Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543- ...

 

 

040.0087.050216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2016 թվականի N 87-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) 137-րդ կետի առաջին պարբերությունը «դատապարտյալին» բառից հետո լրացնել «փաստաբանի կամ պաշտպանի,», իսկ «որոշմամբ» բառից հետո` «` օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան» բառերով.

2) 144-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կարգը տարածվում է նաև ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:».

i

3) 148-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «Պաշտպանի» բառը փոխարինել «Փաստաբանի կամ պաշտպանի» բառերով, ինչպես նաև նույն կետի երկրորդ պարբերությունը «սույն» բառից առաջ լրացնել «օրենքի և» բառերով.

i

4) 150-րդ կետը «ժամերին» բառից հետո լրացնել «` բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի» բառերով.

5) 231-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.02.2016
N 87-Ն
Որոշում