Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա Ո ...

 

 

041.1260.291216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1260-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով կամ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Խորհրդի նիստերը, քվեարկության արդյունքները արձանագրվում են:».

2) N 1 հավելվածի 13-րդ և 26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) N 1 հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագիրը կառավարող խորհրդի անհատական կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը (խորհրդի նախագահ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից երկուսը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդականը, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմերից, «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը (խորհրդի քարտուղար): «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրենի ներկայությունը նպատակահարմար է միայն կառավարման խորհրդի այն նիստերին, որոնց ընթացքում քննարկվող խնդիրներն առնչվում են «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացում» բաղադրիչի շրջանակներում հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման գործունեությանը:».

4) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1260-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2013 թվականի հոկտեմբերի 7-ի

N 897-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

    Լ. Ալթունյան       - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

    Գ. Մուրադյան       - ՀՀ վարչապետի խորհրդական

 

    Կ. Իսախանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

 

    Ջ. Բաղդասարյան     - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                         տեղակալ

 

    Ս. Քրմոյան         - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Ս. Խաչատրյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ս. Մարգարյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Ա. Տեր-Սարգսյան    - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

 

    Ծ. Վարդանյան       - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                         բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ

 

    Վ. Ոսկանյան        - «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Զուլոյան        - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                         ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                         տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2016
N 1260-Ա
Որոշում