040.0743.081299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1999 թվական թիվ 743
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 30-ի N 273, հուլիսի 7-ի N 456 և հոկտեմբերի 21-ի N 647 որոշումների խմբագրությամբ) Շիրակի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված` ուսուցչուհի Լոլյա Խաչատրյանի, Գյումրիի էլեկտրացանցի տնօրենի օգնական Սեյրան Մկրտչյանի լիազորությունները:
2. Շիրակի մարզի ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Շիրակի տարածքի ագրոհամալիրի աշխատողների արհմիութենական կոմիտեի նախագահ Ազատ Հակոբյանին, Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի ավագ մասնագետ Լուսինե Սարիբեկյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 8-ից: