040.1403.101117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2017 թվականի N 1403-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիրի համայնքի Սիլիկյան (23) փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած 11 ընտանիքներին բնակարանի վարձակալության գումարով աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 2,640.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն` N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցով` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա.
2) հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1403-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻԼԻԿՅԱՆ (23) ՓՈՂՈՑԻ N 9 ՇԵՆՔԻ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
.______________________________________________________________.
|N/N|Անունը, ազգանունը, հայրանունը |Անձնագրային |Ֆինանսական |
|ը/կ| |տվյալները |աջակցության |
| | | |չափը |
| | | |(հազ. դրամ) |
|___|______________________________|______________|____________|
|1. |Հակոբյան Հրաչ Հարությունի |004254876 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|2. |Աբրահամյան Քնարիկ Աբրահամի |AR0268332 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|3. |Ավագյան Էդգար Զաքարի |AR0387761 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|4. |Բաղդասարյան Անուշ Արմենակի |003575677 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|5. |Գևորգյան Ֆրիդոն Ալեքսանի |AR0234935 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|6. |Աբրահամյան Լիլիթ Շավարշի |AK0440426 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|7. |Ավետիսյան Արմեն Ազատի |AN0676477 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|8. |Մնոյան Սվետլանա Վահանի |Ձև N 9 Մ-1471| 240.0|
|___|______________________________|______________|____________|
|9. |Ղասոյան Գյուլիզար Լաթոյի |002217909 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|10.|Եդիգարյան Աշխեն Մկրտչի |AP0563439 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
|11.|Հովհաննիսյան Վազգեն Միխայիլի |AM0538396 | 240.0|
|___|______________________________|______________|____________|
| |Ընդամենը | | 2,640.0|
.______________________________________________________________.
___________________________________
ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում