Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈ ...

 

 

040.0053.040200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2000 թվականի N 53

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO-2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2000 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մակարդակով մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության (հանձին գլխավոր հանձնակատարի) և «EXPO-2000» Hannover GmbH» կազմակերպության (հանձինս տնօրենների) միջև կնքված մասնակցության պայմանագրի 2-րդ բաժնի 1-ին ենթակետի` մեկշաբաթյա ժամկետում իրականացնել «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի վարձակալման վճարի առաջին մասնաբաժնի վճարումը (120000 գերմանական մարկ + 16 տոկոս ավելացված արժեքի հարկ)` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(1-ին կետը փոփ. 13.03.00 թիվ 113 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` աջակցել իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշների և տեղեկատվական նյութերի տրամադրման, նոր տեղեկատվական նյութերի պատրաստման գործում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2000
N 53
Որոշում