040.1038.141016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2016 թվականի N 1038-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ կետից հանել «և Ջրային տնտեսության պետական կոմիտեից» բառերը,
բ. 7-րդ կետի «ժդ» և «ժե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի «III. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ» բաժնից հանել «Ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 6-րդ կետը «աշխատակազմից,» բառից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային տնտեսության պետական կոմիտեից» բառերով,
բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ և 17-րդ ենթակետերով.
«16) պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման ապահովումը.
17) ջրային համակարգերի կառավարման քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը:».
3) որոշման N 2 հավելվածը «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ բաժնով.
«III. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ
Ջրային տնտեսության պետական կոմիտե»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը և իր համապատասխան հոլովաձևերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պահպանման ծախսերի վերաբերյալ առաջարկություն.
2) ստեղծել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի գույքի փոխանցման հանձնաժողով` վերջինիս կազմում ներգրավելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ