040.0050.010216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2016 թվականի N 50-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի զարգացման նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերով.
i
2) 4-րդ կետում «, որում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը, կոնտակտային տվյալները (այդ թվում` էլեկտրոնային փոստի հասցեն) ու ակնկալվող որակավորման կարգը և համապատասխանաբար պետական գրանցման կամ հաշվառման համարը:» բառերը փոխարինել «` համաձայն ձևի,» բառերով.
3) 4.1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) որակավորման կարգ ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) «Լիցենզիաների, վկայականների և հավաստագրերի հայտերի ընդունման համակարգ» բաժնում տրամադրող գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում» ենթաբաժինը, ինչպես նաև հայտատուի տեսակը և լրացնում հայտը` համաձայն ձևի` կցելով սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Հայտի համապատասխան դաշտերը լրացնելուց հետո հայտն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (PDF): Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX,)».
4) 4.1-ին կետի «բ» ենթակետը «օրվանից,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«: Էլեկտրոնային եղանակով հայտի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտատուն հայտի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով,».
5) 4.1-ին կետի «գ» ենթակետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «տեսքով,» բառից հետո լրացնել «իսկ լիազորված անձի դեպքում` լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը,» բառերով.
6) 4.1-ին կետի «դ» ենթակետից հանել «որից հետո փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ պետական տուրքի անդորրագրի, վերադարձվում են հայտատուին:» բառերը.
i
7) 6-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
8) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
i
«զ) սույն ընթացակարգի 19.1-ին կետով նախատեսված ժամկետում հայտատուն չի վճարել պետական տուրքը,».
i
9) 8-րդ կետում «գրավոր» բառը փոխարինել «որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտում նշված եղանակով» բառերով.
i
10) 9-րդ կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «5 օրվա» բառերը` «5 աշխատանքային օրվա» բառերով, իսկ «պատշաճ ձևով (էլեկտրոնային եղանակով հայտի ստացման դեպքում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին) նախազգուշացնում է» բառերը` «հայտում նշված եղանակով տեղեկացնում է» բառերով.
i
11) 10-րդ կետի «բ» ենթակետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
12) 14-րդ կետի «ա» ենթակետում «5 օր» բառերը փոխարինել «5 աշխատանքային օր» բառերով.
i
13) 19.1-ին կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում որակավորող մարմինը հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պետական տուրքի վճարման մասին հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով:».
i
14) 20-րդ կետում «7 օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա» բառերով, իսկ «վկայական» բառից հետո լրացնել «` ընդ որում, էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի պարագայում կից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակի տեսքով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում):».
15) 22-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) հայտատուն արձանագրությունն ստանալուց հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով չի ծանուցել որակավորող մարմնին անհամապատասխանությունները վերացված լինելու մասին, կամ`».
i
16) 23-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «3 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
i
17) 25-րդ կետը «հիման վրա`» բառերից հետո լրացնել «թղթային կամ էլեկտրոնային եղանակով» բառերով.
18) 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«27.1. Որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձի կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտի փաստաթղթերի այլ փոփոխության դեպքում` հյուրանոցային ծառայություն մատուցող անձը դրա մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է որակավորող մարմնին: Հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանման փոփոխության դեպքում` հայտատուն որակավորող մարմին է հանձնում նաև որակավորման վկայականը, ինչի հիման վրա որակավորող մարմնի որոշմամբ հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում տրվում է նոր որակավորման վկայական:».
19) լրացնել նոր ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունվարի 29-ի
N 50-Ն որոշման
Ձև
ՀԱՅՏ
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայտատու ______________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, (առկայության դեպքում)
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը
և հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)
Գտնվելու վայրը ________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ
կամ ֆիզիկական անձի բնակության վայրը)
Գործունեության իրականացման վայրը (հյուրանոցային տնտեսության օբյեկտի
գտնվելու վայրը) և հեռախոսահամարը
_______________________________________________________________________
(լրացվում է հայտատուի ցանկությամբ)
Հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, տեսակը
_______________________________________________________________________
Ակնկալվող որակավորման կարգը ___________________________________________
_______________________________________________________________________
Իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը
_______________________________________________________________________
Հետադարձ ծանուցման եղանակը (առձեռն, էլեկտրոնային, փոստ)`
_______________________________________________________________________
(դաշտը լրացվում է հայտատուի ցանկությամբ)
Խնդրում եմ տրամադրել հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ:
Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1) հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ.
2) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 30 օր առաջ.
4) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը.
5) այլ փաստաթղթեր (հայտարարատուի ցանկությամբ):
Որակավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու ______________________________ _____________________
(պաշտոնը, անունը, ազգանունը) (ստորագրությունը)
______ ___________ 20 թ.