031.0023.270216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ՆԿ-1-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ հատկացնելու մասին» ՆԿ-1-Ն կարգադրության`
i
1) վերնագիրը և 1-ին կետը, 1-ին հավելվածի վերնագիրը և 2-րդ կետը «խաղերում,» բառերից հետո լրացնել «եվրոպական խաղերում,» բառերով.
2) 2-րդ հավելվածի`
i
ա. 3-րդ կետի 2-րդ սյունակը «առաջնություն» բառից հետո լրացնել «, եվրոպական խաղեր» բառերով,
բ. 5-րդ կետի 2-րդ սյունակը «առաջնություն» բառից հետո լրացնել «, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն» բառերով,
գ. 6-րդ և 7-րդ կետերի 2-րդ սյունակից հանել «Ավագ տարիքի» բառերը.
3) 3-րդ հավելվածի`
i
ա. 1-ին կետի 2-րդ սյունակը «մարզական խաղեր» բառերից հետո լրացնել «, եվրոպական խաղեր» բառերով,
բ. 2-րդ կետի 2-րդ սյունակը «փառատոն» բառից հետո լրացնել «, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն» բառերով,
գ. 3-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Ավագ տարիքի» բառերը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
27 փետրվարի 2016 թվականի
ՆԿ-23-Ն