(ուժը կորցրել է 11.05.98 թիվ 237 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունվարի 1996 թվականի թիվ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ-ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության տարածքում առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու նպատակով`
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և հաստատել գործունեության տարբեր ոլորտներում կիրառման ենթակա և հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներին ներկայացվող պարտադիր պահանջները:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանն ու ֆինանսների նախարարությանը`
ա) հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ ուսումնասիրել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն ներկայացնել առաջարկություն գործունեության տարբեր ոլորտներում կիրառման ենթակա ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների մինչև 2000 թվականը պահանջվող քանակի և տեսականու վերաբերյալ.
բ) եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների շահագործման կարգը:
i
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` տասնօրյա ժամկետում մշակել և հաստատել մինչև 2ՕՕՕ թվականը ժամանանակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների արտադրության կազմակերպման, դրանց պահանջվող քանակի, ըստ տեսականու թողարկման և տեխնիկական սպասարկման մանրամասն ժամանակացույց` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հետ:
/խմբ. 05.06.96 թիվ 337 որոշում/
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել գործունեության տարբեր ոլորտներում կիրառման թույլտվություն ստացած ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների` պետական ռեեստրում գրանցման կարգը: