403 10 |կաթսաներ |ԵՏՄ ոչ անդամ |
| | |պետություններից |
| | |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |1 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8404 |Օժանդակ սարքավորումներ, որոնք |25 կգ |
| |օգտագործվում են 8402 կամ 8403 | |
| |ապրանքային դիրքերում նշված | |
| |կաթսաների հետ (օրինակ` | |
| |ջերմօգտագործիչներ, | |
| |շոգեգերտաքացուցիչներ, մրի | |
| |հեռացուցիչներ, գազային | |
| |վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` | |
| |շոգեջրային կամ այլ շոգեուժային | |
| |կայանքների համար | |
|______________|____________________________________|_________________|
|8405 |Գազագեներատորներ կամ |ԵՏՄ ոչ անդամ |
|(բացառու- |շոգեգեներատորներ` մաքրիչ |պետություններից |
|թյամբ` |կայանքներով կամ առանց |0, իսկ ԵՏՄ անդամ |
|8405 90 000 0)|դրանց. ացետիլենային |պետություններից |
| |գազագեներատորներ և նույնանման |1 հատ |
| |գազագեներատորներ` մաքրիչ | |
| |կայանքներով կամ առանց դրանց | |
|______________|____________________________________|_________________|
|8405 90 000 0 |Մասեր գազագեներատորների կամ |50 կգ |
| |շոգեգեներատորների` մաքրիչ | |
| |կայանքներով կամ առանց դրանց. | |
| |ացետիլենային գազագեներատորների և | |
| |նույնանման գազագեներատորների` | |
| |մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց | |
|______________|____________________________________|_________________|
|8406 |Ջրային շոգետուրբիններ և այլ |ԵՏՄ ոչ անդամ |
|բացառու- |շոգետուրբիններ |պետություններից |
|թյամբ 8406 90)| |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |1 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8406 90 |Մասեր ջրային շոգետուրբինների և այլ |50 կգ |
| |շոգետուրբինների | |
|______________|____________________________________|_________________|
|8407 |Կայծային բռնկմամբ ներքին այրման |ԵՏՄ ոչ անդամ |
| |շարժիչներ` մխոցի պտտվող կամ |պետություններից |
| |հետադարձ-առաջընթաց շարժմամբ |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |1 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8408 |Սեղմումով բոցավառվող ներքին այրման |ԵՏՄ ոչ անդամ |
| |մխոցային շարժիչներ (դիզելներ և |պետություններից |
| |կիսադիզելներ) |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |1 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8409 |Մասեր` բացառապես կամ հիմնականում |25 կգ |
| |8407 կամ 8408 ապրանքային դիրքում | |
| |ընդգրկված շարժիչների համար | |
| |նախատեսված | |
|______________|____________________________________|_________________|
|8410 (բացառու-|Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ|ԵՏՄ ոչ անդամ |
|թյամբ |և կարգավորիչներ դրանց համար |պետություններից |
|8410 90 000) | |0, իսկ ԵՏՄ անդամ |
| | |պետություններից |
| | |1 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8410 90 000 |Մասեր` ներառյալ կարգավորիչներ, |50 կգ |
| |հիդրավլիկ տուրբինների, ջրային | |
| |անիվների և կարգավորիչների | |
|______________|____________________________________|_________________|
|8411 |Շարժիչներ` տուրբոռեակտիվ և |0 |
| |տուրբոպտուտակային, այլ գազային | |
| |տուրբիններ | |
|______________|____________________________________|_________________|
|8412 |Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |0 |
|______________|____________________________________|_________________|
|8413 |Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ |2 հատ |
| |առանց դրանց. հեղուկների վերհաններ | |
|______________|____________________________________|_________________|
|8413 91 000 |Մասեր պոմպերի հեղուկային, |50 կգ |
|8413 92 000 0 |ծախսաչափերով կամ առանց դրանց. | |
| |հեղուկների վերհաններ | |
|______________|____________________________________|_________________|
|8414 |Պոմպեր օդային կամ վակուումային, |2 հատ |
| |օդային կամ գազային կոմպրեսորներ և | |
| |օդափոխիչներ, օդափոխիչ կամ | |
| |վերաշրջանառու օդաքաշ թասակներ կամ | |
| |պահարաններ` օդափոխիչներով, ֆիլտրերով| |
| |կամ առանց ֆիլտրերի | |
|______________|____________________________________|_________________|
|841490 |Մասեր պոմպերի օդային կամ |50 կգ |
| |վակուումային, օդային կամ գազային | |
| |կոմպրեսորներ և օդափոխիչներ, | |
| |օդափոխիչ կամ վերաշրջանառու օդաքաշ | |
| |թասակներ կամ պահարաններ` | |
| |օդափոխիչներով, ֆիլտրերով կամ առանց | |
| |ֆիլտրերի | |
|______________|____________________________________|_________________|
|8415 |Օդորակման համար նախատեսված |2 հատ |
| |կայանքներ` շարժիչային օդափոխիչով և | |
| |օդի ջերմաստիճանն ու խոնավությունը | |
| |փոխելու համար սարքերով սարքավորված` | |
| |ներառյալ օդորակիչները, որոնցում | |
| |խոնավությունն առանձին չի | |
| |կարգավորվում | |
|______________|____________________________________|_________________|
|841590 |Մասեր օդորակման համար նախատեսված |50 կգ |
| |կայանքների` շարժիչային օդափոխիչով և | |
| |օդի ջերմաստիճանն ու խոնավությունը | |
| |փոխելու համար սարքերով սարքավորված` | |
| |ներառյալ օդորակիչները, որոնցում | |
| |խոնավությունն առանձին չի | |
| |կարգավորվում | |
|______________|____________________________________|_________________|
|8416 |Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, |1 հատ |
| |փոշիացված պինդ վառելիքի համար կամ | |
| |գազային հրածորաններ. մեխանիկական | |
| |հնոցներ` ներառյալ դրանց մեխանիկական | |
| |կրակակալ ճաղացանցերը, մեխանիկական | |
| |մոխրահեռացուցիչները և նույնանման | |
| |սարքվածքներ | |
|______________|____________________________________|_________________|
|8418 |Էլեկտրական կամ այլ տիպերի |2 հատ |
| |սառնարաններ, սառցարաններ և այլ | |
| |սառնարանային կամ սառցարանային | |
| |սարքավորումներ. ջերմային պոմպեր` | |
| |8415 ապրանքային դիրքում ընդգրկված | |
| |օդորակման կայանքներից բացի | |
|______________|____________________________________|_________________|
|419 (բացառու- |Արդյունաբերական կամ լաբորատոր |1 հատ |
|թյամբ |մեքենաներ, սարքավորումներ` | |
|419 90) |էլեկտրական կամ ոչ էլեկտրական | |
| |տաքացմամբ (բացառելով 8514 ապրանքային| |
| |դիրքում ընդգրկված վառարանները, | |
| |ջեռուցիչ խցերը և այլ | |
| |սարքավորումներ)` ջերմաստիճանների | |
| |փոփոխման հետևյալ գործընթացներում | |
| |նյութերի մշակման համար` տաքացում, | |
| |եփում, տապակում, թորում, | |
| |բազմաթորում, մանրէազերծում, | |
| |պաստերիզացում, շոգեհարում, չորացում,| |
| |շոգեախտահանում, կոնդենսացում կամ | |
| |սառեցում` բացառությամբ կենցաղային | |
| |նպատակներով օգտագործվող մեքենաների | |
| |ու սարքավորումների, հոսանուտ և | |
| |կուտակային (ունակային) | |
| |ջրատաքացուցիչներ` ոչ էլեկտրական | |
|______________|____________________________________|_________________|
|8419 90 |Մասեր արդյունաբերական կամ լաբորատոր |50 կգ |
| |մեքենաների, սարքավորումների` | |
| |էլեկտրական կամ ոչ էլեկտրական | |
| |տաքացմամբ (բացառելով 8514 ապրանքային| |
| |դիրքում ընդգրկված վառարանները, | |
| |ջեռուցիչ խցերը և այլ | |
| |սարքավորումներ)` ջերմաստիճանների | |
| |փոփոխման հետևյալ գործընթացներում | |
| |նյութերի մշակման համար` տաքացում, | |
| |եփում, տապակում, թորում, | |
| |բազմաթորում, մանրէազերծում, | |
| |պաստերիզացում, շոգեհարում, չորացում,| |
| |շոգեախտահանում, կոնդենսացում կամ | |
| |սառեցում` բացառությամբ կենցաղային | |
| |նպատակներով օգտագործվող մեքենաների | |
| |ու սարքավորումների, հոսանուտ և | |
| |կուտակային (ունակային) | |
| |ջրատաքացուցիչներ` ոչ էլեկտրական | |
|______________|____________________________________|_________________|
|8422 |Սպասք լվացող մեքենաներ, |0 հատ |
| |սարքավորումներ` շշեր կամ այլ | |
| |տարողություններ լվանալու կամ | |
| |չորացնելու համար, սարքավորումներ` | |
| |շշեր, բանկաներ լցնելու, խցանելու | |
| |համար, արկղեր, պարկեր և այլ | |
| |տարողություններ փակելու, դրանք | |
| |կնքելու և պիտակավորելու համար, | |
| |սարքավորումներ` շշերի, բանկաների, | |
| |պարկուճների (տյուբիկների) և | |
| |նույնանման տարողությունների` | |
| |կափույրներով կամ կափարիչներով | |
| |հերմետիկ խցանափակման համար, այլ | |
| |սարքավորումներ` փաթեթավորման կամ | |
| |փաթաթման համար (փաթեթավորման | |
| |նյութերի ջերմանստեցմամբ ապրանքի | |
| |փաթաթման սարքավորումները), | |
| |սարքավորումներ` ըմպելիքներ | |
| |գազավորելու համար | |
|______________|____________________________________|_________________|
|8422110000 |Կենցաղային աման լվացող մեքենաներ |2 հատ |
|______________|____________________________________|_________________|
|8423 |Սարքավորումներ` կշռելու համար (բացի |0 |
| |0,05 գ կամ ավելի զգայնություն | |
| |ունեցող կշեռքներից)` ներառյալ | |
| |ապրանքի զանգվածը հաշվարկող և | |
| |վերահսկող մեքենաները, որոնք | |
| |գործարկվում են կշռվող ապրանքի | |
| |ծանրության ուժով, մանրակշռաքարեր` | |
| |բոլոր տիպերի կշեռքների համար | |
|______________|____________________________________|_________________|
|8423101000 |Կենցաղային կշեռքներ |2 հատ |
|______________|____________________________________|_________________|
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում