040.0660.221099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 660
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 17-ի N 387 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Միջգերատեսչական մրցույթային հանձնաժողովի մշտական
գերատեսչական կազմը
ՀՀ քաղաքաշինության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության
և բնական ռեսուրսների վարչության ներկայացուցիչ
ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ
Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ
ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 22-ից: