ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 ապրիլի 2018 թվականի N 313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 752-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը հաստատելու մասին» N 752-Ն հրամանի (այսուհետ` հրաման)`
i
1) վերնագրում և 1-ին կետում, հրամանի հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագրում և 1-ին կետում «հանրակրթական ուսումնական» բառերը փոխարինել «ուսումնական» բառով.
i
2) հավելվածի 2-րդ կետում «տեխնոլոգիաների» բառից հետո լրացնել «շրջանառու» բառը.
i
3) հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը իրականացվում է Կառավարման Ավտոմատացված Համակարգի (այսուհետ` ԿԱՀ) միջոցով:».
4) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 1-ը հաստատությունները ԿԱՀ-ով ձևավորում և էլեկտրոնային եղանակով հաստատում են գալիք ուսումնական տարվա համար հրատարակվող դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների հայտը` համաձայն սույն գլխի N 1 ձևի, որտեղ նշվում է դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների անվանացանկը, ինչպես նաև յուրաքանչյուր դասագրքի ու ուսուցչի ձեռնարկի հեղինակը(ները), հրատարակչությունը և հաստատությանն անհրաժեշտ քանակները:».
5) հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «առավելագույն» բառը.
i
6) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«7. Գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների պատվերը ավտոմատ ձևավորվում է ԿԱՀ-ում` հաստատությունների կողմից ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային հաստատված հայտերի հիման վրա:».
i
7) հավելվածի 8-րդ կետում «Յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 20-ը հաստատությունները ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար ԴՏՀՏՇՀ են ներկայացնում հանձնարարական» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր տարի մինչև հունիսի 10-ը ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակվող դասագրքերի համար հաստատությունները ԿԱՀ-ում ձևավորված և էլեկտրոնային եղանակով հաստատված հանձնարարականները ներկայացնում են ԴՏՀՏՇՀ-ին» բառերով.
i
8) հավելվածի 10-րդ կետի 7-րդ ենթակետում «միավոր գինը» բառերը փոխարինել «ներդրումային գումարի չափը» բառերով.
9) հավելվածի 12-րդ կետում`
i
ա. 3-րդ ենթակետի «պահում է առանձին գրանցամատյան կամ կիրառում դասամատյանի ներդիր» բառերը փոխարինել «վարում է ձևաթուղթ» բառերով.
բ. 5-րդ ենթակետի «փոխանցում է» բառերը փոխարինել «մուտքագրում է» բառերով.
գ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11) դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը հանրությանը հասանելի միջավայրում (հաստատության պաշտոնական կայքում, հայտարարությունների համար նախատեսված անկյունում) տեղադրելու համար յուրաքանչյուր տարվա մինչև հոկտեմբերի 30-ը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է ԿԱՀ-ում ձևավորված դասագրքերի շարժի վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն սույն գլխի N 8 ձևի.».
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «14.1» ենթակետ.
«14.1) ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառությունը իրականացնում է ԿԱՀ-ով.».
10) հավելվածի 13-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
i
11) հավելվածի II գլխի`
ա. NN 1, 2, 3, 4 և 8 ձևերից հանել «կ.տ» բառը,
i
բ. N 5 ձևում վերնագրի «Դասամատյանի ներդիր» բառերը փոխարինել «Ձևաթուղթ» բառով,
գ. N 6 և N 7 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
12) հավելվածի 16-րդ կետում «ըստ առարկաների» բառերից հետո լրացնել «և հոգեբանամանկավարժական պահանջների» բառերը.
i
13) հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում հանել «` համապատասխան առարկայի դասավանդման» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2018 թվականի ապրիլի 11-ի
N 313-Ն հրամանի
«Ձև 6
Սխալ փոխանցման ուղղման ձև
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի)
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք)
___________________________________________________________
(սխալ փոխանցում կատարած հաստատություն)
Մարզի համարը`
Հաստատության կոդը`
Բանկային հաշվեհամարը`
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում կատարած հաստատություն)
___________________________________________________ _____________
(գումարը բառերով) (արժույթ)
գումարը սխալմամբ փոխանցվել է
__________________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
_____________________________________ ______________ հաշվեհամարին:
(սխալ փոխանցում ստացած հաստատության հաշվեհամար)
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Վճարման կտրոնը` N ________________ կցվում է:
(կտրոնի համար)
Տնօրեն` _______________________________ _____________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Հաշվապահ` _______________________________ ______________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Ձև 7
Սխալ փոխանցման հավաստման մասին
Ամսաթիվ _______________________________
(օր, ամիս, տարի)
ՀՀ ______________________________________
(մարզ, քաղաք)
___________________________________________________________
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
Մարզի համարը`
Հաստատության կոդը`
Բանկային հաշվեհամարը`
______________________________________________________________-ի
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
տնօրեն __________________________________________ս հաստատում եմ, որ
(անուն ազգանուն)
____________________________________________________________-ի կողմից
(սխալ փոխանցում ստացած հաստատություն)
_____________________________ -ին ________________ ____________
(սխալ փոխանցման ամսաթիվ) (գումար) (արժույթ)
գումար չի փոխանցվել մեր _______________________________հաշվեհամարին
(սխալ փոխանցում ստացած հաստատության
հաշվեհամար)
Խնդրում եմ կատարել սխալ փոխանցման ուղղում:
Տնօրեն` _______________________________ _____________________
(անուն ազգանուն) (ստորագրություն)
Հաշվապահ` _______________________________ ______________________
(անուն ազգանուն) (ստորագրություն):»