031.0129.180716
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ՆԿ-12-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-12-Ն կարգադրության`
1) 3-րդ կետի «ծրագրով» բառը փոխարինել «ռազմավարությամբ» բառով.
i
2) 1-ին հավելվածում`
i
ա. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով.
3) 2-րդ հավելվածում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) իրագործմանն ուղղված միջոցառումների ընդհանուր համակարգման շրջանակներում ապահովում է դրանց իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ռազմավարության իրականացման գնահատումը և մշտադիտարկումը, ամփոփում է արդյունքները և մշակում դրանց վերաբերյալ առաջարկությունները:»,
i
բ. 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի «Ծրագրով» բառը փոխարինել «Ռազմավարությամբ» բառով:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
18 հուլիսի 2016 թվականի
ՆԿ-129-Ն