Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐ ...

 

 

040.0270.210317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 270-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տարածքային ներդրումային քաղաքականության վարչությունն ու միջազգային համագործակցության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության ու միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի.

2) աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչության.

3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 270-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 3-ի

N 258-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Վարչություններ

 

Տարածքային կառավարման վարչություն

Տեղական ինքնակառավարման վարչություն

Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչություն

Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական

ծրագրերի վարչություն

 

Ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչություն

 

Քարտուղարություն

 

Բաժիններ

 

Միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Ներքին աուդիտի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին

 

II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ

 

Միգրացիոն պետական ծառայություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 270-Ն
Որոշում