040.0645.211099
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» հոկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 645
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 517 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 6-ի N 286 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 1998 թվականի մարտի 17-ի N 182 և 1998 թվականի օգոստոսի 25-ի N 526 որոշումները մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի XV բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
.__________________________________________________________.
| XV. | ԿՈՏԱՅՔ | ընդամենը` | Կոտայքի մարզ |
| | | 9 հաստիքային | քաղ. Հրազդան և |
| | | միավոր, որից` | Հրազդանի նախկին |
| | | 1 վարիչ և | վարչական շրջանի |
| | | 2 մասնագետ | տարածք |
|_____|____________|_____________________|_________________|
| 1. | Աբովյան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Աբովյան և |
| | | 1 մասնագետ | Կոտայքի նախկին |
| | | | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________|_____________________|_________________|
| 2. | Եղվարդ | 1 վարիչի տեղակալ և | Նաիրիի նախկին |
| | | 1 մասնագետ | վարչական շրջանի |
| | | | տարածք |
|_____|____________|_____________________|_________________|
| 3. | Չարենցավան | 1 վարիչի տեղակալ և | քաղ. Չարենցավան |
| | | 1 մասնագետ | |
.__________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից:
i
(2-րդ կետը փոփ. 29.11.99 թիվ 728 որոշում)