Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մայիսի 2018 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Պայմանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Մատակարարը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է Կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ԷՄՕԿ-ով սահմանված 0,22 կՎ կամ 0,4 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետները):».

2) Պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1 կետով.

i

«4.1. ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:».

i

3) Պայմանագրի 8-րդ կետի 1-ին ենթակետում «4-րդ կետի» բառերը փոխարինել «4-րդ և 4.1 կետերի» բառերով, իսկ 3-րդ ենթակետում «նախատեսված դեպքում» բառերը` «և ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերում» բառերով.

i

4) Պայմանագրի 55-րդ կետում «փոխադարձ համաձայնությամբ» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքում» բառերը.

i

5) Պայմանագրի 61-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հավելվածը» բառից հետո լրացնել «(ԷՄՕԿ-ով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
02.05.2018
N 139-Ն
Որոշում