(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)
i
600.0031.051199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
5 նոյեմբերի 1999 թվականի, թիվ 31
i
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
1. Հաստատել ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀՀ էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը (հավելված թիվ 1):
i
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. սեպտեմբերի 1-ի թիվ 42 որոշման` ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական տեղեկատվությունների ընդունման, քննարկման և վերլուծության կազմակերպման կարգը հաստատելու վերաբերյալ թիվ 1.5 կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 15-ից:
i
Հավելված 1
Հաստատված է
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
1999թ. նոյեմբերի 5-ի թիվ 31 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀՀ էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների
կողմից էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող
ֆինանսական հաշվետվությունների և ֆինանսատնտեսական
տեղեկատվությունների ընդունման, քննարկման և
վերլուծության կազմակերպման
Սույն կարգը սահմանում է էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) ներկայացված ֆինանսական հաշվետվությունների, ֆինանսատնտեսական տեղեկատվությունները և հաշվեկշիռների (այսուհետև` հաշվետվություններ) ընդունման, քննարկման և վերլուծության ընթացակարգը:
1. Էներգետիկայի բնագավառի տնտեսավարող սուբյեկտները հաշվետվությունները հանձնաժողով են ներկայացնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում և հաստատված ձևերին համապատասխան:
2. Հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունները նախնական փաստաթղթային ստուգում են անցնում ֆինանսատնտեսական վերլուծության վարչության կողմից և համապատասխանության դեպքում «Փաստաթղթային ստուգում անցած է» նշումով, վարչության պետի (տեղակալի) ստորագրությամբ, տնտեսավարող սուբյեկտների կողմից հանձնվում են հանձնաժողովի գործերի կառավարություն:
3. Նախնական փաստաթղթային ստուգման արդյունքում սահմանված ձևերին անհամապատասխանություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ համատեղ կազմվում է տեղեկանք` նշելով թերությունները և ճշտված հաշվետվությունների ներկայացման նոր ժամկետները:
4. Գործերի կառավարությունում մուտքագրումից և հանձնաժողովի նախագահի համապատասխան հանձնարարականից հետո հաշվետվությունները մագնիսական սկավառակների հետ մեկտեղ հանձնվում են ֆինանսատնտեսական վերլուծության վարչություն ու գրանցվում մտից-ելից փաստաթղթերի գրանցամատյանում:
5. Սույն կարգի 3-րդ կետում նշված թերությունների բացակայության դեպքում հաշվետվությունները դրոշմվում են ֆինանսատնտեսական վերլուծության վարչության պետի (տեղակալի) կողմից և համարվում ընդունված` համապատասխան նշում կատարելով հաշվետվությունների գրանցամատյանում:
6. Հաշվետվությունների ընդունման օրվանից, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում, ֆինանսատնտեսական վերլուծության վարչությունը հանձնաժողովի այլ ստորաբաժանումների հետ համատեղ կազմակերպում է քննարկումներ և իրականացնում վերլուծական աշխատանքներ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև անկախ փորձագետների:
7. Հաշվետվությունների քննարկման և վերլուծության ընթացքում հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտներից պահանջել նաև վերլուծության աշխատանքների լիարժեք իրականացմանը նպաստող լրացուցիչ տեղեկություններ:
8. «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին և սույն կարգին համապատասխան ներկայացված հաշվետվությունների տվյալների արժանահավատությունը ստուգելու կամ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, հանձնաժողովի նախագահի համապատասխան հրամանի համաձայն, հանձնաժողովի ներկայացուցիչները կարող են լինել տեղերում:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված ստուգումները և պարզաբանումները հանձնաժողովի առաջարկությամբ կարող են իրականացնել նաև այլ իրավասու մարմիններ` հանձնաժողովի համապատասխան որոշման հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Ֆինանսատնտեսական վերլուծության վարչությունը հանձնաժողովի կողմից հաստատված ժամկետում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի հաշվետվության քննարկման և վերլուծության աշխատանքներն ավարտելուց հետո արդյունքները` վերլուծության եզրակացությամբ և առաջարկություններով, ներկայացնում է հանձնաժողով: